Ինչպես «Վոլֆսբուրգը» հաղթեց, բայց մեծ հավանականությամբ դուրս կմնա Գերմանիայի գավաթից - VNews
Բաժիններ

Ինչպես «Վոլֆսբուրգը» հաղթեց, բայց մեծ հավանականությամբ դուրս կմնա Գերմանիայի գավաթից

Ինչպես Վոլֆսբուրգը հաղթեց բայց մեծ հավանականությամբ դուրս կմնա Գերմանիայի գավաթից - Ինչպես «Վոլֆսբուրգը» հաղթեց, բայց մեծ հավանականությամբ դուրս կմնա Գերմանիայի գավաթից

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Վան Բոմելի գլխավորած «Վոլֆսբուրգը» 3-1 հաշվով պարտության է մատնել «Պրոյսեն Մյունստերին»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հյուրերը երկու գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը՝ ապահովելով հաղթական հաշիվ:

Kicker-ը, սակայն, հայտնում է, որ խաղի ընթացքում «Վոլֆսբուրգը» տեխնիկական սխալ է թույլ տվել, ինչի պատճառով, մեծ հավանականությամբ, դուրս կմնա Գերմանիայի գավաթի խաղարկությունից, իսկ ուղեգիրը բաժին կհասնի «Պրոյսեն Մյունստերին»:

Բանն այն է, որ հիմնական ժամանակում Վան Բոմելը 3 փոխարինում է կատարել, ևս երեք փոխարինում՝ լրացուցիչ ժամանակում: Գերմանիայի գավաթի կանոնակարգով՝ թիմերին այս ընթացքում(համավարակ) թույլատրվում է կատարել առավելագույնը 5 փոխարինում:

102-րդ րոպեին «Վոլֆսբուրգը» մեկի փոխարեն կատարել է կրկնակի փոփոխություն՝ խախտելով սահմանված կարգը:

Հետաքրքիր է, որ ըստ աղբյուրի՝ «Վոլֆսբուրգը» մինչև փոխարինում կատարելը ճշտել է չորրորդ պաշտոնյայից՝ արդյոք կարո՞ղ է կատարել փոփոխությունը: Չորրորդ պաշտոնյայից պատասխան չստանալով՝ ակումբը, ամենայն հավանականությամբ ապավինելով «լռությունը համաձայնության նշան է» բանաձևին, կատարել է փոփոխությունը: Խաղից հետո, սակայն, գլխավոր մրցավարն արձանագրությունում նշել է «Վոլֆսբուրգի»՝ 6-րդ փոփոխությունը կատարելու սխալը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նա ինձ Էտո՛օյին է հիշեցնում». ով է Ա սերիայի նոր աստղը, որի համար արդեն թեժ պայքար է գնում

Դորտմունդի «Բորուսիան» նոր կենտրոնական պաշտպան ունի

Գերմանիայի գավաթ. «Բավարիան» քարուքանդ արեց մրցակցին (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բավարիայի» նախկին, հանրահայտ կիսապաշտպանը կգլխավորի ՉԼ ուղեգիր նվաճած գերմանական ակումբը

«Լայպցիգն» ապահովեց 2-րդ հորիզոնականը Բունդեսլիգայի ավարտից 1 տուր առաջ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի գավաթի հաղթող (տեսանյութ)

Գերմանիայի գավաթ. Դորտմունդի «Բորուսիան» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լայպցիգի» դարպասը (տեսանյութ)

«Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

«Լայպցիգը» Գերմանիայի գավաթի եզրափակիչում է (տեսանյութ)

«Բավարիային» հաղթած թիմը դեռ խաղում է». Կայացել է Գերմանիայի գավաթի վիճակահանությունը

2 «Բորուսիաների» պայքարում ուժեղ գտնվեց դորտմունդյան թիմը և դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Խոշոր հաշվով հաղթանակը «Լայպցիգին» Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր պարգևեց (տեսանյութ)

Հալանդի՝ լրացուցիչ ժամանակում գոլը «Բորուսիային» դրամատիկ խաղում դուրս բերեց քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Սենսացիա. «Բավարիան» լքում է Գերմանիայի գավաթի խաղարկությունը 1/16 եզրափակիչից (տեսանյութ)

Լերոյ Սանեի գեղեցիկ գոլը տուգանայինից (տեսանյութ)