fbpx
Բաժիններ

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Շկոդա Կսանտին». Ծանոթանում ենք Մարկոս Պիզելիի նոր ակումբի հետ

Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել հունական «Շկոդա Կսանտիի»հետ: Երկրպագուներից շատերը գուցե առաջին անգամ են լսում այս ակումբի մասին:

Փորձենք պարզել, թե որտեղ է հանդես գալու մեր ազգային հավաքականի առաջատարներից մեկը:

Ակումբը ստեղծվել է 1967թ հունական երկու նախկին ակումբներ «Ասպիդա Կսանտիի» և «Օրֆեասի» միավորումից: «Շկոդա Կսանտի» ակումբը իր անվանումը ստացել է 1991թ.: «Viamar S.A»-ն, որը ավտոմեքենաների դիլեր է Հունաստանում (Skoda մեքենաների), գնել էր ակումբը նախկին սեփականատերերից և փոխել անունը «Շկոդա Կսանտի Ատլետիկ»: 2016թ. երբ համագործակցությունը ավարտվեց, ակումբը նորից ստացավ իր նախկին օրիգինալ անվանումը:

Իր պատմության ընթացքում «Շկոդա Կսանտին» 4 անգամ մասնակցել է ՈւԵՖԱ-ի գավաթին (այժմ Եվրոպա լիգա) ՝ 2001-02, 2005-06, 2006-07 և 2013-14: Ակումբի լավագույն արդյունքը հունական Սուպեր լիգայում եղել է 4-րդ հորիզոնականը(2004-05 մրցաշրջան): 2014-15 մրցաշրջանում «Շկոդա Կսանտին» հասել է Հունաստանի գավաթի եզրափակիչ:

Ակումբը իր տնային խաղերը անցկացնում է «Կսանտի արենա» մարզադաշտում:

Xanti

Նշենք, որ ակումբն այս պահին զբաղեցնում է Հունաստանի առաջնության 2-րդ հորիզոնականը ու պայքարում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգրի համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: