Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը - VNews
Բաժիններ

Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը

law real31524564877048 medium - Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» բոլորին հայտնի է որպես եվրոպական գրանդ ակումբ. մանկունիանցիները, փաստացի, Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբն են, 21-րդ դարում Եվրոպայի ամենահաջողակ ակումբներից մեկը, որն իր պատմության մեջ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Շատերն են լսել «Յունայթեդի»՝ մյունխենյան ողբերգության մասին, որից հետո ակումբի ճակատագիրն օդից է կախված եղել:

Բայց քչերը գիտեն՝ որքան է ՄՅՈւ-ին այդ ժամանակ օգնել «Ռեալը»՝ այդ տարիներին աշխարհի ուժեղագույն ակումբը, որ իրար հետևից հաղթում էր Չեմպիոնների լիգան: Երկու ակումբների միջև բարեկամական կապ է ստեղծվել, մադրիդյան ակումբը տարբեր տեսակի օգնություն է տրամադրել «Յունայթեդին»՝ անելանելի վիճակից դուրս գալու ճանապարհին:

Ճակատագրական խաղը, որ մտերմացրեց Սանտիագո Բեռնաբեուին և Մետ Բասբիին

Այս գեղեցիկ պատմության մասին իր «Երկու քաղաքների՝ Մանչեսթերի ու Մադրիդի հեքիաթը» գրքում պատմել ու մանրամասներ է Ջոն Լյուդենը. «Երբ հետ ենք նայում պատմությանն ու տեսնում՝ ինչ է արել «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդի» համար… պարզապես անհավանական է»:

Ակումբների միջև բարեկամության հիմքը դրվել է 1957 թվականին, երբ Չեմպիոնների լիգայի (այդ ժամանակ՝ գավաթի) կիսաեզրափակիչում «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ են խաղացել: Հանդիպումը բավական գեղեցիկ է ստացվել ու անցել թեժ պայքարում. «Ռեալը» դիմակայությունում հաղթել է 5-3 հաշվով, բայց «Արքայական ակումբի» նախագահ Սանտիագո Բեռնաբեուին հիացրել է մրցակցի գլխավոր մարզիչ Մետ Բասբին: Բեռնաբեուն շոտլանդացի մասնագետին խաղից հետո առաջարկել է գլխավորել «Ռեալը», բայց Բասբիի երազանքն իր թիմի՝ «Յունայթեդի» հետ Չեմպիոնների գավաթը նվաճելն էր:

«Մանչեսթեր Յունայթեդի» այդ տարիների թիմը ստացել էր «Բասբիի մանուկներ» մականունը, որը պատահական չէր. կազմի միջին տարիքը 21-ն էր, Մետ Բասբին իր թիմը կառուցել էր երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների շուրջ: «Բասբիի մանուկները», անկասկած, կհասնեին իրենց գլխավոր նպատակին. շոտլանդացի մասնագետն, իսկապես, ցնցող թիմ էր ստեղծել ու նորամուծություններ արել անգլիական ֆուտբոլում՝ ցույց տալով գեղեցիկ և տակտիկապես գրագետ խաղ: Նրանք 2 անգամ անընդմեջ դարձել էին Անգլիայի չեմպիոն և սլանում էին եվրոպական հաջողության ետևից:

Բայց տեղի ունեցավ ամենասարսափելին. 1958-ին «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնաթիռը կործանվեց, 23 հոգի զոհվեցին, որոնցից 8-ը՝ թիմի ֆուտբոլիստներ, 3-ը՝ մարզչական շտաբի անդամներ: «Յունայթեդի» համար այդ վթարն աղետալի էր բոլոր տեսանկյուններից՝ մեկնարկային կազմի մի շարք ֆուտբոլիստներ արդեն չկային (այդ թվում՝ Դանքան Էդվարդսը, որը խոստանում էր դառնալ Անգլիայի հավաքականի առաջատարներից մեկը), թիմը տուժել էր ֆինանսապես, փրկված ֆուտբոլիստներն ու մարզիչը հոգեբանական աննկարագրելի վիճակում էին: Հենց այստեղ հայտնվում է «Ռեալը» և ցուցաբերում օգնություն, որոնք Մանչեսթերում երբեք չեն մոռանա:

