fbpx

«Իմ տան շքեղությունը ես եմ». Հենրիխ Մխիթարյանը նոր հարցազրույցում այլ անկյունից է բացահայտվել

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանում իր այցի ժամանակ հասցրեց մի քանի հարցազրույց տալ՝

«Հուսով եմ, որ հաջորդ անգամ մենք կմասնակցենք Մունդիալին». Հենրիխ Մխիթարյանի ամբողջական հարցազրույցը Kommersant-ին

«Ինձ ասում էին, որ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ». Հենրիխ Մխիթարյանի ծավալուն հարցազրույցը

Դրանից երևի թե վերջինը ավելի յուրահատուկ է ստացվել ու բացահայտում է մեր ավագին այլ անկյունից: Ներկայացնում ենք դրա թարգմանված տարբերակը:

Դուք 6 լեզու գիտեք: Կհուշե՞ք մարդկանց, թե ինչպես նրանք էլ միանգամից այդքան լեզուների տիրապետեն:

Գաղտնիք չկա: Ֆրանսիայում ապրելու հնարավորություն է եղել՝ սովորել եմ ֆրանսերեն: Բրազիլայում էի՝ սովորեցի պորտուգալերեն: Գերմանիայում էի խաղում՝ սովորեցի գերմաներեն: Ամեն ինչ հեշտ է: Շփվում եմ, հարցնում եմ և կարդում եմ գրքեր:

14 տարեկանում Դուք 4 ամսով վերապատրաստվել եք Սան-Պաուլուում: Ի՞նչը ձեզ զարմացրեց ամենից շատ:

Բրազիլացիների ապրելակերպը: Ամեն ինչ նոր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտեստների մասին. չուրասկո, բրինձ, լոբի, բանան: Հայաստանում նման բաներ չկան: Այնտեղ միայն խորոված է:

Յուրգեն Կլոպի մասին զվարճալի պատմություն պատմեք:

Բորուսիայում» մի անգամ պարապում էինք եզրափակիչ հարվածը իրացնելու պահը ու Յուրգեն Կլոպը ինձ ասաց. «Եթե խփես 6-7 գոլ, ես քեզ կվճարեմ 50 եվրո, իսկ եթե դու ես պարտվում, դու ես վճարում»: Ես պարտվեցի գրազը, բայց 2 օրից մենք խաղ ունեինք «Ֆրանկֆուրտի» դեմ, որում հաղթեցինք 2:1 հաշվով, իսկ ես խփեցի 2 գոլ: Խաղից հետո Կլոպը ինձ ասաց. «Ես գոհ եմ ու շնորհակալ քեզանից»: Ես էլ պատասխանեցի. «Դե ուրեմն վերադարձրու 50 եվրոն»: Նա ստիպված էր վերադարձնել:

Երևանն աշխարհի լավագու՞յն մայրաքաղաքն է:

Ինձ համար՝ այո: Այնտեղ ապրում է իմ ընտանիքը, բարեկամներն ու ընկերները: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է հաղորդում:

Հայաստանի ամենակարևոր 3 վայրերը: Որտե՞ղ է պետք այցելել:

Առաջինը Խոր Վիրապն է, հետո Գառնի Գեղարդ, և Ղարաբաղ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Հենրիխ Մխիթարյանը միացել է ռասիզմի դեմ հատուկ ակցիային (նկար)

Daily Mail. Կոուտինյոյին վաճառելը Կլոպի լավագույն որոշումն էր

Եղե՞լ է Հենոյի թիմակիցը, թե՞ ոչ. VNews-ի Quizz-ը

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

Էմերի. «Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է «Արսենալի» ու ինձ համար»

Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների օրերը

«Արսենալը» 2-րդ խաղում նույնպես հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Լակազետի ֆանտաստիկ տուգանային հարվածի շնորհիվ «Արսենալն» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Նապոլիին» (տեսանյութ)

«Նապոլի» – «Արսենալ» մեկնարկային կազմեր

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

«Արսենալը» մարզումը՝ Նեապոլում (լուսանկարներ)

Կլոպ. «Փառք Աստծո, ես դեռ ժամանակ կունենամ մտածելու ինչպես կանգնեցնել Մեսիին»

Հայտնի է «Արսենալի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղում

«Կյանքում ի՞նչ նպատակներ ունես». պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

«Արսենալը» մեկնեց Նեապոլ (լուսանկարներ)

Հայտնի է «Նապոլի»-«Արսենալ» պատասխան խաղի մրցավարական անձնակազմը