Ինչպես կարող է ազդել «Մանչեսթեր Սիթիի»՝ ՉԼ-ում մասնակցելը Պրեմիեր լիգայի վրա - VNews
Բաժիններ

Ինչպես կարող է ազդել «Մանչեսթեր Սիթիի»՝ ՉԼ-ում մասնակցելը Պրեմիեր լիգայի վրա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) որոշում է կայացրել բավարարել «քաղաքաբնակների» բողոքարկումը և թույլ տալ «քաղաքաբնակներին» մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Այս որոշումն անմիջականորեն ազդում է նաև Պրեմիեր լիգայի մի քանի թիմերի վրա: Մասնավորապես՝ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճի: 5-րդ հորիզոնականը կարող են զբաղեցնել մի քանի թիմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լեսթերը», Վուլվերհեմփթոնը», «Տոտենհեմը» և «Շեֆիլդը», սակայն ՉԼ-ին կմասնակցեն լավագույն քառյակում տեղ զբաղեցնող թիմերը, ինչպես սովորաբար լինում է: Այս պահին 3-րդ հորիզոնականում «Չելսին» է, 4-րդում՝ «Լեսթերը», 5-րդում՝ «Ման. Յունայթեդը», սակայն մանկունիանցիները մեկ խաղ քիչ են անցկացրել և այդ խաղում հաղթելու դեպքում միանգամից կբարձրանան 3-րդ հորիզոնական:

Անգիական մամուլը գրում է նաև, որ ՉԼ-ում չհայտնվելը կարող է փոխել մի քանի ֆուտբոլիստի ապագայի հետ կապված ծրագրերը. մասնավորապես՝ «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը, որը ՉԼ-ին մասնակցելու դեպքում կմնար «գայլերի» ճամբարում, այսպիսի սցենարի դեպքում արդեն ծրագրում է լքել իր թիմը. նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ: Մեծ հարցականի տակ է նաև Հարի Քեյնի ապագան «Տոտենհեմում»:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Դե Խեայի ու շոտլանդական ակումբի մարզչի անհավատալի նմանությունը ցնցել է համացանցը

Ահա և վերջ. Քրիս Սմոլինգը հրաժեշտ է տվել «Ռոմային»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրեց տնային մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

B/R-ն անդրադարձել է Մխիթարյանի և Սանչեսի՝ Անգլիայում ու Իտալիայում ելույթների տարբերությանը

Շրջադարձ․ Սանչեսի կարիերան կարող է զարգանալ նախնական սցենարի հակառակ տարբերակով

«Չելսին» կարող է բաժանվել միանգամից 10 ֆուտբոլիստներից

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» մոտ է կայացմանը

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

ԱՊԼ-ում ֆուտբոլիստներին կհեռացնեն մրցավարիների ու մրցակիցների վրա միտումնավոր հազալու համար

«Իմ լավագույն պահն «Ուեմբլիում» պոկեմոն որսալն էր»․ Մարտինեսի արձագանքը քննարկումների տեղիք տված դրվագին

«Արսենալը» 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

Նիկոլա Պեպեի չքնաղ գոլը, որ չարձանագրվեց խաղից դուրս վիճակի համար (տեսանյութ)

«Չելսին» բացում է հաշիվն «Արսենալի» դեմ խաղում (տեսանյութ)

Անգլիայի գավաթի եզրափակիչ․ «Արսենալ» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր

Լակազետ․ «Արսենալ» եկա՝ տիտղոսներ նվաճելու, բայց այս առումով մինչև հիմա միայն հիասթափություն է»