Մեր ընտրանին

Ինչեր է առաջարկում «Ռեալը» «Յունայթեդին», որ նույնիսկ «ախպերն ախպորը» չէր տա

«Ռեալում» մեծ վշտով են ընդունում «Յունայթեդի» ողբերգության լուրը: Առաջինն արտահայտվում է մադրիդցիների այդ տարիների առաջատար Ալֆրեդո դի Ստեֆանոն. «Իմ սիրտը վշտից բաժանվել էր մի քանի մասի: Ես շատ ընկերներ կորցրի այդ վթարի հետևանքով, բայց ավելի շատ ցավում եմ ֆուտբոլի համար: «Մանչեսթեր Յունայթեդի» այս թիմն անհավանական նվաճումների կարող էր հասնել, այնտեղ լավագույն ֆուտբոլիստներն էին խաղում»:

Դժբախտ պատահարից 3 ամիս անց «Մանչեսթեր Յունայթեդը», ի վերջո, անցկացնում է իր հանդիպումը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում և պարտվում «Միլանին», որն էլ, իր հերթին, եզրափակիչում պարտվում է «Ռեալին»: Սանտիագո Բեռնաբեուն այդ հաղթանակը նվիրում է «Յունայթեդին» և հետո նույնիսկ առաջարկում մանկունիանցիներին հանձնել գավաթը, բայց ՄՅՈւ-ն «Ռեալի» ջենթլմենական քայլին պատասխանում է ասպետությամբ՝ հրաժարվելով գավաթից:

The history of Real Madrid in 10 moments — All Football App

«Մանչեսթեր Յունայթեդին» ճգնաժամից դուրս բերելու «Ռեալի» հաջորդ քայլը բավական մեծ աղմուկ է հանում ու արժանանում թե՛ գովասանքի, թե՛ քննադատության: «Արքայական ակումբը» պատրաստ էր «Յունայթեդին» վարձավճարով տրամադրել իր ամենակարևոր խաղացողին՝ Ալֆրեդո դի Ստեֆանոյին, որի աշխատավարձի կեսն էլ հենց ինքն էր վճարելու, ֆուտբոլիստն էլ պատրաստակամություն էր հայտնել Մանչեսթերում խաղալու: Իսպանիայում «Ռեալին» քննադատեցին՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակներում մադրիդյան ակումբը չի կարող իրեն այդ ճոխությունը թույլ տալ, քանի որ ուղիղ մրցակցության մեջ էր «Բարսելոնայի» հետ: Դի Ստեֆանոն, ի վերջո, չխաղաց «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան դա թույլ չտվեց՝ պատճառաբանելով, որ դա կխանգարի բրիտանացի ֆուտբոլիստների խաղային զարգացմանը:

1960d - Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը

«Ռեալը» փորձում է այլ տարբերակներով օգնություն ցուցաբերել բարեկամ ակումբին: Նախ՝ վթարից փրկված ֆուտբոլիստները հնարավորություն ունեցան հանգստանալ Մադրիդի լավագույն հյուրանոցներում և ապաքինվել քաղաքի լավագույն հոսպիտալներում՝ ամբողջովին անվճար: Բացի դա, Բեռնաբեուն հիմնադրամ է ստեղծում՝ «Պատվի չեմպիոններ» անունով, հավաքված գումարն էլ փոխանցվում էր «Յունայթեդին»:

Ընկերական խաղերի շարք, որի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» ոտքի կանգնեց

«Ռեալը» չբավարարվեց այդքանով: Մետ Բասբին անձամբ այցելում է Մադրիդ ու խնդրում որոշակի օգնություն՝ ակումբի վերակառուցման հարցում: «Յունայթեդն» այդ տարիներին չէր էլ կարող երազել Եվրոպայում կամ եվրոպական ակումբների դեմ խաղալու մասին, ինչը կարագացներ ակումբի զարգացման գործընթացը. «Ես դիմում եմ «Ռեալին», քանի որ այն մեզ համար ընտանիքի նման է», – ասում էր Բասբին: Բեռնաբեուի պատասխանը չի ուշացանում. «Մենք պետք է առատաձեռն լինենք»:

