Ինչ ինտրիգներ են մնացել Բունդեսլիգայում՝ վերջին տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Ինչ ինտրիգներ են մնացել Բունդեսլիգայում՝ վերջին տուրին ընդառաջ

Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 34 տուր

27 Հունիս 2020 - 17:30

0

Վոլֆսբուրգ

4

Բավարիա Մյունխեն

0 - 1 Կինգսլի Կոման - 4`

0 - 2 Միքաել Կյուիզանս - 37`

0 - 3 Ռոբերտ Լևանդովսկի - 72`

0 - 4 Թոմաս Մյուլեր - 79`

Կարմիր Քարտ Josuha Guilavogui - 71`

Այսօր կայանալու է Բունդեսլիգայի 2019/20 խաղարկության վերջին տուրը:

Վերջին տուրից առաջ Բունդեսլիգայում 2 հիմնական ինտրիգ է մնացել: Ինչպես գիտեք՝ չեմպիոնության հետ կապված հարց չկա՝ «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: «Բորուսիան» ապահովել է 2-րդ հորիզոնականը, «Լայպցիգն» էլ՝ տեղը լավագույն քառյակում. վատագույն սցենարով «Բայերի» հետ հավասար միավորներ ունենալու դեպքում «Լայպցիգի» խփած/բաց թողած գոլերի հարաբերակցությունն անհամեմատ ավելի լավ է (+43):

Գլխավոր ինտրիգը հենց 4-րդ տեղի հարցն է, որի համար պայքարում են «Բայերը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», որն այս պահին 62 միավորով 4-րդն է, իսկ «Բայերը» 60 միավորով 5-րդը: «Բորուսիան» «Հերտայի» դեմ է խաղալու, «Բայերը»՝ «Մայնցի»: «Բայերը» միայն մեկ դեպքում կընդգրկվի լավագույն քառյակում՝ եթե հաղթի, իսկ «Բորուսիան»՝ պարտվի: «Բորուսիային» ոչ-ոքին էլ բավարար է լինելու Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար, քանի որ հավասար միավորների դեպքում նրանց խփած/բաց թողած գոլերի տարբերությունն էլ ավելի լավն է, քան «Բայերինը»:

Եվրոպա լիգայում ամեն ինչ պարզ է՝ բացի, իհարկե, «Բայեր»/«Բորուսիա» զույգից. այստեղ իրենց տեղերն ապահովել են «Վոլֆսբուրգը», և Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը», որը Եվրոպա լիգայի ուղեգիր ստացավ շնորհիվ Գերմանիայի գավաթի եզրափակիչում «Բավարիա» – «Բայեր» զույգի. եթե Գերմանիայի գավաթակիրն արդեն եվրագավաթային ուղեգիր ունի Բունդեսլիգայի միջոցով, ապա Եվրոպա լիգայի մյուս ուղեգիրն անցնում է 7-րդ տեղի թիմին, տվյալ դեպքում՝ «Հոֆենհայմին»:

Եվ վերջին ինտրիգը աղյուսակի ստորին հատվածում է. վտանգավոր գոտում 3 թիմեր են՝ «Ֆորտունան», «Վերդերը» և «Պադերբորնը». վերջինն արդեն 2-րդ Բունդեսլիգայում է, բայց «Ֆորտունան» ու «Վերդերը» դեռ կարող են մնալ Բունդեսլիգայում. 16-րդ հորիզոնականում մրցաշրջանն ավարտող թիմը, որտեղ այս պահին 30 միավորով «Ֆորտունան» է, փլեյ-օֆֆ փուլում խաղալու է 2-րդ Բունդեսլիգայի 3-րդ տեղի թիմի հետ, որի համար պայքարում են «Հայդենհեյմն» ու «Համբուրգը», իսկ հաղթողը, բնականաբար, հաջորդ տարի կխաղա Բունդեսլիգայում: «Վերդերը» 28 միավորով 17-րդ հորիզոնականում է. 16-րդ տեղում հայտնվելու համար բրեմենցիները պետք է հաղթեն, իսկ «Ֆորտունան» պարտվի, իսկ եթե «Ֆորտունան» ոչ-ոքի խաղա, ապա «Վերդերը» պետք է հաղթի նվազագույնը 4 գնդակի առավելությամբ:

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոյսը կրկին վնասվածք է ստացել․ ապաքինման ժամկետն անորոշ է

Բունդեսլիգան ներկայացրել է ավարտված մրցաշրջանի ամենաանսպասելի գոլերի տասնյակը (տեսանյութ)

7 անգամ դուրս եկավ խաղադաշտ, բայց ընթացիկ մրցաշրջանում նվաճեց Լա լիգան ու Բունդեսլիգան

Սանեն առաջին մարզումն է անցկացրել «Բավարիայի» կազմում (ֆոտո)

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

«Վերդերը» պահպանեց տեղը Բունդեսլիգայում (տեսանյութ)

Շատ հետաքրքիր ինքնագոլ Բունդեսլիգայի անցումային խաղում (տեսանյութ)

Աղբյուր․ Սանեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Թվեք Բունդեսլիգայի բոլոր չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Որ թիմերն են լքում Բունդեսլիգան, և որ թիմերն են մրցաշարի ուղեգիր նվաճում

Բունդեսլիգայի 2019-20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Աղբյուր․ Աշրաֆ Հաքիմին կարիերան կշարունակի Իտալիայում, տրանսֆերը կայացած է

Բունդեսլիգայի եզրափակիչ տուրի արդյունքները, տեսությունները, մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Թոմաս Մյուլերը գերազանցեց Քևին դե Բրույնեի ցուցանիշը՝ դառնալով Բունդեսլիգայի ռեկորդակիր