-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, որն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում անցկացրած 37 խաղում դարձավ 36 գոլի հեղինակ ու նվաճեց «Ոսկե խաղակոշիկը», խոսել է իր հաջողության մասին։
«Ես շատ ուրախ եմ։ Հպարտություն եմ զգում մանավանդ այն ժամանակ, երբ հետհայացք եմ գցում ու տեսնում, թե ինչի միջով եմ անցել ու ինչի եմ հասել։ Երբ շատ ես հավատում, երազանքները երբեմն իրականանում են։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզչին, նրա անձնակազմին ու խաղընկերներիս։ Այս ռեկորդը բոլորիս նվաճումն է։ Շնորհակալ եմ «Լացիոյի» երկրպագուներին, որոնք ինձ ստիպեցին անփոխարինելի զգալ թիմում։ Հպարտ եմ նրանցով։
Ուզում եմ կենդանի օրինակ լինել նրա, որ կարող ես հասնել այն ամենին, ինչ երազում ես։ Շատ երջանիկ եմ, որ իմ անունը գրվեց այս մարզաձևի պատմության մեջ։
Ինչպիսի՜ զգացողություն էր, երբ «Վերոնայի» դեմ խաղում հեթ-տրիկից հետո հանդերձարանում հանդիպեցինք խաղընկերներով։ Հենց սա է սպորտը»,- Lazio Style Channel-ը փոխանցում է Իմոբիլեի խոսքը։
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո