fbpx

Ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը ֆիններին զրկեցին ուղեգրից. Դիմակայության պատմությունը Ֆինլանդիայի հավաքականի հետ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 2 տուր

26 Մարտ 2019 - 21:00

0

Հայաստան

2

Ֆինլանդիա

0 - 1 Ֆրեդրիկ Յենսեն - 14`

0 - 2 Պյուրյու Սոյրի - 78`

Ֆինլանդիայի ընտրանու հետ Հայաստանի հավաքականի դիմակայությունն ավելի հարուստ պատմություն ունի՝ միանգամից 2 ընտրական փուլեր, ընդ որում՝ իրար հետևից:

Սեպտեմբերի 8, 2004 թ, Աշխարհի Առաջնություն, ընտրական փուլ

Հայաստան 0-2 Ֆինլանդիա

Գոլերը՝  1-0՝ Երեմենկո՝ 23’, 2-0՝ Ֆորսել՝ 68’

Հոկտեմբերի 9, 2004 թ, Աշխարհի Առաջնություն, ընտրական փուլ

Ֆինլանդիա 3-1 Հայաստան

Գոլերը՝  1-0՝ Կուկի՝ 8’, 2-0՝ Երեմենկո՝ 28’, 2-1՝ Շահգելդյան՝ 32’, 3-1՝ Կուկի՝ 87’

Եթե բոսնիացիների հետ մեր պայքարը միայն Աշխարհի առաջնության ընտրական փուլերում է եղել, ապա Ֆինլանդիայի ընտրանու հետ ճանապարհները հատվել են նաև Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալու համար պայքարում։

Այս տարիներին Ֆինլանդիայի հավաքականում իրենց փայլուն խաղով աչքի էին ընկնում Յարի Լիտմանենն ու Սամի Հյուպիան։ Երիտասարդ տարիներն անցկացնելով «Լիվերպուլի» ու «Բարսելոնայի» նման ակումբներում՝ Լիտմանենն այս տարիներին արդեն ավարտել էր իր եվրոպական ճամփորդությունը և խաղում էր առավել համեստ ակումբում՝ ֆինլանդական «Լախտիում»։ Մինչդեռ Սամի Հյուպիայի համար սա ծաղկուն ժամանակաշրջան էր․ փայլուն ելույթներ անգլիական «Լիվերպուլի» կազմում և Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչներ։ Կային նաև ԱՊԼ-ում կայուն խաղաժամանակ ստացող Միքայել Ֆորսելը և նախկին ԽՍՀՄ տարածքում աչքի ընկնող Ալեքսեյ Երեմենկոն: Այսօրվա Ֆինլանդիայի հավաքականը չի հիշեցնում նախկինը՝ ինչը պայմանավորված է թե՛ առաջատար ֆուտբոլիստների բացակայությամբ, թե, առհասարակ, թիմի խաղամակարդակով ու գրանցած արդյունքով։

Մինչդեռ, մեր հավաքականը ծանր տարիներ էր ապրում՝ հույսը դնելով 2000-ականների սակավաթիվ ֆուտբոլային ազգանունների վրա՝ Քարամյաններ, Հակոբյաններ, հավերժ թվացող Սարգիս Հովսեփյան և այլք: Ֆինների դեմ առաջին խաղում՝ դեռ 2004-ին, մեր հավաքականը մարտի դուրս բերեց նոր սերնդի առաջին հերոսին՝ 17-ամյա Էդգար Մանուչարյանին, որն ամիսներ անց հայտնվելու էր հոլանդական «Այաքսում»։

Հայաստանի հավաքականի հետ դիմակայության առաջին փուլում Ֆինլանդիան հեշտությամբ 6 միավոր ավելացրեց իր հաշվին, թեև ոչ մի շանս չուներ թիկունքում թողնելու առաջին դեպքում՝ Հոլանդիայի հավաքականին ու նվաճելու ԱԱ 2006-ի ուղեգիր։ Ի դեպ, Ֆինլանդիան երբեք էլ չի խաղացել մեծ մրցաշարում:

Հոկտեմբերի 7, 2006թ, Եվրոպայի Առաջնություն, ընտրական փուլ

Հայաստան 0-0 Ֆինլանդիա

Նոյեմբերի 11, 2006թ, Եվրոպայի Առաջնություն, ընտրական փուլ

Ֆինլանդիա 1-0 Հայաստան

Գոլը՝  1-0՝ Նուրմելա՝ 10’

 

Հաջորդ, 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ֆինլանդիայի հավաքականը անուններով շարունակում էր բացահայտ առավելություն պահել մեր թիմի նկատմամբ, բայց եթե Բեռնար Կազոնին ուղղակի հաշտվեց այդ անհավասարության հետ, ապա Յան Պորտերֆիլդը կարողացավ արժանի դիմակայություն ապահովել մրցակցի դեմ՝ պոկելով առաջին միավորը ֆիններից ու բաց թողնելով միայն 1 գնդակ: Ուշագրավն այն էր, որ այդ ժամանակ հավաքականում չկային աստղեր, բայց թիմը կայուն ու վստահ խաղ էր ցույց տալիս: Մեր հավաքականը հաղթանակներ էր տոնում Լեհաստանի, Ղազախստանի դեմ խաղերում, իսկ Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղում, որի կազմում էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն, խփված 1-ական գնդակներով գրանցել ենք  ոչ-ոքի արդյունք։

Հետաքրքիր էր նաև այն, որ մեր հավաքականը կարողացավ միավոր պոկել Ֆինլանդիայից այն ժամանակ, երբ մրցակիցը շատ ավելի լավ էր հանդես գալիս: Ֆինլանդիային ընդամենը 3 միավոր բաժանեց ԵՎՐՈ 2008-ի եզրափակիչ մրցաշարից, մինչդեռ նախորդ ընտրական փուլում նրանք գրավել էին 4-րդ տեղը առանց որևէ շանսի: Այդ անգամը ֆինները Լեհաստանի ու Պորտուգալիայի նման հակառակորդներից վաստակեցին ընդհանուր առմամբ 6 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն այս գիգանտներից, մինչդեռ Հայաստանի հետ ոչ-ոքին ու Ադրբեջանից կրած պարտությունը իսկական դրամայի վերածեց ընտրական փուլը՝ զրկելով նրանց ուղեգրից:

Նելլի Մելքոնյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը