Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է - VNews
Բաժիններ

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Սուպերգավաթի 23-րդ խաղարկությունը յուրահատուկ էր մրցող թիմերի մարզչական դիմակայությամբ: Երկու մարզիչներն էլ՝ Իգոր Պիկուշչակն ու Դավիդ Կամպանյան իրենց սաների գործողություններն առաջին անգամ էին ղեկավարում Սուպերգավաթի մրցախաղում: Ընդ որում Դավիդ Կամպանյայի համար Սուպերգավաթի մրցավեճն առաջին պաշտոնական խաղն էր գործող սուպերգավաթակրի՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Մարզչական այս յուրօրինակ դիմակայությունում ավելի հաջողակ գտնվեց Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» իր սաների հետ ընդամենը մեկ ամսում 2-րդ տիտղոսը նվաճելով: Նա դարձավ սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչը: Նախկինում նման հաջողության էին հասել արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան և սլովակ Ժոլտ Հոռնյակը: Եթե առաջին երկու մարզիչները մեկական անգամ սուպերգավաթակրի տիտղոսին են արժանացրել «Փյունիկին», ապա Հոռնյակի գլխավորությամբ Սուպերգավաթը մեկական անգամ նվաճել են «Միկան» և «Բանանցը»:

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

Սուպերգավաթի մրցաշարերում տոնած հաղթանակների թվով յուրօրինակ ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է, որը 5 անգամ սուպերգավաթակիր թիմ է պատրաստել: Բացի նրանից և Ժոլտ Հոռնյակից, նաև Վարուժան Սուքիասյանին է հաջողվել 2 թիմի սուպերգավաթակրի տիտղոսին արժանացնել:

VNews.am-ը ներկայացնում է Սուպերգավաթի մրցաշարերում մարզիչների գրանցած արդյունքները:

Մարզիչներ ՍԳ Ակումբներ
1.Վարդան Մինասյան 5 «Փյունիկ»՝ 2005, 2008, 2010-2011 թթ.

«Արարատ-Արմենիա»՝  2019թ.

2.Անդրանիկ Ադամյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
3.Ժոլտ Հոռնյակ 2 «Միկա»՝ 2012թ., «Բանանց»՝ 2014թ.
4.Վարդան Բիչախչյան 2 «Շիրակ»՝ 2013, 2017թթ.
5.Վարուժան Սուքիասյան 2 «Ցեմենտ»՝ 1998թ., «Ալաշկերտ»՝ 2018թ.
6.Խորեն Հովհաննիսյան 1 «Փյունիկ»՝ 1997թ.
7.Օսկար Լոպես 1 «Փյունիկ»՝ 2002թ.
8.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ»՝ 2004թ.
9.Արմեն Ադամյան 1 «Միկա»՝ 2006թ.
10.Արմեն Գյուլբուդաղյանց 1 «Փյունիկ»՝ 2007թ.
11.Արկադի Անդրեասյան 1 «Արարատ»՝ 2009թ.
12.Սարգիս Հովսեփյան 1 «Փյունիկ»՝ 2015թ.
13.Աբրահամ Խաշմանյան 1 «Ալաշկերտ»՝ 2016թ.
14.Իգոր Պիկուշչակ 1 «Նոա»՝ 2020թ.

Գլխավոր լուսանկարը՝ «Նոա ՖԱ»-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. 4-րդ տուրի 3 լավագույն գոլերը (տեսանյութ)

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում

Վլադիմիր Ժապալաու․ «Արժանիորեն հաղթեցինք «Արարատին» (տեսանյութ)

«Նոան» դրամատիկ պայքարում տոնեց իր առաջին հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ» խաղից

Վարդան Բիչախչյան․ «Երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ» (տեսանյութ)

«Նոան» Արտյոմ Սիմոնյանի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

8 թիմերից միայն 2-ը խաղադաշտում հաղթանակներ ունեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրին ընդառաջ

«Նոր նպատակներ, բայց հին մոտեցում». «Ալաշկերտի» անփառունակ պարտության 3 պատճառ