fbpx

Հունաստան – Հայաստան. Հավանական մեկնարկային կազմերն ըստ VNews.am-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Jose Carlos Gonalves Rodrigues - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

Արման Աբելյան

1. Հույների հետ հանդիպումն իր բնույթով և բովանդակությամբ լիովին տարբերվելու է Լիխտենշտեյնի հետ մրցավեճից: Հույներն այս պահին լավագույն մարզավիճակում չեն և գրագետ մոտեցման շնորհիվ կարելի է այս խաղից առնվազն ոչ-ոքի քաղել: Բոլոր «Հ»-երը՝ Հայրապետյանը, Հովհաննիսյանը, Հարոյանը և Համբարձումյանը երևի կրկին կլինեն մեկնարկային կազմում: Վարազդատի կողքին կխաղա կա՛մ Ոսկանյանը, կա՛մ Իշխանյանը: Տարոնը նախորդ հանդիպմանը լավ է հանդես եկել և նրա շանսերն ավելի բարձր են գնահատվում:

2. Այս անգամ ավելի հավանական է 2 հենակետայինով գործելու տարբերակը: Մկրտչյանի հայտնվելը մեկնարկային կազմում չի քննարկվում, նրա կողքին խաղալու համարյա հավասար շանսեր ունեն մյուս հենակետայինները: Գյուլբուդաղյանցը գուցե ընտրություն կատարի Գրիգորյանի օգտին: Այդպիսով, այս հատվածում կստանանք այն պատկերը, որ կար Բոսնիա և Հերցեգովինայի հետ մրցավեճում:

3. Ենթահարձակվողների և հարձակման գոտիներում նույնպես փոփոխություններ կարող են չլինել: Եթե մարզիչը, այդուհանդերձ, այս խաղում էլ որոշի հիմնական կազմ ընդգրկել Ավետիսյանին, ապա դա վստահության մեծ նշան կլինի նրան, թեև ավելի մեծ է հավանականությունը, որ այդպես տեղի չի ունենա: Հատկապես Միրանյանը և Օզբիլիսն ընդմիջումից հետո կարող են մտնել խաղադաշտ ու իրենց արագության հաշվին թարմություն հաղորդել հարձակման գծին: Արասը գուցե պատրաստ լինի խաղալու գոնե 15-20 րոպե:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հունաստանի դեմ խաղում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով