fbpx
Բաժիններ

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Հայաստանի ազգային հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը ԵՎՐՈ 2020-ի ընտրական մրցաշարում։ Եթե Լիխտենշտեյնի նկատմամբ տնային հաղթանակը սովորական կարող ենք որակել, հույների դեմ արտագնա խաղում վաստակած 3 միավորը մեղմ ասած, հաճելի անակնկալ էր։ Հելենների հայրենիքում գրանցած հաջողությունը թիմային գերազանց աշխատանքի արդյունք է։ Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը խաղաց անձնվիրաբար ու գործեց հանուն ընդհանուր թիմային շահի և արժանի է ամենաբարձր գնահատականի։

Արամ Հայրապետյան – 9

Հայաստանի ընտրանու առաջին համարը հերթական անգամ զարմացրեց բոլորիս իր գերազանց ռեակցիայով ու անմոռանալի սեյվերով։ Քանիցս հենց նա փրկեց մեր թիմի վերջնական հաղթանակը։ Թեպետ նա հայտնվել է տուրի խորհրդանշական հավաքականում ըստ Sofascore-ի, սակայն բաց թողած գնդակը թույլ չեն տալիս նրան լիարժեք հավակնել հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։ Սակայն 9 միավորը ևս շատ լավ արդյունք է։

Ռամոսի ու Մբապեի կողքին․ Արամ Հայրապետյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում ըստ SofaScore-ի

Հայկ Իշխանյան – 8

Ստաբիլության տեսանկյունից, իհարկե, Իշխանյանն ու Ոսկանյանը սարեր ու ձորեր են։ Հայկն իր սառնասրտությամբ, երևի թե, անգերազանցելի է հավաքականում։ Երկրորդ հարկում էլ հիմնականում հաջող է պայքար մղում։ Այսօր Իշխանյանը խաղաց իր հնարավորությունների սահմաններում։ Ոչ դրանից վատ, ոչ էլ դրանից լավ։

Հույների տակտիկան պարզ էր՝ բարձրից փոխանցումներ տուգանային հրապարակ, եթե դրանք արդյունք չէին տալիս՝ ստանդարտներ։ Դրանց մեծամասնության ընթացքում Իշխանյանը չի սխալվել։ Բայց նախ, եթե մրցակիցը 2 գնդակ է խփել, բացի դրանից Սոկրատիսը 5 հարված է կատարել դարպասի ուղղությամբ (բոլորն էլ երկրորդ հարկում), ուրեմն կենտրոնակնա պաշտպանները թերացել են (թեպետ քիչ)։

Վարազդատ Հարոյան – 8

Սովորաբար, մեր հավաքականի կենտրոնականներից մեկը խաղը գերազանց է անցկանում, մյուսը՝ ձախողում։ Այս անգամ եղավ բացառություն․ և Իշխանյանը, և Հարոյանը գերազանց հանդիպում անցկացրին։ Գործնականում, այն ինչ ասվել է/գրվել է Իշխանյանի մասին, վերաբերվում է Հարոյանին, սակայն որոշակի վերապահումներով։

Եթե Իշխանյանը որոշ հարցերում թերացել է, Հարոյանն ավելի լավ է իրեն դրսևորել այդտեղ։ Փոխարենն այս անգամ չէին ստացվում նրա առաջխաղացումներն ու բարձրից փոխանցումները։ Դրա համար էլ ոչ գերազանց, բայց գերազանցին մոտ՝ 8 միավոր։

Հովհաննես Համբարձումյան – 7,5

Մեր ընտրանու ամենաունիվերսալ պաշտպաններից մեկն անցկացրեց իր հերթական հարթ և ուղիղ հանդիպումը։ Համբարձումյանը 2 խաղ անընդմեջ դիտարկվեց որպես աջ պաշտպան։ Երկու դեպքում էլ նա շատ չէր գրոհում, աշխատում էր անվտանգ պահել իր եզրը։

Փորձը ցույց է տալիս, որ եթե Կամո Հովհաննիսյանը խաղում է ձախից, ուրեմն աջը պասիվանում է, եթե խաղում է աջից՝ պասիվանում է ձախը։ Մեր մարզչական շտաբը նախընտրում է գրոհելու համար ծանրաբեռնել միան Կամոյի եզրը, իսկ Հովհաննեսի կողմը պահում է խիստ պաշտպանության տակ։ Միացումները քիչ էին, սպառնալիքները մրցակցի ձախ կողմից՝ բավականին շատ։

Կամո Հովհաննիսյան – 9,5

Կամոյի էներգիան երբեք չի սպառվում։ Դրանում կարող ենք համոզվել խաղից խաղ։ Այս ֆուտբոլիստը հոգնել հասկացությունը չունի։ Մտավախություն կար, որ առաջին կեսում Կամոն վնասվածքի պատճառով չի շարունակի հանդիպումը, սակայն բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց նրա համար։

Բոլոր դրվագներում առանց բացառության, Կամոն արագությամբ գերազանցել է իր մրցակիցներին, հաջողությամբ գրոհել է, նույնքան մեծ հաջողությամբ պաշտպանվել է։ Եվ կլիներ նրա գնահատականը 10, եթե առաջին գոլի դրվագը չլիներ։ Լինելով ձախ եզրային պաշտպան, Հովհաննիսյանը թույլ տվել մրցակցին իրեն շրջանցել ու զարգացնել գոլային գրոհ։

Կամո Հովհաննիսյան․«Այս անգամ ես ձեզ հարցեր տամ» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Սոչին» 3-րդ անընդմեջ խաղում ոչ-ոքի գրանցեց, Կարապետյանը կրկին մտավ փոխարինման

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

Պետրոս Ավետիսյան. «Արեցինք այն, ինչը դեռ ոչ ոք չէր արել, բայց մեր նպատակը միայն սա չէ»

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

«Արսենալը» պաշտոնապես ներկայացրեց 3-րդ մարզաշապիկը (լուսանկարներ)

Մխիթարյանը վատագույնն էր «Արսենալի» կազմում. Football.London-ի գնահատականը

«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց ԱՊԼ-ում, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Նյուքասլ» – «Արսենալ». Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել

«Արսենալի» մեկնարկային կազմը «Նյուքասլի» հետ խաղում

«Սոչիի» սեփականատեր․ «Մտածում եմ Մխիթարյանին այստեղ հրավիրելու մասին»

Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Կայսարի» կազմում (տեսանյութ)

Մխիթարյան. «Պատրաստ ենք մեկնարկել ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում»

Մխիթարյան. «Տրանսֆերային շշուկները երբեմն ինձ ծիծաղեցնում են»

Ո՞վ է ավելի դիպուկ՝ Մխիթարյա՞նը, թե՞ Կոլաշինացը (տեսանյութ)

Մարկոս Պիզելիի առաջին «զոհը» Կամո Հովհաննիսյանի թիմն էր (տեսանյութ)

Մխիթարյանի ու Օբամեյանգի գործողությունները «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)