«Ռեալն» ու «Յունայթեդը» 5 ընկերական հանդիպում անցկացրին 3 տարվա ընթացքում, ինչը ոչ միայն մեծ գումարներ է գեներացնում ու լցնում «Յունայթեդի» բյուջեն (տոմսերի վաճառքից գոյացած գումարների մեծ մասը), այլ նաև ֆուտբոլային ուրախությունն ու ժպիտները բերում «Օլդ Թրաֆորդ», որտեղ անցկացվում էին խաղերը, իսկ «Բասբիի մանուկները» աստիճանաբար վերադառնում են մեծ ֆուտբոլ: Առաջին խաղը կայանում է 1959-ի հոկտեմբերին, երբ 63 հազար հանդիսականների ներկայությամբ «Ռեալը» հաղթում է 6-1 հաշվով: Առաջին հայացքից՝ դա նվաստացուցիչ պարտություն էր, բայց այդ խաղը միայն դրական ազդեցություն է թողնում ակումբի վրա: «Յունայթեդի» երիտասարդները խաղում են Չեմպիոնների գավաթի քառակի չեմպիոնների՝ դի Ստեֆանոյի, Պուշկաշի և Խենտոյի նման ֆուտբոլիստների դեմ, ինչը մեծ փորձ էր նրանց համար, իսկ այդ խաղին հետևող հազարավոր մարդիկ բարձր են գնահատում «Յունայթեդի» ֆուտբոլիստ Բոբի Չարլթոնը խաղը:

12 Greats of Christmas: Sir Bobby Charlton

Մեկ ամիս անց «Ռեալը» կրկին գալիս է «Օլդ Թրաֆորդ»: Մադրիդցիները, գուցե, նմանատիպ զբոսանք էին ակնկալում, բայց «Յունայթեդը», որ օր-օրի վերականգնվում էր ֆիզիկապես ու հոգեպես, մեծ կռիվ է տալիս ահեղ մրցակցին ու խաղն ավարտվում է 6-5 հաշվով: «Ռեալի» ֆուտբոլիստներն անչափ տպավորված էին «Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղով. «Քիչ էր մնում, որ նրանք հաղթեին մեզ: Քիքսալը, Վիոլետը, Չարլթոնը հանգիստ չէին տալիս մեր պաշտպանությանը: Վիլֆ ՄկԳինեսը նույնպես հեռանկարային ֆուտբոլիստ է: Այս թիմով՝ Բասբիի ոգեշնչմամբ «Յունայթեդը» կրկին հզոր կդառնա», – հայտարարեց դի Ստեֆանոն խաղից հետո:

Մետ Բասբին ամենահամարձակ և ամենաուժեղ մարդն է, որ տեսել եմ երբևէ. Սանտիագո Բեռնաբեու

Բասբին էլ գովեստի խոսքերը չի խնայում դի Ստեֆանոյի հասցեին. «Ալֆրեդոն առաջնորդում է խաղընկերներին՝ ինչպես հրամանատար: Հուսով եմ՝ ֆուտբոլիստներս ուշադրությամբ հետևում են նրա խաղին, նա լավագույն կենտրոնական հարձակվողն է, որ տեսել եմ երբևէ»:

1960-ի հոկտեմբերին «Ռեալն» ու «Յունայթեդը» անցկացնում են 3-րդ ընկերական հանդիպումը: Այս անգամ մանչեսթերցիներն ավելի հասուն խաղ են ցուցադրում և ավելի մեծ դժվարություններ ստեղծում մրցակցի համար: Նախ՝ խաղն ավելի լայն լուսաբանվում է. այն ցուցադրում են հեռուստատեսությամբ (այդ տարիներին դա հազվադեպ երևույթ էր), իսկ Բասբիի թիմը, չնայած 2-3 հաշվով պարտությանը, մեծ տպավորություն է թողնում մամուլի և երկրպագուների վրա. «ՄՅՈւ-ն պարտվեց «Ռեալին», բայց կիսեց փառքը», – գրել էր Daily Mail-ը: Բասբին կրկին հայտնագործում է տաղանդավոր երիտասարդների. 17-ամյա Ջիմի Նիկոլսոն, 19-ամյա Մարկ Փիրսոն, 18-ամյա Տոնի Դան: Բոլորը հրաշալի խաղացին «Ռեալի» դեմ: «Յունայթեդը» ամեն անգամ պարտվում էր, բայց ուժեղ մրցակցից շատ արագ էր սովորում ու դասեր քաղում:

Real Madrid v Manchester United: Picture archive - Manchester Evening News

Թիմերի միջև չորրորդ ընկերական խաղը մարզական առումով «Յունայթեդի» համար շատ կարևոր էր: 1961-ին Բասբիի թիմը 10 խաղում 2 հաղթանակ էր տարել, Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում էլ ստորին դիրքերում էր: «Ռեալի» դեմ ընկերական խաղից առաջ ՄՅՈւ-ն 1-5 հաշվով ցավալի պարտություն էր կրել «Էվերթոնից», երկրպագուներն էլ հիասթափված էին ու մադրիդցիների դեմ խաղին «Օլդ Թրաֆորդում» հավաքվել էր ընդամենը 43 հազար հանդիսական: Բայց գերմոտիվացված «Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն հաղթանակ է տանում «Ռեալի» նկատմամբ 3-1 հաշվով: Հաջողությունից ոգեշնչված՝ «Յունայթեդն» այդ մրցաշրջանում շտկում է իրավիճակը՝ բարձրանալով միջին հորիզոնականներ, իսկ արդեն հաջորդ տարին ամենահաջողն է ստացվում ակումբի համար. մյունխենյան ողբերգությունից հետո ՄՅՈւ-ն նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Անգլիայի գավաթը:

5-րդ ընկերական խաղն անցկացվում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: «Յունայթեդը» կրկին առավելության է հասնում, այս անգամ 2-0 հաշվով՝ դառնալով առաջին անգլիական ակումբը, որ հաղթել է «Ռեալին» «Բեռնաբեու» մարզադաշտում:

1968-ին՝ մյունխենյան ողբերգությունից ուղիղ 10 տարի անց, «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպում են պաշտոնական խաղի շրջանակում՝ Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է «Ռեալին», իսկ հետո արդեն հաղթում է եզրափակիչում ու նվաճում Չեմպիոնների գավաթը. Մետ Բասբիի երազանքը կատարվում է: «Եթե պետք է ինչ-որ ակումբ հաղթեր մեզ, թող դա լիներ «Յունայթեդը», ես ուրախ եմ նրանց համար», – հայտարարեց Սանտիագո Բեռնաբեուն:

Matt Busby: Pioneering manager who shaped Manchester United profiled in new film | Football News | Sky Sports

Նմանատիպ բարեկամական հարաբերություններ երկու ֆուտբոլային ակումբների, այն էլ՝ գրանդ ակումբների միջև վաղուց չկան: Հիմա բանակցությունների, քննարկումների, կոմերցիոն շահերի, փողերի ու PR-ի ժամանակաշրջան է: Այդուհանդերձ՝ այս պատմությունը պետք է օրինակ ծառայի բոլոր ակումբների համար, իսկ մամուլը պետք է միշտ հիշատակի այն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Կավանին կարող է ձմռանը համալրել իսպանական գրանդ ակումբի շարքը

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

Ռոնալդուն արձագանքել է Բրունու Ֆերնանդեշի՝ 11մ-ից վրիպման վերաբերյալ գրառմանը

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. «Իհարկե գիտեմ, որ «Ռեալը» հրապուրում է Հալանդին»

Ֆերգյուսոն. «Ռոնալդուն ծնվել է, որ լինի լավագույնը»

Կրոս. «6-7 ամիս ցավ եմ զգացել, իսկ հիմա ամեն ինչ կարգին է»

Կամավինգա. «Ես աշխարհի լավագույն ակումբում եմ»

Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

Չիրացրած 11-մետրանոցից հետո Բրունու Ֆերնանդեշը հանդես է եկել հայտարարությամբ

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Անչելոտի․ «Մեր բախտը բերել է, որ Կուրտուայի պես դարպասապահի ունենք»

Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ռեալ» – «Վիլյառեալ» խաղում

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում