I'll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ - VNews
Բաժիններ

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Օրերս Հոլանդիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարեց մեծ ֆուտբոլ վերադառնալու մասին։ Մի քանի ամիս անգործությունից հետո «նարնջագույն վինգերը», ըստ երևույթին, կարոտեց մեծ ֆուտբոլն ու վերադարձավ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսել էր ժամանակին։ «Գրոնինգենը» սիրով հրավիրեց իր սանին թիմ։ Ֆինանսական մանրամասները նման գործարքների պարագայում հետաքրքրում են քչերին, առավել ևս դա անհետաքրքիր է այն կնքող կողմերին։ Այստեղ էականը պատմությունն է, կարևոր են ավանդույթներն ու երկրպագուների սերը և հարգանքը։

Համաշխարհային ֆուտբոլում շատ են եղել նման դեպքեր, երբ ֆուտբոլիստներն անուն են հանել իրենց առաջին պրոֆեսիոնալ թիմերում, հետո հավաքել են իրերն ու դարձել «ճանապարհորդ գորտը» մուլտֆիլմի գլխավոր հերոսի մարմնավորող կերպարը՝ մեկնելով գրավելու ամբողջ աշխարհը։ Կարիերան ավարտելուց հետո նրանք միևնույն ժամանակ հիշեցնում են Շվարցի երբևէ լավագույն կերպարներից մեկը, որը սիրված ֆիլմում անում է իր լեգենդար արտահայտությունը։

Աշխարհն ու Եվրոպաները մի լավ ման եկած ու տուն վերադարձած ֆուտբոլիստները շատ են, նրանց մեկ ցուցակում ընդգրկելը բարդ է, բայց մենք փորձել ենք ընտրել լավագույն ու ամենավառ 5 օրինակները, որոնք «հյուրընկալվելիս լավ է, տանն՝ ավելի լավ» ասացվածքի ամենացայտուն օրինակն են։

Խուան Սեբաստիան Վերոն

1994 թվականին, երբ Վերոնն իր նորամուտը նշեց «Էստուդիանտեսի» մարզաշապիկով, նա դեռ մազերով էր։ Առաջին իսկ խաղից նա թողեց փայլուն տպավորություն ու նախ գրավեց նոր կառուցվող Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դանիել Պասարելայի ուշադրությունը։ Հետո նրան նկատեցին նաև այն ժամանակ աշխարհի ամենաուժեղ առաջնության՝ Ա սերիայի ներկայացուցիչները։ Այդպես, հարազատ ակումբի մարզաշապիկը 65 անգամ կրելուց հետո Վերոնը տեղափոխվեց Իտալիա։

Ապենինյան թերակղզում ու Անգլիայում տիտղոսներ նվաճելուց հետո Վերոնը, հավանաբար, իր ներսում լսեց «տան կանչն» ու վերադարձավ հարազատ «Էստուդիանտես»։ Հավատացեք՝ հայրենիքում նա ավելի լավ ելույթ ունեցավ քան Եվրոպայում։ Դրա ամենավառ վկայությունը Արգենտինայի կրկնակի չեմպիոնի տիտղոսն է, իսկ գագաթնակետը Վերոնի հետ Լիբերտադորեսի գավաթի նվաճումն է։ Կարիերան միլիոն անգամ ավարտելուց հետո Վերոնն այս պահին իր հարազատ ակումբի նախագահն է։

«Լեգենդները ոչ լեգենդար թիմերում». Թոփ 5 լատինամերիկացի, որոնք չխաղացին Եվրոպայի թոփ ակումբներում

Անդրեյ Շևչենկո

Վալերի Լոբանովսկու Կիևի «Դինամոն» 90-ականների վերջին Եվրոպայի իսկական ահ ու սարսափն էր։ Հետխորհրդային համարձակ երիտասարդները 97/98 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հասան մինչև կիսաեզրափակիչ։ Այդ փայլուն թիմի ընդգծված առաջատարը Անդրեյ Շևչենկոն էր։ «Բարսելոնային» «հեթ-տրիկելուց» հետո պարզ էր. նրա համար թեքահարթակը դեպի Եվրոպա արդեն գցված է, նրան սպասում էին նորաձևության մայրաքաղաք Միլանում…

Շևչենկոն շլացուցիչ հաջողությունների հասավ «Միլանում», նվաճեց «Ոսկե գնդակ», դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, հետո իրեն անհաջողությամբ փորձեց «Չելսիում» ու որոշեց վերադառնալ տուն։ Շևչենկոն վերադարձից հետո շարունակեց իրեն դրսևորել որպես թոփ հարձակվող։ Չնայած ունեցած վնասվածքներին, նրան հաջողվեց 80 խաղում 38 գնդակ խփել։ Վատ ցուցանիշ չէ ֆուտբոլային չափանիշներով ծերուկի համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

4-1! «Բավարիան» ևս 2 անգամ գրավեց «Բարսելոնայի» դարպասը (տեսանյութ)

Պերիշիչը «Բավարիային» կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Բավարիան» արագորեն մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

«Բարսելոնայի» ևս մեկ խաղացող վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնա» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

«Բավարիան» այնքան էլ ֆավորիտ չէ, որքան ասում են». Մասկերանո

Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»

Սետյեն. «Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց պարզ է, որ նա Մեսիի մակարդակի չէ»

Վիդալ. «Բավարիան» խաղալու է «Բարսայի» դեմ, ոչ թե Բունդեսլիգայի թիմերի»

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

«Ռեալը» սկսում է «վաճառքի օպերացիան». 8 ֆուտբոլիստ՝ ելքի դռան մոտ

Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»

Աղբյուր. «Յուվենտուսը» Ռոնալդուին առաջարկել է «Բարսելոնային»

Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

Հայտնի է՝ «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով