fbpx

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 10-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 10-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • «Փյունիկի» նախկին ռմբարկու Սեսար Ռոմերոն կարիերան կշարունակի Մալթայի «Մոստա» թիմի կազմում, որը մարզում է «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը: «Մոստան» Մալթայի առաջնության 21-րդ տուրից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
  • «Տորպեդո-Բելազն» ընկերական մրցավեճում 3-1 հաշվով պարտության է մատնել «Սմոլևիչի-Ստիին»: Կամո Հովհաննիսյանը 65-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով Անդրեյ Խաչատուրյանի փոխանցումից հետո: Երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինվել են 66-րդ րոպեին:

UhKATHueCso

  • Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փետրվարի 13-19-ին Մալթայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարին: Մեր թիմը փետրվարի 15-ին ուժերը կչափի Մալթայի, ամսի 17-ին՝ Ջիբրալթարի, իսկ 19-ին՝ Անդորրայի հետ:
  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն. 18-րդ տուրի «Բանանց»«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է մարտի 4-ին և սկսվելու է ժամը 14:00-ին:
  • «Զարյայի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբ. «Գեղամ Կադիմյանն առայժմ հանդես է գալիս հարձակման կենտրոնում: Ճիշտ է, նա իրեն դեռ այդքան հարմարավետ չի զգում այդ դիրքում, սակայն նա ունի ժամանակ: Ցանկանում եմ՝ Գեղամը հասկանա, որ հարձակվողին հիմնական կազմում տեղ երաշխավորում են միայն խփած գոլերը»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արթուր Ավագյան․ «Ֆուտբոլիստը պետք է 24 ժամ հետևի իր կենսակերպին» (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Quiz. Ինչքանո՞վ եք տեղյակ հայ ֆուտբոլիստների կարիերայից

Դիեգո Սիմեոնեի որդին և Մաուրո Գևգեոզյանը՝ թիմակիցներ

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

Յուրա Մովսիսյանը դիտարկում է Հայաստանում խաղալու տարբերակը

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

Ստեփան Ղազարյանը պատմում է իր ընտանիքի մասին, խոսում ուշագրավ այլ թեմաներից (տեսանյութ)

Տարվա խոսք, 12-րդ խաղացող և այլ հետաքրքիր անվանակարգեր. 2018-ի ամփոփումը հայկական ֆուտբոլում

«Բանանցում» նախատոնական տրամադրություն է (տեսանյութ)

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները և Հեբերը շնորհավորում են տոների կապակցությամբ (տեսանյութ)

«Ուշագրավ էր բելգիական ակումբի ակադեմիայի աշխատանքը»․ Արամ Ոսկանյանը՝ «Սենտ Թրույդենում» վերապատրաստում անցնելու մասին

Յուրա Մովսիսյանը գերազանցել է Մբապեին, Օբամեյանգին, Ռիբերիին ու 2018-ի ամենաարագ հեթ-տրիքի հեղինակն է (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը նոր ակումբ ունի

Լեգեոներների քանակով մյուս բոլորին գերազանցող ակումբը

«Բանանցի» ֆուտբոլիստները և աշխատակազմն այցելել են Գավառի մանկատուն (լուսանկարներ, տեսանյութ)