Իբրահիմովիչը՝ իր ապագայի մասին. «Զլատանը Եվրոպա լիգայի խաղացող չէ» - VNews
Բաժիններ

Իբրահիմովիչը՝ իր ապագայի մասին. «Զլատանը Եվրոպա լիգայի խաղացող չէ»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Իբրան խաղում է, որպեսզի ինչ-որ բան հաղթի, հակառակ դեպքում նա կմնա տանը։ Նրանք ինձ ասացին, որ Ամերիկա հեռանալը հեշտ էր, այդ պատճառով էլ վերադարձա Միլան։ Այստեղ եմ եկել կրքով, քանի որ հիմնականում անվճար եմ խաղում։ Այդ ժամանակ COVID-19-ի հետ իրավիճակը ինձ չկանգնեցրեց, ու ես մտածեցի, որ կա ինչ-որ բան, որ ինձ փորձում է հուշել ավարտել կարիերան։ Բարեբախտաբար, վերադարձանք խաղադաշտ։

2 օրից պատրաստ էի վերադառնալ թիմ։ Իբրան այդպիսին է։ Ծնվել եմ, որպեսզի ֆուտբոլ խաղամ ու մինչև օրս աշխարհում լավագույնն եմ մնում։ Տեսնենք՝ ինչպես ինձ կզգամ 2 ամսից, նաև կտեսնեմ, թե ինչ է լինում ակումբի հետ։ Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է, ապա դժվար թե դուք ինձ տեսնեք «Միլանում» հաջորդ մրցաշրջանում։ Իբրահիմովիչը Եվրոպա լիգայի խաղացող չէ, իսկ «Միլանը» Եվրոպա լիգայի ակումբ չէ»,-շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Այս պահին «Միլանը» 7-րդն է Ա սերիայի մրցաշարային աղյուսակում՝49 միավորով։ Եվրոպա լիգայի գոտուց թիմին բաժանում է 2 միավոր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կյանքը հեգեմոնիայից առաջ. Ինչպիսին էր Ա սերիան վերջին տարում, երբ «Յուվենտուսը» չեմպիոն չէր

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

Իբրահիմովիչն ամենատարեց ֆուտբոլիստն է, որին հաջողվել է Ա սերիայի մեկ առաջնությունում առնվազն 10 գոլ խփել

Դիդան վերադառնում է «Միլան»

Ռոնալդո․ «Չեմ զգում, որ «Միլան» տեղափոխվելով՝ դավաճանել եմ «Ինտերին»

«Համաձայն եմ Զլատանի հետ»․ Իբրահիմովիչը մեկնաբանել է իր՝ մեկ տարի առաջ հնչեցրած խոսքերը

«Միլանը» հաղթեց ու ապահովեց տեղը Եվրոպա լիգայում, «Լացիոն» նույնպես հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իբրահիմովիչն անկրկնելի ցուցանիշ է գրանցել

Զլատանն արագ գոլով առաջ է մղում «Միլանին» հաշվի մեջ (տեսանյութ)

«Միլանը» պաշտոնապես ներկայացրեց տնային մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

21-րդ դար․ 11-մետրանոցից ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների հնգյակը

«Միլանի»՝ 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստի լուսանկարները հայտնվել են համացանցում

Որն է Իբրահիմովիչի և «Միլանի» անհամաձայնության պատճառը

«Ես ձեզ նման չեմ․ ես Զլատանն եմ»․ Իբրահիմովիչը դիմել է իրեն ատողներին ու չհավատացողներին

«Միլանը» և «Ատալանտան» չընդհատեցին միմյանց անպարտելիության շարքերը (տեսանյութ)

Չալհանողլուի փառահեղ գոլը տուգանային հարվածով «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)