Il Romanista․ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալ-չմնալու հարցը կարող է մոտ օրերս լուծում ստանալ - VNews
Բաժիններ

Il Romanista․ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալ-չմնալու հարցը կարող է մոտ օրերս լուծում ստանալ

henrikh mkhitaryan roma - Il Romanista․ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալ-չմնալու հարցը կարող է մոտ օրերս լուծում ստանալ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:18

-

-

Հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով, հնարավոր է, նոր պայմանագիր ստորագրի «Ռոմայի» հետ: Այս մասին հաղորդում է Il Romanista-ն:

Հայաստանի հավաքականի ավագի համաձայնագրի ժամկետը, որ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո, ավտոմատ կերպով, ըստ նախատեսվածի, կարող էր երկարաձգվել ևս մեկ տարով, եթե ֆուտբոլիստը հատեր հստակ թվով խաղերի, գոլերի և արդյունավետ փոխանցումների սահմանագիծը: Մխիթարյանի ցուցանիշներն արդեն համապատասխանում են դրան:

Այն փաստը, որ «Ռոման» դեռ չի հայտարարել պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին, երկրպագուների շրջանում անհանգստություն է առաջացրել, քանի որ վերջին խոսքը, ամեն դեպքում, պատկանում է ֆուտբոլիստին:

Մխիթարյանի գործակալը՝ Մինո Ռայոլան, հայտնի է եվրոպական ակումբներից շատերի հետ իր կապերով: Հայ ֆուտբոլիստի տպավորիչ մրցաշրջանը, բնականաբար, աննկատ չի մնացել Եվրոպայում, և շատերին է գրավում այն հանգամանքը, որ կիսապաշտպանը նոր թիմին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով:

Այդուհանդերձ, հաղորդվում է, որ «Ռոմայում» այս առնչությամբ հանգիստ են, քանի որ ֆուտբոլիստը խոսել է ակումբի ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ իրեն հարմարավետ է զգում ներկայիս թիմում և ցանկություն ունի շարունակել ելույթները «գայլերի» կազմում:

Հռոմեական ակումբը Մխիթարյանին, հնարավոր է, առաջարկի 2 տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով, որպեսզի մյուս հավակնորդներին դուրս մղի այս մրցավազքից:

Մոտակա օրերի ընթացքում կլինի հանդիպում, որում կքննարկվի խնդիրը և փորձ կարվի լուծել «Ռոմայի» համար ներկայիս ամենակարևոր հարցերից մեկը: Դրան կմասնակցի նաև Ռայոլան:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Գնա՛ «Յուվե» ու հաղթիր ՉԼ-ն». «Չէ է՜, հավայի թեմա է». Պե՞տք է Մխիթարյանը տեղափոխվի «Յուվենտուս», թե՞ ոչ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը՝ Ֆերնանդեշի «Յունայթեդի» դեմ. Bleacher Report-ը նկար է հրապարակել

Մխիթարյանի գնահատականներն ու վիճակագրությունը «Այաքսի» դեմ խաղում

Մխիթարյանի և Կրիստանտեի հիասքանչ գործողությունը. ինչպես ստեղծվեց «Ռոմայի» գոլը (տեսանյութ)

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Մխիթարյանն ու «Ռոման» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

«Այաքսը» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

ԵԼ. «Ռոմա» – «Այաքս» խաղում առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Այաքսի» դեմ խաղում

«Ռոմա»-«Այաքս». Հայտնի է հռոմեացիների հայտացուցակը

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Մխիթարյանը՝ մեկնարկային կազմո՞ւմ. իտալական աղբյուրի տեղեկությունը

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Il Romanista. Մխիթարյանի վերադարձը հիմնարար է «Ռոմայի» եվրոպական բախտի համար

Մխիթարյանն ու խաղընկերները պատրաստվում են «Այաքսի» դեմ խաղին (ֆոտո)

Ռայոլա. «Ցորկը հստակ ասաց, որ Հալանդին չեն պատրաստվում բաց թողնել. դա չի նշանակում՝ ես համաձայն եմ»

Ֆոնսեկան՝ Մխիթարյանի՝ «Այաքսի» դեմ խաղին մասնակցելու հնարավորության մասին