«Ի՞նչ է ասել, ի վերջո, Մատերացին Զիդանին». Լեգենդար դրվագը 14 տարեկան է - VNews
Բաժիններ

«Ի՞նչ է ասել, ի վերջո, Մատերացին Զիդանին». Լեգենդար դրվագը 14 տարեկան է

14 տարի առաջ այս օրերին աշխարհը ցնցեց երկու երևույթ՝ իրայելա-պաղեստինյան հակամարտությունը՝ հրահրած «Հըզբոլահ» ահաբեկչական խմբավորման կողմից, և Զինեդին Զիդանի գլխով անհավատալի հարվածը Մարկո Մատերացիին։ Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչը դարձավ այդ Մունդիալի գլխավոր զարդն ու, միևնույն ժամանակ, ֆուտբոլային աշխարհի ամենամեծ առեղծվածներից մեկը։

Զինեդին Զիդանը երբեք էլ աչքի չի ընկել օրինակելի պահվածքով։ 1998 թվականի աշխարհի առաջնության ժամանակ էլ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը ուղիղ տեղը կարմիր քարտ ստացավ խմբային փուլի երրորդ տուրի խաղում ու բաց թողեց 1/8 եզրափակիչը։ «Յուվենտուսի» կազմում էլ Զիզուն «աչքի է ընկել» գլխով մրցակցին հարվածելով։ Առհասարակ իր կարիերայի ընթացքում Զիդանը 14 անգամ հեռացվել է դաշտից տարբեր պատճառներով։ Հիմնականում, իհարկե, Զիզուն չի կարողացել զսպել էմոցիաները, ինչպես օրինակ, այս դրվագում։

«Համբուրգի» հետ չեմպիոնլիգյան այս հանդիպումից 6 տարի անց Զիդանը կրկնեց այս գործողությունը։ Սակայն եթե գերմանական ակումբի հետ դիմակայության ընթացքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները որևէ մեկի, առանձնապես, չեն հետաքրքրում, ԱԱ 2006-ի եզրափակիչում, որը միևնույն ժամանակ Զիդանի վերջին հանդիպումն էր համաշխարհային ֆուտբոլում, նրա թույլ տված աններելի արարքը մինչև հիմա հուզում է միլիոնավոր մարդկանց։

Ի՞նչ ենք մենք հիշում

Զիդանն ու Մատերացին, առհասարակ, այդ եզրափակիչի գլխավոր գործող անձինք էին։ Նախ մեկնարկում Ֆլորան Մալուդան ներխուժեց տուգանային հրապարակ, որտեղ նրա հետ պայքարում կանոնները խախտեց հենց Մատերացին։ Հանդիպման գլխավոր մրցավար Օրասիո Էլիսոնդոն անմիջապես ձեռքը տարավ դեպի նշակետը։ Զիդանը, ինչպես վայել էր համաշխարհային ֆուտբոլի մեծագույն վարպետների, «պանենկա» տեսակի հարվածով գնդակն ուղարկեց Բուֆոնի դարպասը։ Թեպետ իտալացիները պնդում էին, որ գնդակը չէր հատել դարպասային գիծը, բոլորը տեսան, թե ով էր այդ պարագայում ճիշտ/սխալ։

Իր սխալն ուղղելու համար Մատերացիից պահանջվեց ընդամենը մի քանի րոպե։ Անկյունայինի խաղարկման ժամանակ հենց Մարկոն արձագանքեց Անդրեա Պիռլոյի փայլուն փոխանցմանն ու գլխով հարվածով գնդակն ուղարկեց Բուֆոնի դարպասը։ Հետո թիմերն անցկացրին տիպիկ զգուշավոր եզրափակիչային հանդիպում, դարպասի նոր գրավում չարձանագրվեց, ամեն ինչ գնում էր դեպի 11 մետրանոց վիճակախաղ, երբ դրվագներից մեկում Մարկո Մատերացին հայտնվեց խոտածածկին։

Սկզբում որևէ մեկը չհասկացավ՝ ինչ է տեղի ունեցել։ Մասնավորապես՝ մրցավարը։ Նա առհասարակ գտնվում էր դաշտի հակառակ կողմում, գրոհում էր Ֆրանսիայի հավաքականը։ «Այդ պատկերը մինչև հիմա աչքիս առաջ է, ես հրահանգ էի տալիս Վիլտորին ու Սանյոլին գրոհելու։ Ոչ բոլորն էին տեսել, որ Մատերացին ընկած է։ Ես հույս ունեի, որ նա ոտքի կկանգնի, սակայն Բուֆոնն արդեն գրավել էր մրցավարի ուշադրությունը։ Արդեն գիտակցում էի, որ մի բում լինելու է», – հիշում է Ֆրանսիայի հավաքականի այն ժամանակների գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը։

