«Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը - VNews
Բաժիններ

«Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

https cdn.cnn .com cnnnext dam assets 170523153420 pep guardiola wife - «Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Պեպ Գվարդիոլային շատերը (գուցե, իրավացիորեն) համարում են ֆուտբոլի պատմության լավագույն մասնագետներից մեկը: Նա ֆուտբոլիստի ու մարզչի  կարիերայի ընթացքում ապրել, խաղացել ու աշխատել է Իսպանիայում, Իտալիայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կատարում և Անգլիայում: Այդ ամբողջ ընթացքում նրան ուղեկցել է կինը՝ Քրիստինա Սերան, որը նրան օգնել է ճաշակ ձևավորելու և ակումբները ճիշտ ընտրելու հարցում:

Զույգն ունի 3 երեխա, որոնց լուսանկարներն ամեն օր չեն ողողում համացանցը: Գվարդիոլան իր ընտանիքին հեռու է պահում ավելորդ ուշադրությունից ու մեդիայի հետ շփումից: Կատալոնացի մասնագետի խոսքով՝ «տունը նրա համար ունի ստրատեգիական նշանակություն, քանի որ միայն ընտանիքի կողքին է նա իրեն լիարժեք կատարյալ, հանգիստ ու ապահով զգում»:

ddde85bd 36658352.jpg.optimal 960x621 - «Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Գվարդիոլան ու Քրիստինան ծանոթացել են ավելի քան 20 տարի առաջ, երբ Պեպը դեռ չէր էլ համարվում «Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Բայց գեղեցիկ ու խարիզմատիկ արտաքինի շնորհիվ Պեպը ստացել էր առաջարկ՝ մասնակցելու Serra Claret բոտիկ-խանութի ֆոտոսեսիային. այդ խանութում հանգիստ կարելի էր գտնել թոփ բրենդների հագուստները՝ Dsquared, John Richmond, Philipp Plein, Herno: Բուտիկի դրամարկղի մոտ կանգնած էր Քրիստինան:

Պեպը նրա հետ մի քանի բառ փոխանակելուց հետո հասկացավ, որ Քրիստինան ոչ թե վաճառողուհի է, այլ հենց Serra Claret խանութի տնօրենն է: Դեռ 30-ականներից սկսած գեղեցկուհու տատն ու պապը հիմնադրեցին տեքստիլ ֆաբրիկա, այնուհետև բացեցին առաջին բուտիկ խանութը Մանրեսում: Քրիստինան ու իր քույրը հաջողությամբ ժառանգել են պապական (կամ տատական) բիզնեսն ու հաջողությամբ ղեկավարում են Մանրեսում ու Բարսելոնայում բացված բուտիկները, որը սիրում են այցելել Մեսին, Չավին, Ինյեստան, Լուիս Էնրիկեն, Շակիրան և Պիկեն:

ruef661240bee - «Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Այդ ֆոտոսեսիան հավերժ փոխեց Պեպի կյանքը: Կատալոնացի ֆուտբոլիստը սկսեց պարբերաբար էլեգանտ տեսքով ներկայանալ այս կամ այն իվենթին: Դա հատկապես ակներեև դարձավ, երբ Գվարդիոլան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան ու անցավ մարզչական աշխատանքի: Գվարդիոլան չէր ցանկանում պահեստայինների նստարանի մոտ կանգնել սպորտային համազգեստով: Նրան գրավում են սմարթ-քեժուալ ոճի հագուստները, նեղ տաբատները, գունավոր փողկապները:

Ոճաբան կնոջ թեթև ձեռքով Գվարդիոլան սկսեց հայտնվել ամենաոճային տղամարդկանց ցանկում. բրիտանական Esquire հանդեսը նրան դրել էր Բրեդ Փիթի ու Ջարեդ Լետոյի հետ նույն շարքում, 2017-ին The Telegraph-ն Գվարդիոլային ընդգրկել է 10 ամենաոճային տղամարդկանց ցանկում (նույն ցանկում էին Տոմ Հարդին ու Բրեդլի Կուպերը): Բրիտնական GQ հանդեսը արել է հսկա վերլուծություն ու պարզել է Պեպի՝ այդքան ոճային լինելու գաղտնիքը: Եթե ձևակերպենք հակիրճ՝ «Գվարդիոլան հիանալի է ընտրում դասական կոստյումները՝ հաշվի առնելով իր քաշային առանձնահատկությունները»:

