«Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը - VNews
Բաժիններ

«Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը

2Z7A8887 - «Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:17

-

-

Հայաստանի հավաքականին ամենամեծ բարձրունքներին հասցրած մարզիչը՝ Վարդան Մինասյանը, գլխավորեց «Տարազը»: Իր մարզչական կարիերայի ընթացքում 47-ամյա մասնագետը երկրորդ անգամ է արտասահմանյան թիմ մարզելու: Առաջինը նույնպես Ղազախստանում էր՝ «Տոբոլում»: VNews.am-ը ներկայացնում է պատճառները, թե ինչու առաջին փորձն անհաջող ստացվեց:

Արտասահման մեկնելու հատուկ պահ

Հայաստանի հավաքականից Մինասյանն առաջին անգամ հեռացավ 2013 թվականի հոկտեմբերին: Դրան նախորդած 4 տարիներին նա այնպիսի փայլուն աշխատանք էր կատարել, որ բոլորն կանխատեսում էին՝ հաջորդ թիմը լինելու է արտասահմանյան: Կես տարի անց նա գլխավորեց «Տոբոլը»: Այսինքն՝ Մինասյանը արտասահման մեկնեց, երբ հասկացավ, որ Հայաստանում մոտիվացիա չունի և հաջորդ քայլը պետք է լինի այլ երկրում և այլ մակարդակում: Նա կրկին նույն իրավիճակում է: Քչերը կարող էին նորաստեղծ «Արարատ-Արմենիայի» ղեկը ստանձնել, երբ այն վատ վիճակում էր, և անմիջապես չեմպիոն դարձնել: Դա ինքնին լուրջ մարտահրավեր էր: Իսկ մյուս տարի կրկնել հաջողությունը, նույնպես հեշտ չէր՝ նույնիսկ ուժեղացած կազմով: Իսկ ահա հայկական թիմի դուրս բերել եվրագավաթի խմբային փուլ, երկար ժամանակ անհնարին էր համարվում: Մինասյանը ցույց տվեց, որ հնարավոր է դա մեկ 11-մետրանոց հարվածի հեռավորության հասցնել: Ամռանը երևանյան ակումբից հեռանալուց հետո Մինասյանը նոր մարտահրավերի հաղթահարելու ցանկություն ուներ և ստացավ այն: Հատկապես ուշագրավ է, որ այդ առաջարկը Ղազախստանից էր, որտեղ նա ապացուցելու շատ բան ունի:

Ինչո՞ւ էին հրավիրել Մինասյանին

«Տոբոլը» կազմով ու խաղով բավականին ուժեղ էր, սակայն 2014 թվականի առաջնությունն անհաջող էր սկսել: Այդ պատճառով նախկին մարզիչը հեռացվեց: Մինասյանի առջև կոնկրետ խնդիր դրվեց՝ տեղ գրավել թոփ-6-ում: «Տոբոլը» լուրջ հավակնություն ունեցող ակումբ էր: 21-րդ դարի սկզբում ակումբն անընդհատ մեդալակիր էր դառնում, իսկ 2010-ին նույնիսկ չեմպիոն դարձավ: Հաջորդ մի քանի տարիներին լուրջ ճգնաժամ սկսվեց, սակայն ղեկավարությունը չէր ցանկանում հանձնվել: Հենց դա էր Մինասյանին հրավիրելու պատճառը:

«Ինձ համար շատ կարևոր է ոչ միայն գալ ու աշխատել, այլ առաջ շարժվել: Սա աշխատանք է իմ իմիջի համար, որը շատ դժվար է վաստակել և հեշտ է կորցնել»,- ասել է մարզիչը նշանակումից հետո:

vardan minasyan tobol - «Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը

Ո՞վ էր օգնում

Մինասյանն իր հետ միայն մեկ օգնական հրավիրեց: Նա ընտրել էր Ռաֆայել Նազարյանին, ում հետ աշխատում էր Հայաստանի հավաքականում և «Փյունիկում»: Նազարյանի մարզչական կարիերան դեռ նոր էր սկսվում: «Արցախի», ԲԿՄԱ-ի և Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հետ աշխատանքը դեռ առջևում էին:

Լավ մեկնարկ, բայց հետո…

Մինասյանի առաջին երկու խաղերը Ղազախստանում հաջող էին. 2 խաղ և 2 հաղթանակ: Բայց հայ մասնագետը չէր շտապում տոնել. «Գլուխս չեմ կորցնում այդ հաղթանակների պատճառով: Առջևում շատ աշխատանք կա»:

Մարզիչը հասկանում էր, որ եկել է անծանոթ լիգա, անծանոթ թիմ, որի կազմը նա չէր հավաքել: Նա գիտեր՝ մեկնարկային ոգևորությունից հետո լուրջ խնդիրներ են ի հայտ գալու: Այդպես էլ եղավ: Երկու անընդմեջ պարտություն և մեկ ոչ-ոքի: Երբ հարկավոր էր սթափեցնել թիմին, Մինասյանը հաջողեց և 2 անընդմեջ հաղթանակ տոնեց: Հետո սկսվեց ճգնաժամը. հաջորդ 10 խաղում ընդամենը 1 հաղթանակ: Անհաջողություններից հետո Մինասյանն անկեղծացավ. «Մեր թիմը հոգեբանական փոսում է հայտնվել»:

