fbpx

Ինչ պետք է իմանալ Քաթարում կայանալիք Մունդիալ 2022-ի մասին

Ինչպես հայտնի է՝ 4 տարի հետո, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2022 թվականին առաջին անգամ տեղի կունենա Մերձավոր Արևելքում, ավելի ստույգ՝ Քաթարի Արաբական Էմիրությունում:

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը չի անցկացվի ո՛չ մայիսին, ո՛չ հունիսին և ո՛չ էլ հուլիսին: Պատճառը Քաթարի աշխարհագրական դիրքն է, որի հետևանքով երկրում միջին ջերմաստիճանը կարող է ամռանը հասնել մինչև 45 աստիճանի:

ՖԻՖԱ-ի որոշմամբ առաջնությունը տեղի կունենա ավելի ցուրտ ամիսներին. մեկնարկը կտրվի 2022 թվականի նոյեմբերի 21-ին: Այդ ամիսների ընթացքում ջերմաստիճանը հավանաբար ֆուտբոլային կլինի:

Քանի՞ թիմ կմասնակցի առաջնությանը

Այս հարցը դեռևս քննարկման մեջ է: Ըստ լուրերի, ավանդույթի համաձայն՝ 32 թիմի փոխարեն այս առաջնությանը հնարավոր է մասնակցեն 42 թիմ: Հասան Ալ Թավադին, որը հանդիսանում է ԱԱ 2022-ի հանձնաժողովի նախագահը, վերջերս նշել է, որ դա կլինի համատեղ որոշում, որը համաձայնեցված կլինի ՖԻՖԱ-ի և Քաթարի միջև:

«Չնայած նրան, որ նախապատրաստական աշխատանքները ամբողջովին հիմնված են եղել 32 թիմով առաջնություն անցկացնելու վրա, մենք դիտարկում ենք նաև ՖԻՖԱ-ի առաջարկը՝ այն մինչև 48 թիմով ընդլայնելը»,- նշել է նա:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, իր հերթին, ավելի շատ հակված է երկրորդ տարբերակին.

«Այս պահի դրությամբ Քաթարում կա 8 մարզադաշտ, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ մի քանի հանդիպումներ տեղի ունենան երկրի սահմաններից դուրս: Պարզ է, որ Քաթարի լարված հարաբերությունները հարևանների հետ խնդիրներ կստեղծեն այս հարցում, սակայն կարծում եմ, որ ֆուտբոլը լավ առիթ է դժվարին հարաբերություններ ունեցող երկրների միջև կամուրջներ ստեղծելու համար: Այս պահին ընթանում է բաց քննարկում մրցաշարի ընդլայնման հարցով: Եթե դա հնարավոր լինի, ես շատ երջանիկ կլինեմ: Եթե փոփոխություններ չլինեն և մնա 32 թիմերով տարբերակը՝ նույնպես ուրախ կլինեմ: Բայց մենք պետք է փորձենք»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5