Գվարդիոլան կնոջ հետ ծանոթանալուց հետո շարունակում է օգտվել Serra Claret խանութից առ այսօր: 2018/2019 մրցաշրջանի գրեթե ամբողջ ընթացքում Պեպը խաղերին ներկայանում էր միևնույն՝ մոխրագույն բաճկոնով, որը շատերը համարեցին չափազանց ոճային: Այն հանգիստ կարելի է գտնել խանութի ինստագրամ-խանութում. այնտեղ Քրիստինան տեղադրել է Պեպի լուսանկարը՝ Herno բաճկոնը հագին: Serra Claret խանութը վաճառում է Herno-ի ապրանքները:

 

 

View this post on Instagram

 

A post shared by Serra Claret (@serraclaret)

Բացի ամուսնուն ոճային դարձնելուց, Քրիստինան Պեպի հետևից գնացել է բառի ամենաուղիղ իմաստով աշխարհի բոլոր ծայրերը՝ Կատարից ԱՄՆ: Գեղեցկուհին գրեթե երբեք հարցազրույց չի տալիս ու խուսափում է ավելորդ ուշադրությունից, թեպետ քանիցս ամուսնուն ուղեկցել է տարբեր իվենթներին: Քրիստիան իր 3 երեխաների հետ պարբերաբար այցելում է Գվարդիոլայի խաղերին: Խաղերը՝ խաղեր, բայց ժամանցային վայրեր ևս պետք է գնային, օրինակ, Մյունխենի լեգենդար Օկտոբերֆեստը:

methode times prodmigration web bin 02ac0fd8 6aa4 3f0e 87c5 2ee0f4abdb83 960x639 - «Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Ընտանեկան գաղտնիքները կամ նույնիսկ սովորական մանրամասները պարզելը գրեթե անհնար է: El Confidential, սակայն, կարողացել է հանրության դատին հանձնել մի շարք հետաքրքիր փաստեր:

  • Քրիստինան Պեպին մշտապես ուղեկցել է տարբեր երկրներ՝ Իտալիա, Մեքսիկա, Քաթար:
  • Զույգն իդեալական փոխլրացնում է իրար: Պեպը՝ համեստ ընտանիքից է, Քրիստինան՝ հարուստ վաճառականների: Պեպն իր կնոջը սովորեցրել է զսպվածության, Քրիստինան իր ամուսնուն բացահայտել է ոճային հագուստի գաղտնիքները, օգնում է ընտրել լավ գինիներ:
  • Քրիստինան սիրում է ֆիլմեր դիտել ու մասնակցում է Կատալոնիայի անկախության համար անցկացվող ակցիաներին: Դրանց նա առավել հաճախ մասնակցում է Պեպի շնորհիվ:
  • «Բարսելոնայում» մարզչական կարիերայի փուլը ավարտելուց հետո Քրիստինան ամուսնուն առաջարկեց միառժամանակ դադար վերցնել ու տեղափոխվել Նյու Յորք: Դրանից շահեցին բոլորը. Գվարդիոլան ու իր կինը փախան իսպանական արյունռուշտ մեդիայից, երեխաներն էլ անգլերեն սովորեցին. «Երբ մենք նոր էինք տեղափոխվել Նյու Յորք, երեխաներս անգլերեն 2 բառ իրար հետևից կապել չէին կարողանում: 1 տարի հետո ամեն ինչ հիանալի էր»:
  • Վերջին 20 տարվա ընթացքում Քրիստինան մեդիա-հարթակում հանդես է եկել միայն 1 անգամ. 2001-ին Գվարդիոլային որակազրկեցին արգելված խթանիչներ օգտագործելու համար, երբ նա հանդես էր գալիս Բրեշիայում: «Պեպը շատ է տանջվում: Նա չի ցանկանում խոսել այդ մասին. փաստաբանների խորհուրդն է»:

