Ինչով է պայմանավորված Նեյմարի ապագան ՊՍԺ-ում - VNews
Բաժիններ

Ինչով է պայմանավորված Նեյմարի ապագան ՊՍԺ-ում

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ի վերջո որոշում կայացրեց մնալ փարիզյան թիմում ու մարզական կարիերան շարունակել այնտեղ։ Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»։

Կատալոնական ակումբը ցանկանում էր վերադարձնել Նեյմարին։ Ֆուտբոլիստն անձամբ դեմ չէր «Բարսելոնա» վերադարձին, սակայն տրանսֆերը ձախողվեց, ամենայն հավանականությամբ պատճառը գումարն էր, որ կատալոնական ակումբը պատրաստ չեղավ հատկացնել տրանսֆերի դիմաց։ Տարբերակներից մեկն այն է, որ Նեյմարին դրդել է ֆրանսիական ակումբում մնալ ՊՍԺ-ի առաջարկած հաղթական ծրագիրը։

The Score-ը գրում է, որ բրազիլացին իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացնի նվազագույնը մինչև մարտ-ապրիլ ամիսները։ Նեյմարն սպասում է, որպեսզի տեսնի՝ ինչ հաջողություններ է գրանցում ՊՍԺ-ն եվրագավաթներում։ Խոսքը կոնկրետ վերաբերում է Չեմպիոնների լիգային։

ՊՍԺ-ն այժմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում է, որտեղ ուժերն է չափելու Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Աղբյուրի պնդմամբ՝ եթե ֆրանսիական ակումբն ընթացիկ մրցաշրջանում չկարողանա Փարիզ բերել բաղձալի գավաթը, 27-ամյա բրազիլացին մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նեյմարը խոշոր գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում

Մբապեն շարունակում է մնալ ամենացանկալի ֆուտբոլիստը «Ռեալի» համար

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն թույլ չի տա եվրագավաթներին մասնակցել այն ակումբներին, որոնք անավարտ կթողնեն մրցաշրջանը

Սերխի Ռոբերտոն ամբողջ գիշեր նայել է ՊՍԺ-ի դարպասը խփած գոլի կրկնապատկերը (տեսանյութ)

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»

Եվս 2 գրանդ ակումբ միանում են Աշրաֆ Հաքիմիին գնելու պայքարին

Գրիզմանը կարող է բանալի դառնալ Նեյմարի տրանսֆերի համար

Սետյենի որդի․ «Խնդրում եմ՝ Նեյմարին «Բարսելոնա» բերեք»

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթային մրցաշարերն անորոշ ժամանակով

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել եվրագավաթների ու ներքին առաջնությունների անցկացման ժամկետի վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»