fbpx
Բաժիններ

Հունաստան – Հայաստան. դիմակայության պատմությունը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Jose Carlos Gonalves Rodrigues - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Հունաստանի ընտրանուն: Առաջիկա հանդիպումը հույների հետ մեր ընտրանու համար լինելու է 5-րդը: Մինչ այժմ երկու թիմերը միմյանց դեմ խաղացել են 4 անգամ՝ 2 դեպքում կրկին Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում, 2 անգամ էլ ընկերական խաղի շրջանակներում:

16.10.2002. Հունաստան 2-0 Հայաստան (ԵՎՐՈ-2004)

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2004-ի նախընտրական փուլում ընդգրկվել էր 6-րդ խմբում, որը կազմված էր այդ ժամանակ բավական զորեղ թիմերից: Խմբում մեր մրցակիցներն էին Հունաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները: Առաջին տուրում տանը Ուկրաինայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո Հայաստանի հավաքականը Աթենքի «Ապոստոլոս Նիկոլաիդիս» մարզադաշտում խաղաց Հունաստանի ընտրանու հետ և պարտվեց 0-2 հաշվով:

Առաջին 2 տուրում Ուկրաինային և Իսպանիայի պարտվելուց հետո մարտական տրամադրվածությամբ խաղադաշտ դուրս եկած Հունաստանի ընտրանին Դեմիս Նիկոլաիդիսի դուբլի շնորհիվ սկսեց ԵՎՐՈ 2004-ի իր փառահեղ ուղին:

06.09.2003. Հայաստան 0-1 Հունաստան (ԵՎՐՈ-2004)

Մրցաշարի նախընտրական փուլի արդեն 8-րդ տուրում թիմերը հանդիպեցին Երևանում: Մրցաշարային աղյուսակում շատ բան արդեն պարզ էր՝ Հայաստանի հավաքականն անցկացրած 7 խաղում վաստակել էր 4 միավոր ու տեսականորեն կորցրել նույնիսկ երկրորդ հորիզոնականը գրավելու շանսերը, իսկ ահա հույները՝ ընդհակառակը. Հայաստանի հետ առաջին 3 միավորը վաստակելուց հետո իսկական հաղթարշավ էին սկսել ու լրջորեն հավակնում էին եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հունաստանի հավաքականը Զիզիս Վրիզասի խփած գլխով գոլի շնորհիվ տարավ այդ կարևորագույն հաղթանակը: Հույները Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճեցին՝ խմբում մեկ միավորով գերազանցելով իսպանացիներին, իսկ այնուհետև Պորտուգալիայում նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այդ հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հետ մամուլի ասուլիսի էր ներկայացել ՀՖՖ այդ ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու հայտարարել, որ հույները Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի միջոցով գումար էին առաջարկել խաղն իրենց հանձնելու համար՝ ներկայացնելով խոսակցության ձայնագրությունը:

01.06.2008. Հունաստան 0-0 Հայաստան (Ընկերական խաղ)  

Հունաստանի ու Հայաստանի հավաքականները միմյանց հանդիպեցին 5 տարի անց՝ 2008 թվականին, բայց արդեն ընկերական խաղի շրջանակներում: Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ 2008-ի եզրափակիչ փուլից առաջ որպես մրցակից Հայաստանին ընտրեց:

Գերմանիայի Օֆենբախ քաղաքի «Բիբերեր Բերգ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հունաստանի հավաքականը լավ ժամանակներ չէր ապրում: ԵՎՐՈ 2008-ում այդ ժամանակ Օտտո Ռեհագելի թիմն ամբողջովին ձախողվեց՝ ոչ մի միավոր չվաստակելով ու խփելով ընդամենը 1 գոլ: Իսկ Հայաստանի հավաքականը սերնդափոխության նախաշեմին էր՝ փորձառու Սարգիս Հովսեփյանի, Լևոն Պաչաջյանի ու Համլետ Մխիթարյանի կողքին արդեն իրենց առաջին քայլերն էին կատարում Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին:

31.05.2012. Հունաստան 1-0 Հայաստան (Ընկերական խաղ)

Հայաստանի ու Հունաստանի միջև հաջորդ հանդիպումը կրկին ստուգողական խաղ էր Հունաստանի համար Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, այս անգամ՝ ԵՎՐՈ 2012-ից առաջ:

Ավստրիայի Կուֆշտեյն քաղաքի համանուն մարզադաշտում հույները Կիրիակոս Պապատոպուլոսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին ու ուղևորվեցին Ուկրաինայում ու Լեհաստանում տեղի ունեցող մրցաշարին, որտեղ կարողացան խմբից դուրս գալ ու միայն ¼ եզրափակիչում զիջել Գերմանիային 2-4 հաշվով:

2012 թվականը Հայաստանի հավաքականի համար ոսկե ժամանակաշրջան էր: Վարդան Մինասյանի թիմն այդ ժամանակների համար աստղային էր՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան… իսկ թիկունքում կային Սարգիս Հովսեփյանի ու Ռոման Բերեզովսկու պես փորձառու ֆուտբոլիստներ: Նույն ԵՎՐՈ 2012-ին մեր հավաքականը չկարողացավ մասնակցել միայն վերջին տուրում Իռլանդիայից կրած հայտնի պարտության պատճառով: 2012 թվականի սեպտեմբերից մեկնարկած արդեն ԱԱ 2014-ի նախընտրական փուլում էլ մեր ընտրանուն մի քանի միավոր չբավարարեց Բրազիլիա մեկնելու համար:

Ինչպես հասկացանք, Հայաստանի հավաքականը երբեք չի հաղթել Հունաստանի ընտրանուն՝ 4 խաղում պարտվելով 3 անգամ ու միայն 1 ոչ-ոքի անցկացրել, այն էլ՝ ընկերական խաղում: Տեսնենք՝ կհաջողվի՞ արդյոք վաղվա խաղում պատմության մեջ առաջին անգամ հաղթանակի հասնել հույների նկատմամբ՝ Աթենքում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

Ֆինլանդիա – Հայաստանի խաղի տոմսերի վաճառքը սկսված է

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը PES 2020-ում (նկար)

Podcast #5. «Մեռնեմ ձեր սրտին». Հայաստանի հավաքականը՝ Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ

Հայրապետյանը ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի ամենաշատ սեյվ արած 3 դարպասապահներից մեկն է

Ինչպես Գյուլբուդաղյանցը «հող նախապատրաստեց» բոսնիացիների մարզչի հրաժարականի համար

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին

Հենրիխ Մխիթարյանի անհատական վիճակագրությունը Բոսնիայի հետ խաղում

Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը

Մեր մրցակիցները․ Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)

Մխիթարյանը վերջին անգամ դուբլ էր գրանցել մոտ 9 ամիս առաջ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի հաղթանակի կապակցությամբ