-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Squawka հեղինակավոր վիճակագրական կայքը ուշագրավ համեմատական է անցկացրել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի և նրա նախկին թիմի՝ «Արսենալի» միջև։
Կայքը մտորում է՝ արդյո՞ք Մխիթարյանը կկարողանար աչքի ընկնել Արտետայի գլխավորած թիմում և վիճակագրություն ներկայացրել․
«Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը 26 գոլային պահ է ստեղծել։ «Զինագործների» որևէ ֆուտբոլիստ նման ցուցանիշ չունի։
Նշվում է, որ Մխիթարյանին պարզապես ճիշտ մարզիչ էր հարկավոր և համապատասխան դեր, որպեսզի կրկին ցուցադրի Դորտմունդի «Բորուսիայի» ժամանակների խաղը։
Փոխարենը, լոնդոնցիները ստիպած են հույսը դնել եզրային պաշտպանների վրա։ Ընթացիկ մրցաշրջանում թիմի ամենավտանգավոր ֆուտբոլիստը Կիրան Տիրնին է, ով 20 գոլային պահ է ստեղծել։ Նրան հաջորդում է մեկ այլ լատերալ Էկտոր Բելերինը (14), ինչպես նաև Դանի Սեբալյոսը (14), Պյեր-Էմերիկ Օբամեյանը (13), Ալեքսանդր Լակազետը (13), Բուկայո Սական (12) և Վիլիանը (12)։
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում 9 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո