«Ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակին». Արման Հովհաննիսյան - VNews
Բաժիններ

«Ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակին». Արման Հովհաննիսյան

arman hovhannisyan 1 - «Ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակին». Արման Հովհաննիսյան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:42

-

-

Արման Հովհաննիսյանն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկ» վերադարձից հետո։ Պաշտպանը պատասխանել է երևանյան ակումբի պաշտոնական կայքի հարցերին:

Արման, բարի վերադարձ «Փյունիկ», կիսվիր խնդրում եմ տպավորություններով։

Շնորհակալություն։ Ուրախ եմ «Փյունիկ» վերադառանալու կապակցությամբ։ Այս ակումբն ինձ համար շատ հարազատ է։ Այստեղ ես արել եմ իմ առաջին ֆուտբոլային քայլերը։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացել եմ այստեղ և հիմա, կարիերայիս այս փուլում ես կփորձեմ առավելագույնն անել թիմին օգնելու համար։

Արդեն հասցրել ես մասնակցել մարզումների, ընկերական խաղի, ի՞նչ տպավորություն ունես թիմից։

Շատ մարտունակ թիմ է։ Կարող եմ ասել, որ այն ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակում «Փյունիկի» զբաղեցրած դիրքին։ Նման իրավիճակներ շատ ակումբների հետ է եղել։ Մենք պետք է մրցաշրջանի երկրորդ հատվածում ամեն ինչ անենք իրավիճակը շտկելու համար։

Թիմն ունի նոր գլխավոր մարզիչ։ Ի՞նչ կասես Եղիշե Մելիքյանի հետ աշխատանքի մասին։

Մարզիչ Եղիշե Մելիքյանի մեթոդներին ծանոթ եմ։ Այն ժամանակ, երբ ես խաղում էի Ուկրաինայում, նա նույնպես այնտեղ մարզչական գործունեություն է ծավալել։ Հուսով եմ, այստեղ, նրա գլխավորությամբ կկարողանանք լավ արդյունքներ գրանցել։

Եվ վերջում ի՞նչ կասես թիմի երկրպագուներին։

Կասեմ, որ շարունակեն հավատալ այս թիմին։ Ոչինչ դեռ կորած չէ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք լավ զգացողություններով հետևեն մեր խաղերին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Սևանը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն ստացավ 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը (ֆոտո)

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Գործող չեմպիոնը ձախողվեց, «Արարատ-Արմենիան» հիանալի մեկնարկեց․ VNews-ի ֆոտոշարքը

«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» ջախջախեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն ստացել են իրենց մրցանակները (ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Արարատից»

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, Գևորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյանը ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, ԲԿՄԱ – «Փյունիկ». մեկնարկային կազմեր

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները