Ինչպես է Մխիթարյանը խաղում թոփ-թիմերի դեմ. հատուկ հաշվարկ - VNews
Բաժիններ

Ինչպես է Մխիթարյանը խաղում թոփ-թիմերի դեմ. հատուկ հաշվարկ

«Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը կրկին սկսել է թոփ-ակումբների դեմ խաղերում իրեն հիանալի դրսևորել։ «Ինտերի» դեմ Ա սերիայի 17-րդ տուրի նախորդ մրցավեճում Հայաստանի հավաքականի ավագը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև փայլեց խաղային մյուս դրվագներում։ Իտալիա տեղափոխվելուց հետո կիսապաշտպանը այդպիսի 8 խաղի է մասնակցել, որոնցում 2 գոլ խփել ու 2 գոլային փոխանցում կատարել։

Անգլիայում անցկացրած ժամանակահատվածի վերջին ամիսների համեմատ Մխիթարյանի ցուցանիշները փոխվում են, VNews.am-ը հաշվարկել է՝ 31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում քանի անգամ է թոփ-ակումբների հետ խաղացել, որքան գոլ ու գոլային փոխանցում հեղինակել, ինչպես նաև նրա թիմերն ինչ արդյունքների են հասել։ Հաշվարկում ներառել ենք այն ակումբներին, որոնք իրենց երկրում գրանդ են համարվում կամ 21-րդ դարում թոփ-մակարդակի արդյունքներ ունեն, ինչպես նաև եվրագավաթներում հանդես գալով հաստատում են նշված կարգավիճակը։ Մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել Մխիթարյանի ելույթները «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», Դորտմունդի «Բորուսսիայում», Դոնեցկի «Շախտյորում» և «Մետալուրգում», ինչպես նաև «Փյունիկի» կազմում եվրագավաթային խաղերը։

Մեր հաշվարկով՝ Մխիթարյանը նմանատիպ 121 խաղի է մասնակցել, որոնցում 19 գոլ է խփել ու 19 գոլային փոխանցում կատարել։ Հայ ֆուտբոլիստը գրավել է «Նապոլիի», «Ինտերի», «Չելսիի», «Միլանի», «Այաքսի», «Տոտենհեմի», Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» (3 անգամ), «Լիվերպուլի», «Շալկեի», «Բավարիայի» (2 անգամ), «Արսենալի», Կիևի «Դինամոյի» (2 անգամ), «Մանչեսթեր Յունայթեդի», «Զենիթի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասները:

«Ասիստների» տեսանկյունից Մխիթարյանի համար հատկապես արդյունավետ էին «Շալկեի» դեմ ռուրյան դերբիները, որոնցում նա 5 գոլային փոխանցում է կատարել։ Հենոն աչքի է ընկնել նաև «Բավարիայի», «Պորտուի» (2 անգամ), «Տոտենհեմի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի», «Լիվերպուլի», «Չելսիի», Կիևի «Դինամոյի», «Ինտերի», ԲԿՄԱ-ի, «Բայերի», «Յուվենտուսի», Դոնեցկի «Շախտյորի» և «Վալենսիայի» դեմ հանդիպումներում։

Մխիթարյանի վիճակագրության վրա զգալի բացասական ազդեցություն է ունեցել սկզբնական շրջանում համեմատաբար թույլ թիմերում՝ «Փյունիկում» և «Մետալուրգում» հանդես գալը։ Այդ թիմերում նա ընդամենը 1 «ասիստ» է կատարել։ «Շախտյոր» տեղափոխվելուց հետո Մխիթարյանը երկար ժամանակ գործում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, ինչը շատ գոլեր կամ գոլային փոխանցումների համար լավ լուր չէ։ Ամեն ինչ փոխվեց, երբ Միրչա Լուչեսկուն Հենոյին տեղափոխեց ենթահարձակվողի դիրք, որից հետո նա դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն և սարսափ դարձավ Կիևի «Դինամոյի» համար։

«Բորուսիա» տեղափոխվելուց հետո Մխիթարյանի համար թոփ-խաղերը շատացան, գոլային գործողությունները՝ նույնպես։ Լեգենդար 2015/16 մրցաշրջանում, երբ Հայաստանի հավաքականի առաջատարն իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց (առա՞յժմ), նա 13 թոփ-խաղի է մասնակցել և գոլ+փոխանցում հաշվարկում 11 միավոր վաստակել։ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն ու անմիջապես Եվրոպա լիգան հաղթելը շատ չի օգնել տվյալ վիճակագրությանը, քանի որ նույնիսկ փլեյ-օֆֆի բոլոր փուլերում գոլ խփելու պարագայում, նա թոփ-ակումբի հանդիպեց միայն եզրափակչում։ Հետագայում իրավիճակն ավելի վատացավ, սակայն Իտալիայում նա այժմ գտել է իր թիմը և առաջատարը դարձել։ Առջևում «Լացիոյի» դեմ դերբին է, որում Մխիթարյանը կարող է ավելացնել իր գոլերի կամ «ասիստների» թիվը։

Նրա թիմերը թոփ-մրցակիցներին հաղթել են 46 անգամ, 22 անգամ ոչ-ոքի է գրանցվել, ինչպես նաև 53 անգամ պարտություն են կրել։

Թոփ-խաղերում Մխիթարյանն ամենաշատը հաղթել է «Տոտենհեմին» (5 անգամ), «Նապոլիին» (3), «Բորուսիա» Մ․ (3), «Շալկեին» (3), «Արսենալին» (2), «Միլանին» (2), ԲԿՄԱ-ին (2), «Բայերին» (2), «Պորտուին» (2), Մարսելի «Օլիմպիկին» (2) և նույնիսկ «Ռոմային» (2):

Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թոփ տրանսֆեր իրականացնել հունվարին

Հաքիմին կարող է վերադառնալ «Ռեալ». «Ինտերը» չի վճարել տրանսֆերը

Առանց առաջատարների. «Ռոմայի» հայտացուցակը՝ «Սպեցիայի» դեմ խաղի համար

«Բորուսիաների» խաղը գոլառատ ստացվեց․ հաղթանակի հասավ Մյոնխենգլադբախի թիմը (տեսանյութ)

Էլ Շարավին ժամանել է Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու Ա սերիայի ակումբի հետ

«Ռոմա» – «Սպեցիա» խաղի վերաբերյալ որոշում է կայացվել

Ֆոնսեկան հաստատեց. «Ռոման» կորուստներով է մոտենում «Սպեցիայի» դեմ խաղին

Էդեգորն արդեն այսօր կարող է տեղափոխվել Անգլիա

Մխիթարյանը վնասվածք է ստացել

«Լիվերպուլ» vs. «Ման.Յունայթեդ». Ո՞ւմ համար է ակումբն ավելի շատ վճարել. VNews-ի Quiz-ը

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ռոմայի» ֆուտբոլիստներն ընդվզել են գլխավոր մարզիչ Ֆոնսեկայի դեմ

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը դարձավ Գևորգ Ղազարյանի թիմակիցը

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

«Ռոման» շնորհավորել է Մխիթարյանին (տեսանյութ)

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետաձգված և այլ խաղերի օրերը