«Ինչպես գողանալ Աշխարհի գավաթը». «Ոսկե աստվածուհու» չբացահայտված առեղծվածը - VNews
Բաժիններ

«Ինչպես գողանալ Աշխարհի գավաթը». «Ոսկե աստվածուհու» չբացահայտված առեղծվածը

Ո՞ւմ մտքով երբևէ կարող է անցնել գողանալ ֆուտբոլի Աշխարհի գավաթը։

1930 թվականին անցկացվեց առաջին Մունդիալը։ Բնականաբար, հաղթողին, բացի ոսկե մեդալներից, պետք է հանձնվեր նաև գավաթը։ Առաջին գավաթը կրում էր շատ սպասելի «Հաղթանակ» անունը։ Այն այլ կերպ անվանում էին նաև «Ոսկե աստվածուհի», քանի որ գավաթն ուներ Նիկիի՝ հին հունական հաղթանակի աստվածուհու տեսքը։ Կշռում էր 3,8 կիլոգրամ։ Այն ոչ թե մաքուր ոսկուց էր, այլ ոսկեջրած արծաթից։

Իր գոյության ընթացքում «աստվածուհին» 3 անգամ հայտնվել է գողերի ձեռքում։ Հատկանշական է, որ բոլոր 3 դեպքերն էլ արմատապես տարբերվում են միմյանցից, և ինչն էլ ավելի հետաքրքիր ու միստիկ է՝ հստակ ասել, թե ինչ ճակատագիր է ունեցել/ունի գավաթը, հնարավոր չէ։ Ստորև ձեզ կներկայացնենք մրցանակի անհետացման ու հայտնաբերման բոլոր դեպքերը, ինչպես նաև կփորձենք միասին տրամաբանական շղթա կազմել ու հասկանալ՝ ի վերջո որտե՞ղ է այս պահին բազմել «Ոսկե աստվածուհին»։

Աշխարհի գավաթն ու ճտքավոր կոշիկը

1938 թվականին աշխարհի առաջնությունն արդեն անցկացվել էր 3 անգամ։ Վերջին երկու դեպքում հաղթող էր ճանաչվել Իտալիայի ազգային հավաքականը։ ՖԻՖԱ-ն արդեն ծրագրում էր հաջորդ Մունդիալի անցկացումը, սակայն Եվրոպային այդ ժամանակ հետաքրքրում էր լրիվ այլ խնդիր. ինչպես փրկվել ֆաշիստական Գերմանիայի ասպատակումներից։ «Ամեն մարդ իր դարդին» ժողովրդական խոսքը մտքում պահելով՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օտորինո Բարասին որոշեց անցնել գործի։

Քանի որ Իտալիան աշխարհի գործող չեմպիոնն էր, աշխարհի գավաթը պահպանվում էր հենց Ապենինյան թերակղզում։ Բարսաիին էր վստահվել վերահսկելու պատվավոր գավաթի անվտանգությունը։ Երկրորդ Աշխարահամարտը ստիպեց Բարասիին կտրուկ գործել։ Նա գաղտնի կերպով դուրս բերեց աշխարհի գավաթը հատուկ պահպանվող տարածքից՝ վստահ լինելով, որ այն նույնպես դառնալու է ֆաշիստական բուլդոզերի թիրախներից մեկը, և այն տարավ իր տուն։ Այդ պահին գավաթը թաքցնելու ամենահարմար տարբերակը  ճտքավոր կոշիկն էր։ Բարասին գավաթը դրեց կոշիկի մեջ ու այն պահեց մահճակալի տակ։

Երբ պատերազմական քաոսն ավարտվեց, ՖԻՖԱ-ում խուճապ էր. աշխարհի գավաթն անհետացել էր։ Մինչև ֆուտբոլային գլխավոր կառույցի ժողովուրդը գլուխ էր կոտրում՝ ինչպես վերականգնել գավաթը կամ ում վստահել որոնման աշխատանքները, Բարասին ինքնակամ վերադարձրեց այն՝ պատմելով ամբողջ ճշմարտությունը։ Հետագայում, իր գործած ֆուտբոլային սխրանքի համար Բարասին արժանացավ ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին։ 1950 թվականին, երբ Եվրոպան արդեն մասամբ ուշքի էր եկել հիտլերյան քաոսից, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նորից իր շուրջը միավորեց բոլորին՝ տուն վերադարձնելով ֆուտբոլային տոնը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

ՖԻՖԱ-ի դաժան «հարվածը» Սուպերլիգային. ի՞նչ պատիժ է սպառնում ֆուտբոլիստներին

«Սա մի բան է, որ կարելի է հանդիպել միայն գրքերում». ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին

Աշխարհի Մ17 և Մ20 առաջնությունները 2021 թվականին չեն կայանա

Ինչպես The Best մրցանակը հանձնվեց Ռոբերտ Լևանդովսկիին (տեսանյութ)

Նեյմարը ծաղրել է ՖԻՖԱ-ին՝ իրեն The Best-ի եռյակում չընդգրկելու համար

Հայաստանի հավաքականը բարելավել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Հրաժեշտ տվեց ու գնաց տուն». Դիեգո Մարադոնայի կարիերայի 5 ամենավառ պահերը

«Պատերազմ և ԽԱՂաղություն». Հակամարտություններ կապված ֆուտբոլի հետ

ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ին առաջարկում է փոխել ձեռքով խաղի կանոնը

ՖԻՖԱ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Փոփոխություն՝ ֆուտբոլային քաղաքացիության կանոնի վերաբերյալ․ ՖԻՖԱ-ի որոշումը

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի դեմ քրեական գործ է հարուցվել

ՖԻՖԱ-ն Ռոնալդուին անվանել է Ա սերիայի, ԱՊԼ-ի, Լա լիգայի միակ չեմպիոնը. Դանիլոն ստիպել է ջնջել