fbpx

Իկարդի. «Մենք խաղում էինք աշխարհի լավագույն թիմի դեմ»

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում կայացած «Ինտեր» – «Բարսելոնա» խաղից հետո միլանյան թիմի հարձակվող Մաուրո Իկարդին կիսվել է տպավորություններով: Արգենտինացին 87-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ դաշտի տերերին փրկելով պարտությունից:

«Մենք խաղում էինք աշխարհի լավագույն թիմի դեմ: Նրանք իրենց բնորոշ ոճով գոլ խփեցին, բայց մենք չհանձնվեցինք և շարունակեցինք պայքարել: Արդյունքում, ես կարողացա գոլ հեղինակել:

Ամբողջ մրցաշարի ընթացքում մենք ցույց ենք տալիս, որ չենք կորցնում հավատը մինչև վերջին րոպեն: «Տոտենհեմի» հետ խաղում մենք նույնպես առաջինը գոլը բաց թողեցինք, սակայն կարողացանք բեկել խաղի ընթացքը: Ցավոք, այսօր ժամանակը չբավականացրեց, որպեսզի հաղթենք:

Մատիաս Վեսինոն մեր թալիսմանն է: Եթե նույնիսկ նրա մոտ ոչինչ չի ստացվում, մենք հավատում ենք նրան: Նա միշտ պատրաստ է գոլ խփել և փոխանցում կատարել» ,- Իկարդիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

B խմբում կայացած մյուս խաղում «Տոտենհեմը» տանը կամային հաղթանակ տարավ ՊՍՎ-ի նկատմամբ (2-1): 4-րդ տուրից հետո «Բարսելոնան» 10 միավորով խմբի առաջատարն է: «Կապտանռնագույնները» առաջինը ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում: «Ինտերը» 7 միավորով 2-րդ հորիզոնականում է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լիոնել Մեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Մեսին 1՝ շատ դիպուկ նախադասությամբ ամփոփել է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստի համար «Վալենսիայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար կտևի»

Պաշտոնական. «Բարսելոնան» իր առաջին տրանսֆերն իրականացրեց

Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գավաթի եզրափակիչն ու հավաքականի խաղերը

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Առանց Իկարդիի․ Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակն Ամերիկայի գավաթի համար

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

«Մեռավ «Ծեր Սինյորայի» հերթական երիտասարդ սիրեկանը». Ալեգրիի հեռանալու 3 պատճառները

Խփե՞լ է «Բարսայի» ֆուտբոլիստը Լա Լիգայում 100+ գոլ, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը