fbpx

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 7-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 7-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Գերմանական «Շտայնբախն» ընկերական մրցավեճում 2-1 հաշվով հաղթել է «Լանգենաուբախին»: Սարգիս Ադամյանը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին և դարձել գոլի հեղինակ:

cxcIBQ8k9xQ

  • Հոլանդիայի 2-րդ դիվիզիոնի առաջնության 20-րդ տուրում «Վիտես-2»-ը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով է ավարտել «Սպակենբուրգի» դեմ արտագնա հանդիպումը: Արշակ Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Վիտեսի» Մ-23 թիմը 15-րդ հորիզոնականում է:
  • «Բանանցը» պաշտոնապես հայտարարել է, որ նոր պայմանագիր է ստորագրել թիմի 24-ամյա կիսապաշտպան Վալտեր Պողոսյանի հետ: Այն, թե մինչև երբ է նախատեսված լինելու համաձայնագիրը, չի հաղորդվում:
  • Իրանի «Էսթեղլալը» ձեռք է բերել Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր: Քաթարական «Ալ-Սադի» հետ 2 հանդիպումներն էլ ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Հրայր Մկոյանի թիմը հաղթել է 4-3 հաշվով: Հայ պաշտպանը վերջերս է վերականգնվել վնասվածքից և հայտավորված չէր խաղին:
  • «Զարյայի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբ. «Մեր հարձակվողները, միանշանակ, շատ քիչ են դառնում գոլերի հեղինակ: Արդյունավետությամբ աչքի չեն ընկնում ո՛չ Կադիմյանը, ոչ էլ մյուսները: Գոլերը խփում են հիմնականում մեր հարձակվողական ոճի եզրային ֆուտբոլիստները: Աշխատում ենք սա բարելավելու ուղղությամբ»:
  • «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Արթուր Ալբիստոն. «Մխիթարյանը հիանալի է հանդես գալիս: Այնպիսի տպավորություն է, որ նա խաղում է՝ ունենալով վստահության կիլոգրամներ: «Լեսթերին» խփած նրա գոլն ինձ հիշեցրեց «Տոտենհեմի» դարպասին հեղինակած գնդակը: Մխիթարյանից շատ դժվար է խլել գնդակը, և նա միշտ կենտրոնացած է դեպի մրցակցի դարպասը»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մխիթարյանը ոգևորել է ու խորհուրդներ տվել երիտասարդ ֆուտբոլիստներին Եվրոպայի Մ19 առաջնությունից առաջ (տեսանյութ)

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

Պահել, թե՞ վաճառել․ Football London-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ InStat-ի

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Մխիթարյանը FIFA-19-ում Եվրոպա լիգայի հատուկ քարտի է արժանացել

«Մխիթարյանը միանգամից մտավ խաղի մեջ ու գրոհներին ներարկեց ինտեսիվություն». Հենրիխի խաղի գնահատականները

Ունայ Էմերի. «Մխիթարյանն արժանի էր խաղադաշտ դուրս գալուն»

«Արսենալը» «տուն ճանապարհեց» «Ռենին», Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը Մխիթարյանի համար տեղ գտավ իր խորհրդանշական հավաքականում (տեսանյութ)