fbpx

Ինչքա՞ն… Միանգամից 10 ֆուտբոլիստ կարող են լքել «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի պատճառով

Անգլիական լրատվամիջոցները շարունակում են հաղորդել «Մանչեսթեր Յունայթեդում» ստեղծված ճգնաժամի մասին՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ու ֆուտբոլիստների կոնֆլիկտի արդյունքում:

Այսպես, Daily Mail-ի հաղորդմամբ Պոլ Պոգբան արդեն վերջնական որոշում է կայացրել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին, ու նույնիսկ Մոուրինյոյի հնարավոր հեռացումը կարող է չազդել նրա որոշման վրա:

Անտոնի Մարսիալն ու Դավիդ դե Խեան իրենց պայմանագրերի վերջին տարում են, բայց հաղորդվում է, որ նրանք նոր պայմանագրեր կկնքեն միայն Մոուրինյոյի հեռացման դեպքում:

Մյուս հնարավոր հեռացողների թվում են Լյուկ Շոուն, Էրիկ Բային, Անտոնի Վալենսիան, Խուան Մատան, Անդեր Հերերան, Էշլի Յանգը և Ֆիլ Ջոնսը: Բային «Նյուքասլի» դեմ խաղում փոխարինվեց մեկնարկից ընդամենը 18 րոպե անց, իսկ Վալենսիան ինստագրամյան սկանդալից հետո ընդհանրապես դուրս էր մնացել հայտացուցակից: Լյուկ Շոուի հետ ակումբի ղեկավարությունը փորձել է քննարկել նոր պայմանագիրը, բայց վերջինս չի կարողանում մոռանալ Մոուրինյոյի սուր քննադատությունը իր հասցեին վերջին 2 տարում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քիչ հավանական է ֆուտբոլիստների հեռացումը հունվարին, բայց մրցաշրջանի ավարտին Մոուրինյոյի չգնալու դեպքում շատ փոփոխություններ կլինեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 15-16)

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է թարմացնել տրանսֆերային ռեկորդներից մեկը

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» այնպիսի առաջարկ կկատարի դե Խեային, որը կստիպի նրան մերժել մյուս ակումբներին

Մայքլ Օուեն․ «Թեվ «Յունայթեդի» մարզաշապիկին նույն անվանումն է գրած, հիմա դա այլ թիմ է»

Մայքլ Օուեն. «Եթե Պոգբան խաղար այլ մարզչի գլխավորությամբ, լավագույնը կլիներ աշխարհում»

Էմերին խոսել է «Արսենալի» հնարավոր տրանսֆերների մասին

Մոուրինյո. «Վալենսիայից» կրած պարտությունն ինձ ոչինչ չսովորեցրեց»

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

«Մանչեսթեր Յունայթեդի» միայն 3 ֆուտբոլիստ տեղ կունենային «Լիվերպուլում». Պոլ Ինս

«Յուվենտուսը» Պոգբայի համար 80 մլն եվրո է նախապատրաստում

Մոուրինյոն դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին. «Ինձանից շատ ոչ ոք ակումբի մասին չի մտածում»

Հենրիխ Մխիթարյանն ուղիղ 2 տարի առաջ իր առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միասնական XI. Գարի Նևիլը մեկնաբանել է Պոգբայի ընտրությունը

«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն «նոր Տոնի Կրոսի» համար

Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