-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գնահատել է իր թիմակից, Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի խաղամակարդակը, ինչպես նաև կարծիք հայտնել «ռոսոներիների»՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն հավանական վերադարձի վերաբերյալ:
«Դոնարուման մոլորակի ուժեղագույն դարպասապահն է: Բայց ես դա նրան չեմ ասում: Նա պետք է շարունակի «քաղցած» մնալ: Նորմալ չէ, որ Դոնարուման ոչ մի խաղ չի անցկացրել Չեմպիոնների լիգայում:
Դեռ վաղ է խոսել այն մասին, թե երաշխավորել ենք մեր տեղը Չեմպիոնների լիգայում: Առջևում մի ամբողջ խաղաշրջան է, գումարած՝ 2 հանդիպում: Նաև եթե քո առջև նպատակ ես դնում, այդպես սահմաններ ես կազմում քեզ համար: Ես երբեք այդպես չեմ անում: Եթե 2-րդ տեղում ես, ապա առաջինն ես պարտվածների շարքում: Ես ցանկանում եմ լավագույն խաղամակարդակ ցույց տալ ամեն օր, այդ թվում՝ մարզումների ժամանակ»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:
«Միլանը» 40 միավորով միանձնյա գլխավորում է Ա սերիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող «Ինտերին»:
Կասիլյաս․ «Նա պետք է խաղա Եվրոպայում այս պահին ավելի մեծ հեղինակություն ունեցող թիմում»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո