-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ռեալի» հետ խաղում «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը վայրկյանների ընթացքում երկու դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից մրցավարի հետ վիճելու համար։ Չիլիացին բողոքում էր չնշանակված 11 մետրանոցի համար։
Սակայն մրցավար Անտոնի Թայլորը այնքան պարզ էր տեսել դրվագը, որ անհրաժեշտություն չգտավ դիմել VAR համակարգի օգնությանը։ Այս որոշումը հունից հանեց ֆուտբոլիստին։ Ըստ GOL TV-ի՝ Վիդալը մրցավարին ասել է. «VAR-ը քեզ շանս է տալիս նայել այդ կեղտին ու ոչինչ»։
Արդյունքում, Վիդալը բարդ դրության մեջ է դրել իր թիմին՝ թողնելով նրանց 10 հոգով առաջին խաղակեսում։ 4-րդ տուրից հետո «Ինտերը» 2 միավոր է հավաքել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
«Ինտերը» տուգանել է Վիդալին «Ռեալի» հետ խաղում հեռացման համար
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո