fbpx
Բաժիններ

Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ստիպում են ավելի համեստ լինել ակնկալիքների ու ավելի իրատես իրերի ներկայիս դասավորվածության հարցում։ Լևոն Ջուլֆալակյանը 20 տարի գլխավորել է հավաքականը ու իր կոլեգաների հետ համատեղ և տքնաջան աշխատանքի արդյունքում ստեղծել մեր ընտրանու համար հսկայի հեղինակություն ամբողջ աշխարհում։ Հիմարություն կլինի կարծել, որ բոյկոտված մարզումները ու Ջուլֆալակյանի նման ահռելի փորձով մասնագետի բացակայությունը չեն անդրադառնա մեր ըմբիշների ելույթների վրա աշխարհի առաջնությունում: Ասում են, որ «հովվի»/ առաջնորդի բացակայությունից ամենաշատը տուժում են ոչ փորձառուներն ու երիտասարդները: Սակայն բոլոր հարցերի պատասխանները տալու է աշխարհի առաջնությունը, որի այս տարի ավելի բարդ, ավելի լարված ու ավելի որոշիչ է լինելու։ ԱԱ-ին խաղարկվելու են Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Առաջարկում ենք մարզիկ առ մարզիկ ծանոթանալ մեր ներկայացուցիչների հետ, նրանց հնավորությունների, նրանց նվազագույն առաջադրանքներին ու հիմնական մրցակիցներին:

Նորայր Հախոյան (55 կգ)

Թեև Հայաստանի գործող չեմպիոնը Ռուդիկ Մկրտչյանն է, բայց տարվա գլխավոր մրցաշարին մեկնում է Նորայրը, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Ընդամենը մի ամիս առաջ հայ ըմբիշները մասնակցեցին Թբիլիսիի միջազգային մրցաշարին, որտեղ նաև որոշվեց ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչը այս քաշային կարգում. Նորայրը կիսաեզրափակիչում ուժեղ գտնվեց Ռուդիկից ու մտավ եզրափակիչ, որտեղ էլ, ցավոք, պարտություն կրեց:

Նորայրի աշխատասիրությունն ու նպատակասլացությունն իսկապես գովասանքի է արժանի. դեկտեմբերին կայացած ՀՀ առաջնությունից հետո Հախոյանը կատարել է սխալների ուղղում ու ավելի հասուն և վստահ տեսք ունի գորգում: Իսկ այս հնարավորությունը պետք է օգտագործել ու չկրկնել Եվրոպայի ու աշխարհի 2018 թ. առաջնություններում ունեցած անհաջողությունները:

Այս դեպքում առաջադրանքը պարզ է՝ ելույթ ունենալ հնարավորությունների սահմաններում, քանի որ քաշը Օլիմպիական չէ, և, բնականաբար, մրցակցային մակարդակը այդքան էլ բարձր չէ:

Մեզ համար ուրախալի է, որ այս քաշային կարգում վարկանիշով 3-րդ ու 4-րդ Ժոլաման Շարսհենբեկովը (Ղրղզստան) ու Էկրեմ Օզթուրքը (Թուրքիա) մասնակցության հայտ չեն ներկայացրել: Այսպիսով, վարկանիշային աղյուսակում 9-րդ տեղով ընթացող մեր ըմբիշի հիմնական արգելքները հնարավոր է լինեն Նուգզարի Ցուրցումիան (Վրաստան) ու Աբդելկարիմ Ֆերգատը (Ալժիր):

Գևորգ Ղարիբյան (60 կգ)

Չնայած Գևորգ Ղարիբյանի ձախողված մասնակցություններին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նա նորից մեկնելու է ԱԱ-ին: Այստեղ ոչ ոքի չես մեղադրի: 60 կգ քաշային կարգում մրցակցությունը, եթե դա կարելի է այդպես անվանել, ընթանում է Գևորգ Ղարիբյանի ու Արմեն Մելիքյանի միջև, որը դեռևս չի տալիս ցանկալի պտուղները: Իսկ Լեհաստանի մրցաշարում Ղարիբյանի նվաճած բրոնզե մեդալը փակեց բոլոր հարցերը: Այստեղ նաև ճակատամարտ է ընթանալու Օլիմպիական ուղեգրերի համար, պատվո հարթակի նվաճման համար պայքարելու են այնպիսի ըմբիշներ, ինչպիսիք են՝ ռուս Սերգեյ Էմելինը, կորեացի Կիմ Սյուակը, մոլդովացի Վիկտոր Կիոբանուն և խորվաթ Իվան Լիզատովիչին: Նրանք այս պահին լավագույններից են աշխարհում: Այս պայմաններում Օլիմպիական ուղեգիրը, հաջողություն կլինի մեր հավաքականի համար:

Սլավիկ Գալստյան (63 կգ)

Սլավիկ Գալստյանին այս տարի ընդամենը 2 անգամ ենք տեսել գորգում, դա էլ ապրիլին կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա զբաղեցրեց 5-րդ տեղը, մինչև այդ էլ հայ ըմբիշը դարձել էր Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: Այն, որ Սլավիկը շատ տաղանդավոր է ու անհարմար մրցակից է յուրաքանչյուր ըմբիշի համար իր հասակի պատճառով, շատ ենք խոսել: Սակայն ժամանակն է եկել այս խոսքերը նյութականացնելու: Ճիշտ է, այս քաշային կարգում վերջին տարիների անվիճելի առաջատարը Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Ստեփան Մարանյանն է, բայց ոչ ոք էլ ապահովագրված չէ պարտություններից ու սայթաքումներից: Չինաստանը ներկայացնող Էրբատու Տուոն, որը այս տարի մասնակցած 5 մրցաշարերում նվաճել է 4 մեդալ, նույնպես լուրջ մրցակից է Սլավիկի համար: Իսկ քաշային կարգը Օլիմպիական չէ:

Կարեն Ասլանյան (67 կգ)

Եվրոպայի այս տարվա առաջնությունում Կարեն Ասլանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը նվաճեցին մեր հավաքականի միակ մեդալները: Սակայն ԵՍ-ն նման է հեղինակավոր միջազգային մրցաշարի, ի համեմատություն ԱԱ-ի, հատկապես այս քաշային կարգում, որում ուժեղագույն ըմբիշների մի մասը Եվրոպայից չէ: Թեև աշխարհի գործող չեմպիոն ռուս Արտյոմ Սուրկովը այս տարվա միջազգային մրցաշարերում, այդ թվում Եվրոպայի առաջնությունում, չի կարողացել նվաճել պատվո հարթակի ամենավերին աստիճանը, սակայն նա ֆավորիտի կարգավիճակով է ժամանելու Ղազախստան: Ասլանյանի քաշում մրցակցությունը իսկապես մեծ է, և Օլիմպիական ուղեգրի ձեռքբերումը նույնպես վատ արդյունք չի համարվի մեր հավաքականի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

«Արթուրը» ֆիլմը արդեն հասանելի է անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով

Մալխաս Ամոյան. «Չեմպիոնությունը հեշտ չտրվեց»

Մաքսիմ Մանուկյան. «Այս տարի վնասվածքներ ունեցա, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»

Էդուարդ Սահակյանն ամփոփեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը՝ ապաքինման պրոցեսի ու Հայաստանի առաջնության մասին (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը միջազգային մրցաշարի է մասնակցել Մոսկվայում

Նոյեմբերի 29-ին կկայանա Ջուլֆալակյան-Վլասով գոտեմարտը

Արթուր Ալեքսանյանը դարձել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մրցաշարի հաղթող է դարձել

Արթուր Ալեքսանյանի կոչը երեխաներին ու երիտասարդներին (տեսանյութ)

Արմեն Մելիքյանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն (տեսանյութ)

Մ23 ԱԱ․ Օվասապյանը բրոնզե մեդալ նվաճեց, Հախոյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Արմեն Մելիքյանն աշխարհի Մ23 առաջնության եզրափակիչում է

Արմեն Մելիքյանը դուրս է եկել աշխարհի Մ23 առաջնության կիսաեզրափակիչ

Մ23 ԱԱ․ Նորայր Հախոյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի ըմբիշի հետ