Ինչպես է Լեմպարդը «խլել» Վերներին «Լիվերպուլի» և այլ անգլիական գրանդի ձեռքից - VNews
Բաժիններ

Ինչպես է Լեմպարդը «խլել» Վերներին «Լիվերպուլի» և այլ անգլիական գրանդի ձեռքից

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները, որն ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ, կարող էր հայտնվել այլ անգլիական ակումբում՝ բացի, իհարկե, «Լիվերպուլից», որը ևս հետաքրքրված էր ֆուտբոլիստի ծառայություններով:

Ինչպես իր թվիթերյան էջում գրում է լրագրող Քրիստիան Ֆալկը, 24-ամյա հարձակվողին կարող էր գնել «Մանչեսթեր Սիթին», բայց, չնայած «քաղաքաբնակների» կարգավիճակին, գերմանացին ընտրություն է կատարել լոնդոնյան ակումբի օգտին: Նշվում է, որ Վերների որոշման պատճառը եղել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, որը ֆուտբոլիստին տեղ է երաշխավորել մեկնարկային կազմում ու հայտնել է, որ թիմում կարևոր ֆուտբոլիստ է լինելու:

«Լիվերպուլն» էլ Վերներին գնելու մտքից հրաժարվել է ֆուտբոլիստի՝ բարձր հրաժարագին ունենալու պատճառով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» կխաղա Չեմպիոնների լիգայում

3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

«Մանչեսթեր Սիթին» 7-րդ տարին անընդմեջ ավելի բարձր տեղում է, քան «Մանչեսթեր Յունայթեդը»

«Սիթին» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը (տեսանյութ)

«Չելսին» խոշոր հաշվով պարտվեց «Շեֆիլդին» (տեսանյութ)

Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են վնասվածքից Բարսելոնայում (տեսանյութ)

Դե Բրույնեն վերջնական որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Աղբյուր. «Մանչեսթեր Սիթին» չի որակազրկվի Չեմպիոնների լիգայում

Գվարդիոլա․ «Այդ դեպքում «Ռեալը»՝ այս մրցաշարի արքան, կհաղթի մեզ»

«Ռեալի» տնօրեն. «Պետք է փորձենք հաղթել «Սիթիին» ու դուրս գալ հաջորդ փուլ»

Հավերցը կարիերայի շարունակության նախընտրելի տարբերակ ունի

Ո՛չ Ռոնալդու, ո՛չ Մեսի. Վան Պերսին անվանել է «Ոսկե գնդակի» ֆավորիտներին

«Սիթին» 5 գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» 35 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

Գվարդիոլան ճնշում է գործադրում «Մանչեսթեր Սիթիի» վրա

«Չելսին» գոլառատ խաղում հաղթանակ տոնեց «Քրիստալ Փելասի» նկատմամբ (տեսանյութ)