Զարմանալին այն է, որ դրվագը սկզբից մինչև վերջ խաղի մրցավարներից որևէ մեկը չէր տեսել։ Գլխավոր մարզիչ Օրասիո Էլիսոնզոն պատմում է, որ խոտածածկին հայտնված Մարկո Մատերացիին նկատել է դեպքից մոտ 10 վայրկյան հետո և միայն այդ ժամանակ է դադարեցրել հանդիպումը։ Ճանապարհին արգենտինացի ռեֆերին կապ հաստատեց իր եզրային օգնականների հետ՝ ճշտելու Մատերացիի մասնակցությամբ դրվագի մանրամասները։ Սակայն լսվեց միայն «մենք ոչինչ չենք նկատել» եզրույթը։ Լավ էր՝ օգնության հասավ 4-րդ մրցավար Լուիս Մեդինա Կանտալյեխոն։

«Երբ Օրասիոն ինձ հարցրեց՝ տեսել եմ արդյոք Մատերացիի մասնակցությամբ դրվագը, ասացի, որ այն տեսել եմ սկզբից մինչև վերջ։ Ես նրան ասացի. «Գրողը տանի, Զիդանը գլխով տապալեց Մատերացիին։ Երբ կրկնապատկերը դիտես՝ աչքերիդ չես հավատա», – հիշում է եզրափակիչի չորրորդ պաշտոնյան։ Տարիներ անց, հիշելով Զիդանի ու Մատերացիի մասնակցությամբ դրվագը, Էլիսոնդոն ասում է, որ այդ նրա գլխում տարբեր գաղափարներ էին պտտվում։ Եվ նա ընտրեց մաքսիմալ ինտրիգայինը։

«Ի՞նչ անեի։ Եթե ես Զիդանին հեռացնեմ դաշտից, ինչպե՞ս դրան կվերաբերվեն ֆուտբոլիստները, կհասկանա՞ն նրանք դրվագը։ Ինչպե՞ս այդ կարմիր քարտը կարող է ազդել խաղի ելքի վրա։ Դրա համար արեցի հոգեբանական փոքրիկ շոու։ Բոլորը գիտեն, որ գլխավոր մրցավարը մոտենում է իր եզրային օգնականին կարծիք հարցնելու համար։ Ես արեցի այդ ճանապարհը, կանգնեցի օգնականիս կողքին ու ձևացրի, իբրև թե զրուցում ենք։ Հետո միայն վերադարձա Զիդանի մոտ՝ կարմիր քարտը ձեռքիս։ Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ երբ ես մոտենում էի եզրային մրցավարին, ես գիտեի, որ նա ոչինչ չէր տեսել։ Բնականաբար նա ինձ ոչինչ ասել չէր կարող։ Ես արդեն գիտեի իմ հետագա անելիքը մինչև նրան մոտենալը», – պատմում է Էլիսոնդոն։

Էլիսոնդոն պատմության մեջ հայտնի դարձավ որպես «այն մրցավարը, որը դաշտից հեռացրել է Զիդանին»։ Մունդիալի ավարտից հետո նրան մոտ 6 ամիս ամեն օր զանգահարում էին տասնյակ լրագրողներ։ Նույն թվականին նա ավարտեց իր մրցավարական կարիերան, իսկ դրվագից մեկ տարի անց կոմերցիոն միջոցառումներից մեկի ժամանակ Էլիսոնդոն ու Զիզուն նորից հանդիպեցին, սակայն Մատերացիի հարվածի ու կարմիր մասին որևէ մեկը չխոսեց։

Կանավարոն՝ Մատերացի-Զիդան հայտնի դրվագի մասին. «Մատերացին արեց այն, ինչ պետք է աներ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մոուրինյոն խոսել է Իկեր Կասիլյասի և իրենց փոխհարաբերությունների մասին

«Ռեալի» հաղորդագրությունը Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ (տեսանյութ)

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է՝ L’Equipe-ի վարկածով

Վան դեր Վարտ. «Նրան համարում եմ աշխարհի լավագույն պաշտպանը»

Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին այդ հանդիպումից հետո

Կոնտեն արձագանքել է «Յուվենտուս» վերադառնալու վերաբերյալ տարածված լուրերին

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

Զիդանը որոշել է՝ «Ռեալն» ինչ հարձակումով է խաղալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ

Անտոնիո Կոնտեն հնարավոր է վերադառնա «Յուվենտուս»

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

Ռունին նշել է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի ֆավորիտին

Ռամոսի՝ ավագին վայել քայլը․ Կմեկնի Անգլիա, թեև որակազրկված է ու չի խաղալու «Սիթիի» դեմ

Սեբալյոս․ «Խոսել եմ Պերեսի հետ, ու պայմանավորվել ենք ապագայիս վերաբերյալ քննարկման համար»

Սերխիո Ռամոսի ու Զինեդին Զիդանի երկաթյա կապը