Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 2-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 2-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 2-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն դարձել է «Բարսելոնայի» դեսպանը: Նա առաջիկա տարիներին ակումբը կներկայացնի աշխարհի տարբեր անկյուններում կայանալիք արարողությունների ժամանակ: Ռոնալդինյոն պայմանագիրը կստորագրի ուրբաթ օրը, «Կամպ Նոու» մարզադաշտում:

footballeur-3757-diaporama

  • Իտալիայի և Ուրուգվայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն այս տարվա հունիսի 7-ին: Խաղը կկայանա Նիցցայի «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում: Ընտրանիները վերջին անգամ հանդիպել են «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում, և ուրուգվայցիները հաղթել են 1-0 հաշվով:
  • «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մերժել է չինական ակումբներից մեկի առաջարկը, որը նրան պատրաստ էր վճարել տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ: Եթե իտալացին ընդուներ այդ առաջարկը, ապա կդառնար ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
  • «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բակարի Սանյան Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից տուգանվել է 40 հազար ֆունտով՝ «Ինստագրամում» գրառման համար: Ֆրանսիացին Պրեմիեր լիգայում «Բառնլիի» հետ հանդիպումից հետո (2-1) սուր քննադատության էր ենթարկել խաղի գլխավոր մրցավար Լի Մեյսոնին, ով կարմիր քարտ էր ցույց տվել Ֆերնանդինյոյին:
  • «Բայերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 4 ամսով: Թուրք ֆուտբոլիստը 2011 թվականին, հանդիսանալով «Կարլսռուեի» ֆուտբոլիստ, համաձայնության է եկել «Տրաբզոնսպորի» հետ: Սակայն, նա երկարաձգել է գերմանական թիմի հետ պայմանագիրը և ավելի ուշ միացել «Համբուրգին»՝ թույլ տալով տրանսֆերային կանոնների խախտում թուրքական ակումբի նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Բարսելոնայի» 6 տնօրեններ հեռացել են ակումբից

Արտետա․ «Կան բաներ, որ հնարավոր չէ կանխատեսել»

Մեսի․ «Երբ նա մտավ հանդերձարան, չէի համարձակվում նայել նրա աչքերին»

Տեր Շտեգենի մարզական կարիերայի լավագույն պահը

Մեսիին բարկացրին․ արգենտինացու անդրադարձը շրջանառվող լուրերին

«Բարսելոնան» ցանկանում է «Սիթիի» հետ պաշտպանների փոխանակություն կատարել

Ռոնալդո․ «Հիմա իմ սիրելի մարզաձևը թենիսն է, քանի որ ստացած վնասվածքների պատճառով ֆուտբոլ չեմ կարող խաղալ»

Բրունու Ֆերնանդեշ․ «Երբ «Յունայթեդ» տեղափոխվելու շանս կա, պետք է օգտվել դրանից որքան հնարավոր է շուտ»

Բարտոմեուն բաց հայատարարել է, որ չի վստահում «Բարսելոնայի» ղեկավարությանը

«Յուվենտուսը» կողմնորոշվել է դե Լիխտի ապագայի շուրջ

Ֆերդինանդը խոստովանել է՝ ինչու է 2008-ին հրաժարվել տեղափոխվել «Բարսելոնա»

Կոուտինյոն մոտ է Անգլիա տեղափոխությանը

«Բարսելոնայի» հարձակվողը՝ բրազիլացի Ռոնալդոյի սանրվածքով (տեսանյութ)

Ինչպես է Լիոնել Մեսին մերժել չինական ակումբի անհավատալի առաջարկը

«Ինտերը» պատրաստ է բանակցել Մեսիի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնան» հարմար թեկնածու ունի Տեր Շտեգենին փոխարինելու համար