Հզոր պտտահողմ՝ Բոլիվիայում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հզոր պտտահողմ՝ Բոլիվիայում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Բոլիվիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ հենց խաղադաշտում հզոր պտտահողմ է տեղի ունեցել: Հանդիպումը հարկադրված հետաձգվել է անորոշ ժամանակով՝ հաղորդում է The Guardian-ը:

Պտտահողմն սկսվել է հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ: Ֆուտբոլիստները փախել են տարբեր ուղղություններով: Տեսանյութում երևում է՝ ինչպես է խաղի մասնակիցներից մեկի բաճկոնն օդ նետվում:

Դրվագը տեղի է ունեցել Աչոկալյա քաղաքում ընթացող փոքր մրցաշարի եզրափակիչից առաջ:

Հավելենք՝ պտտահողմերն առավել հաճախ տեղի են ունենում Հյուսիսային Ամերիկայում, հատկապես ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: