Իմոբիլեն՝ «Լացիոյի» երկրպագուներին․ «Հանգիստ թողեք ընտանիքիս» - VNews
Բաժիններ

Իմոբիլեն՝ «Լացիոյի» երկրպագուներին․ «Հանգիստ թողեք ընտանիքիս»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լացիոն» 1-2 հաշվով զիջել է «Սասուոլոյին»։ Խաղից հետո հռոմեական ակումբի հարձակվող Չիրո Իմոբիլեն դիմել է թիմի երկրպագուներին։

Հիշեցնենք, որ այդ պարտությունը «Լացիոյի» համար երրորդն էր անընդմեջ Ա Սերիայում։ Մինչև այդ թիմը պարտվել էր «Միլանին»(0-3) և «Լեչեին»(1-2)։

«Ինչպես երևում է, կան մարդիկ, որ շատ կարճ հիշողություն ունեն, այնպես որ խնդրում եմ՝ հանգիստ թողեք ընտանիքիս։

Եթե ցանկանում եք գրել տհաճ կամ վիրավորական արտահայտություններ, ապա գրեք դրանք իմ մասին, իսկ իմ ընտանիքը ոչ մի կապ չունի։ Շնորհակալ եմ»,- գրել է Իմոբիլեն իր ինստագրամյան էջում։

30-ամյա հարձակվողը «Լացիոյի» կազմում Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 29 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Չիրոն մրցաշարի լավագույն ռմբարկուն է։

«Լացիոն» մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է և 1 միավոր է գերազանցում 3-րդ հորիզոնականով ընթացող «Ատալանտային»։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պիռլո․ «Չեմպիոնների լիգայում գնդակը 2 անգամ ավելի արագ է ընթանում, քան առաջնությունում»

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

«Բավարիայի» ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի պատմության ռեկորդ սահմանեց

Լևանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ռմբարկուն

«Բավարիան» ավելի քան ձեռնտու հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիան» առաջին կեսից հետո գործնականում վճռել է «Լացիոյի» հետ դիմակայության ելքը (տեսանյութ)

Լևանդովսկիից 9 րոպե պահանջվեց «Լացիոյի» դարպասը գրավելու համար (տեսանյութ)

«Լացիո» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

«Յուվենտուսը» հաղթեց հետնապահին, Ռոնալդուն դուբլ ձևակերպեց գլխի հարվածով (տեսանյութ)

«Ռոմային» չհաջողվեց կոտրել 10 հոգով մնացած «Բենևենտոյի» դիմադրությունը, Մխիթարյանը խաղաց 82 րոպե (տեսանյութ)

«Ատալանտան» գոլառատ խաղում առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բենևենտոյի» դեմ խաղում

Միլանյան դերբիում «Ինտերը» խոշոր հաշվով հաղթեց ու առաջ պոկվեց միավորներով (տեսանյութ)

Հանդանովիչը «Միլանի» դեմ խաղում 3 հրաշալի սեյվ է կատարել 1 րոպեում (տեսանյութ)

Մխիթարյանի փայլուն փոխանցումն ու Ջեկոյի դիպուկ հարվածը․ «Ռոմայի» թոփ-5 գոլերը «Բենևենտոյի» դեմ խաղերում (տեսանյութ)