Մեր ընտրանին

Գիլեմ Բալագեի հետ զրույցի ընթացքում Պեպը պատմել է, որ ընտանիքի հետ անցկացրած ժամանակն ամենակարևորն է իր համար: «Բոլորս այս իրականությունից փախչելու համար մի տեղ ունենք. ոմանք գնում են որևէ փաբ, մյուսները միայնակ զբոսնում են, ես խենթանում եմ տանն անցկացրած ժամանակի համար: Կարող եմ ժամերով ջրիկանալ երեխաներիս հետ, իսկ կինս ոչ միայն արտակարգ մայր է, այլ հրաշակի կին և ընկեր: Եթե նա չլիներ, ես երբեք չէի հայտնվի Մյունխենում կամ Նյու Յորքում: Ես առանց իմ ընտանիքի աշխատել չեմ կարողանում»:

unnamed 6 - «Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Պեպն ու Քրիստինան ամուսնացել են շատ համեստ պայմաններում: Նրանց պսակադրությունը կայացել է 2014-ին՝ ծանոթանալուց միայն 20 տարի հետո: Մադատեպերա փոքրիկ քաղաքում նրանց ամուսնության արարողությանը ներկա էր ընդամենը 10 հոգի (ներառյալ ծնողներն ու երեխաները): Հաջորդ օրը զույգը մեկնեց Մարաքեշ, որտեղ հիանալի ժամանակ անցկացրեց 5-աստղանի հյուրանոցում: Պեպին ու Քրիստինային ուղեկցում էին ռեժիսոր Դևիդ Տրուեմբան, երաժիշտ Լյուիս Լյակն ու ֆուտբոլիստ Գիլերմո Ամորը, որը 90-ականներին եղել է Գվարդիոլայի թիմակիցը:

Պեպը պատմել է, որ հաճախ չի կարողանում ճիշտ բաժանել աշխատանքի ու ընտանիքի համար ժամանակը: Իհարկե, աշխատանքի մասին խոսակցությունները լինում են նաև տանը: Գվարդիոլայի խոսքով, Քրիստինայի հետ մի առիթով վիճում էին Ռոբենի պատճառով: «Ինձ համար կնոջս ռոտացիայի համակարգը բացատրելն ավելի հեշտ է, քան Ռոբենին ասելը, որ նա խաղը պետք է սկսի պահեստայինների նստարանին: Նրա հետ դրա մասին խոսելն ավելի բարդ է, քան Ռոբենի: Քրիստինան ինձ միշտ ասում է, որ չպետք է փոխեմ իմ թիմի հաղթական կազմը»:

Պեպը «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղի օրը գրեթե չէր փոխել իր թիմի կազմը նախորդ խաղի հետ համեմատած: Այդպես, Գվարդիոլան վստահորեն մեր աչքի առաջ կոտրում է «կնոջը լսիր, հակառակն արա» քարացած կարծրատիպը: Ու առայժմ՝ հաջող:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կրոսն արձագանքել է Մաունթի խոսքերին

Նիկոլո Սկիրա. Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»՝ պայմանավորված Մոուրինյոյի ժամանումով

Լաուտարոն խոստովանել է, «Բարսելոնա» տեղափոխությունը քննարկել է Մեսիի հետ

«Ռոմա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

«Բավարիան» իր սպորտային տնօրենին փոխարինող է գտել «Յուվենտուսում»

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

«Բարսելոնան» կիսապաշտպան է փնտրում. 3 ֆուտբոլիստեր, որ կարող են փոխարինել Բուսկետսին

Ինչի է պատրաստ Ագուերոն հանուն «Բարսելոնայի» ու Մեսիի հետ խաղալուն

«Բարսելոնան» Անսու Ֆատիի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարություն է արել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

«Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում

Նագելսմանը որոշել է՝ որն է համար մեկ տրանսֆերային նպատակը «Բավարիայում»

Հայտնի է «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի մրցավարը

«Ռոմայի» ավագը հնարավոր է տեղափոխվի անգլիական գրանդ

Մոուրինյոն «Ռոմայում» ուզում է տեսնել «Ռեալի» աստղին