fbpx

Իբրա-Կադաբրա. Զլատանի 10 լավագույն գոլերը. (Տեսանյութ)

Զլատանի և լավ գինու մասին մասին համեմատություններից արդեն նավթալինի հոտ է գալիս: Ցանկալի է՝ ինչ-որ նոր բան մտածել: Սակայն, ամեն անգամ այդ մասին մտածելուց մարդու ուղեղի վրա կոշտուկներ են առաջանում: Նա 38 տարեկան է, 38-ում դուք գուցե երկրորդ փորձից նոր ոտքի կանգնեք բազմոցից, կամ ալարեք ոտքով բարձրանալ ձեր շենքի 12-րդ հարկ: Իսկ նա 38 տարեկանում գոլեր է խփում: Այն էլ ինչպիսին: Ահա այսպիսին:

Z-Կլասիկ. Իբրահիմովիչի սուպերգոլը չփրկեց «Լոս Անջելես Գելեքսիին» պարտությունից (տեսանյութ)

Այո, գուցե Զլատանը չունի Չեմպիոնների լիգա, ոմանց նման լացուկոծ չի դնում «Ոսկե գնդակ» չստանալու համար: Նա ինքն իրեն ավելի բարձր է համարում դրանից: Շվեդ ֆուտբոլիստն անկասկած հոգու խորքում երազում էր նվաճելու ՉԼ-ն ու անհատական ամենակարևոր պարգևը ֆուտբոլում, սակայն Եվրոպայում մեծ աղմուկ հանելուց ու լուրջ պարգևի չհասնելուց հետո որոշեց թքել ամեն ինչի վրա, կտրել օվկիանոսը և ուժերը փորձել լրիվ այլ միջավայրում:

Լրիվ նոր առաջնությունն ու անծանոթ խաղամակարդակը նրան չխանգարեցին մնալ ամենահետաքրքիրն ու շլացուցիչ գոլեր խփել: Հարգանքի տուրք տալով մեծանուն ֆուտբոլիստին, որոշեցինք առանձնացնել նրա կարիերայի լավագույն 10 գնդակները: Սակայն հավատացեք, ավելի քան 500 գոլից առնվազն 70-ն արժանի են առանձնահատուկ վերաբերմունքի: Մեր տարբերակն այսպիսին է:

Զլատան VS Իտալիա

2004 թվականը եվրոպական ֆուտբոլում բացահայտումների տարի էր: Ավարտական մրցաշրջանի արդյունքում Չեմպիոնլիգյան «լոշտակը» խաղարկում էին «Մոնակոն» ու «Պորտուն», իսկ Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալները նվաճեց Հունաստանի հավաքականը: Հին մայրցամաքի ֆուտբոլային ստուգատեսին իրեն դրական կողմից դրսևորեց Շվեդիայի հավաքականը (Դանիայի հետ խայտառակությունը չհաշված), ու հատկապես երիտասարդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

23-ամյա ֆուտբոլիստը Եվրոյի ընթացքում դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստը, իսկ Իտալիայի հավաքականի հետ դրամատիկ հանդիպման վերջնամասում նրա խփած գնդակը դարձավ մրցաշարի ամենագեղեցիկներից մեկը՝ դառնալով Զլատանի այցեքարտը: Իբրան խառնաշփոթ իրավիճակում ցատկ կատարեց ու առանց դարպասին նայելու, կրկնով անկասելի հարված կատարեց:

Զլատան VS ՆԱԿ Բրեդա

2004 թվականի ընթացքում Իբրահիմովիչը տպավորեց բոլոր տեսանկյուններից: Եվրոյի ընթացքում նրա ցուցադրած խաղը գրավեց եվրոպական թոփ թիմերի ուշադրությունը: Հաղորդվում էր, որ 2004-ին շվեդ հարձակվողի համար «Ռեալը» պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո: Պարզ էր՝ տաղանդավոր ֆուտբոլիստն «Այաքսում» երկար չի մնալու…

2004 թվականի օգոստոսի 22-ին, երբ դեռ Զլատանը խաղում էր «Այաքսում» և տրանսֆերային պատուհանը բաց էր, նա խփեց իր կարիերայի լավագույն անհատական գոլերից մեկը: ՆԱԿ-ի խեղճ պաշտպաններն ու դարպասապահն ամեն կերպ փորձեցին փրկել իրենց թիմին, սակայն հանճարը մնում է հանճար:

Զլատան VS «Ֆիորենտինա»

Զատան Իբրահիմովիչը ոչ միայն գերազանց է իրեն դրսևորում անհատական մրցապայքարում ու լավ է ցատկում օդում, այլև տուգանայինների մեծ վարպետ է: Ունենալով աստվածատուր գերազանց տվյալներ՝ Զլատանը հուժկու հարվածների է տիրապետում ինչպես հարազատ աջ, այնպես էլ «հարևանի» ձախ ոտքով: Դրանում առիթ են ունեցել համոզվելու մի շարք փորձառու դարպասապահներ:

2009-ի մարտի 15-ին Զլատանն իր այդ փորձառուների շարքում ավելացրեց նաև ֆրանսիացի Սեբաստիան Ֆրեյին: «Ֆիորենտինայի» դարպասապահը «Ինտերի» հետ հանդիպման վերջին վայրկյաններին ստիպված էր պատ կազմել իր ֆուտբոլիստներից՝ մրցակցի տուգանային հարվածից պաշտպանվելու համար: Սակայն տեսանյութը ցույց է տալիս, որ անգամ եթե ամբողջ Ֆլորենցիան էլ գար օգնության, Զլատանի հարվածը բառի բուն իմաստով «կծակեր անծակ պատը»՝ 110 կմ/ժ արագությամբ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Սարիի ժամանումը Թուրին, մարզիչն այցելել է ակումբի մարզաբազա (տեսանյութ, լուսանկարներ)

«Բարսայում» կարծում են, որ Նեյմարի տեղափոխությունն անհնար է. Դեմբելեն մնում է

Հայտնի է՝ որքան գումարի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարի տրանսֆերը

Պաշտոնական. Մարկո Ջամպաոլոն՝ «Միլանի» գլխավոր մարզիչ

«Ռեալը» պատրաստ է իր առանցքային ֆուտբոլիստին զիջել՝ հանուն Նեյմարի

Կոուտինյոն իր ապագայի հարցը թողնում է «օդում»

«Բարսելոնայում» որոշում են՝ ինչ է լինելու Դեմբելեի և Կոուտինյոյի հետ

Նեյմարը՝ ՊՍԺ-ի նախագահին. «Ցանկանում եմ տուն վերադառնալ, որտեղից երբեք չպետք է հեռանայի»

Ո՞ր թիմ է ցանկանում տեղափոխվել Պոգբան

Մեսին ընտրություն է կատարել Նեյմարի և Գրիզմանի միջև

Մբապե. «Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել ֆուտբոլում»

Ադրիեն Ռաբիոն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա նոր թիմում

Cadena SER․ Դե Լիխտը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«Միլանը» մտադիր է հրաժարվել Եվրոպա լիգայի առաջիկա մրցաշրջանին մասնակցելուց

Սուարես․ «Բարսելոնան» պետք է երիտասարդ հարձակվողի հրավիրի առաջիկա տարիների ընթացքում»

«Մեսին միշտ մտածում է ֆուտբոլի մասին, այլ ոչ թե բիզնեսի»․ Կապելոն ասել է՝ ինչն է պակասում Նեյմարին