Դրական տեղաշարժ և աշխատանքի պահպանում

Քիչ են ակումբները, որտեղ վերջին 10 խաղում 7 միավոր վաստակած մարզչին կթողնեն նույն պաշտոնում, բայց «Տոբոլի» ղեկավար Տալգատ Բայմուրատովը նախկին ֆուտբոլիստ էր, և հասկացավ մարզչին վստահելու անհրաժեշտությունը: Մինասյանը շնորհակալությունը հայտնեց՝ գրանցելով որոշ հաջողություններ: «Տոբոլն» առաջնության վերջնամասում տոնեց 6 հաղթանակ: Թիմը գրավեց 7-րդ տեղը և չհայտնվեց եվրագավաթների համար պայքարող վեցնյակում, սակայն սկսեց դրական արդյունքների հասնել, ինչը Մինասյանին թույլ տվեց մնալ իր պաշտոնում: Բացի այդ, նա ևս մեկ տարվա պայմանագիր ուներ, ինչը կարևոր դեր խաղաց:

timthumb - «Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը

Անկայուն մրցաշրջանից հետո մասնագետը հետևություն արեց. «Ղազախստանում շատ դժվար է աշխատել: Չեմ բացի փակագծերը, բայց իսկապես շատ դժվար է»:

Մինասյանն իր աշխատանքը գնահատելիս կարևոր հանգամանք առանձնացրեց.

«Իմ աշխատանքի կես տարում մենք կարողացանք թիմ ձևավորել, իսկ ղազախ երիտասարդ ֆուտբոլիստներն առաջընթաց են գրանցել: Ինձ համար դա շատ կարևոր է»:

Պարզվեց ակումբի համար այդպես չէ, բայց դրա մասին հետո…

Նոր շանս

Չնայած նրան, որ խնդիրը կատարված չէր, Մինասյանը հնարավորություն ստացավ նոր մրցաշրջանի համար նախապատրաստել թիմը: Համալրումներ նույնպես եղան. Հայաստանի հավաքականի հենասյուններից մեկը՝ Կառլեն Մկրտչյանը: Հայ մարզչի առջև նույն նպատակը դրվեց՝ կրկին թիմին դուրս բերել թոփ-6:

Թուրքիայում անցկացրած հավաքից ու մի շարք ընկերական խաղերից հետո մարտ ամսին մեկնարկեց նոր առաջնությունն և միանգամից նոկդաուն: «Տոբոլը» 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Կայրաթից»: Հետո ևս մեկ պարտություն և ոչ-ոքի: Ակումբի ներսում խուճապ սկսվեց: Մինասյանին վերջնագիր ներկայացրին. կա՛մ հաղթում են կա՛մ նա կհեռացվի: Հաջորդ խաղում գրանցվեց ոչ-ոքի և վերջապես երկար սպասված հաղթանակներ՝ 4:1 հաշվով Կարագանդայի «Շախտյորին» և 2:1 հաշվով՝ «Ատիրաուի» նկատմամբ: Հաղթանակները Մինասյանը նվիրեց երկրպագուներին, որոնցից ներողություն էր խնդրել անհաջողությունների համար:

karlen mkrtchyan - «Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը

Պաշտոնանկություն

Թվում էր ամեն ինչ շտկվեց, բայց 7-րդ տուրում «Տոբոլը» սեփական հարկի տակ պարտվեց «Ակտոբեին» և նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից: Ճիշտ այնպես, ինչպես նախորդ մարզչին էին հեռացրել 7-րդ տուրից առաջ: Պատահականությո՞ւն: Մինասյանի հետ միասին ղազախական ակումբից հեռացան նաև Կառլեն Մկրտչյանը և Ռաֆայել Նազարյանը:

Ղազախական մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Ակտոբեի» դեմ խաղից հետո հանդերձարանում Մինասյանը վիճաբանել է Կոստանայի մարզպետի հետ, որը ակումբի փաստացի ղեկավարն է: Հայ մարզիչը չցանկացավ մանրամասներ հայտնել, բայց ասաց, որ որևէ մեկին թույլ չի տալու խառնվել իր մարզչական աշխատանքին, նույնիսկ, եթե նա ակումբի ղեկավարն է:

Այսպիսի նախապատմությամբ է Մինասյանը կրկին գնում Ղազախստան, որտեղ ակումբները պատկանում են պետությանը և ղեկավարվում մարզպետների կողմից: Մինասյանն այժմ գիտի, որ երիտասարդներին զարգացնելը, լավ կոլեկտիվ կառուցելը կամ գեղեցիկ խաղը նրան չեն օգնի: Ղազախստանում, ինչպես գրեթե ամենուր, միակ չափորոշիչն արդյունքն է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայ մարզիչների դիմակայություն Ղազախստանում․ «Տարազը» հաղթեց «Ատիրաուին»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

Չելոյանց. «Ի՞նչ ունի «Արարատ-Արմենիան»՝ ընդամենը մեկ թիմ, ես ստեղծում եմ ակումբ, որը կգործի նաև ինձանից հետո»

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

Լիմա․ «Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ «Արարատ-Արմենիա»

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին

4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ հավաքական, որը ընտրական փուլում խաղացել էր Հայաստանի հետ

Հարոյանը ժամանել է «Կադիսի» մարզաբազա (ֆոտո)

Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

«Արարատ-Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

Մաիլսոն Լիման վերադարձավ «Արարատ-Արմենիա»

Սարգիս Շահինյանը վարձավճարով տեղափոխվեց հայկական այլ ակումբ

Մելիքբեկյան. «Հասել ենք մի կետի, երբ պատրաստ ենք քայլ անել հայտնվելու եվրոպական ուժեղագույնների շարքում»

«Սուպեր երջանիկ եմ՝ այս հիասքանչ երկիրը ներկայացնելու համար». Կապառոս