fbpx
Բաժիններ

Ինչպիսի՞ն կլիներ «Շիրակի» կազմը, եթե պահպաներ իր առաջատար ֆուտբոլիստներին

VivaroNews.am-ն ընթերցողներին է ներկայացնում «Շիրակի» ներկայիս մեկնարկային օպտիմալ կազմի իր տարբերակը՝  հաշվի առնելով վերջին 10 մրցաշրջանների (2007-2016/17թթ.) ընթացքում թիմից հեռացած և այժմ այլ ակումբներում հանդես եկող առաջատար ֆուտբոլիստներին: Այսինքն, եթե մի պահ պատկերացնենք, որ նշված ժամանակահատվածում «Շիրակին» հաջողվել է  պահպանել իր առաջատար ֆուտբոլիստներին, ապա թիմը Հայաստանի ընթացիկ առաջնության գարնանային հատվածին կներկայանար հետևյալ օպտիմալ մեկնարկային կազմով:

Դարպասապահ

Անատոլի Այվազով – Վերջին տարիներին «Շիրակում» հաճախակի են փոխվել դարպասապահները: Նրանցից գյումրեցիների կազմում հուսալի խաղով առավել աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Անատոլի Այվազովը: Հայաստանում ֆուտբոլային կարիերան «Փյունիկում» սկսած և երկու մրցաշրջանների ընթացքում երկրի չեմպիոնի, գավաթակրի ու սուպերգավաթակրի տիտղոսներին արժանացած 20-ամյա դարպասապահը «Շիրակի» կազմում ընդգրկվեց նախորդ առաջնության ավարտից հետո:

Արդեն Եվրոպա լիգայի մրցաշարում Այվազովը ցուցադրեց իր վարպետությունը: Գորիի «Դիլայի» հետ պատասխան խաղում նա ոչ միայն անառիկ պահեց սեփական դարպասը, այլև աչքի ընկավ հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ՝ հետ մղելով Կվիրկվելիայի հարվածը:

Երիտասարդ դարպասապահը եվրոգավաթների մեկ խաղարկության ընթացքում անխոցելիության նոր ռեկորդ սահմանեց՝ 260 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Նա գերազանցեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում փորձառու Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը, ով 234 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Հայաստանի ընթացիկ առաջնության աշնանային հատվածում էլ Անատոլի Այվազովը հուսալիորեն պաշտպանեց «Շիրակի» դարպասը՝ մեծապես նպաստելով թիմի հաջող մրցելույթներին: Առաջնության 17 հանդիպումներում Այվազովն ընդամենը 8 գոլ բաց թողեց, 9 խաղում դարպասն անառիկ պահեց:

Առաջնությունում էլ Այվազովը տարիքային նոր ռեկորդ սահմանեց: 20–ամյա դարպասապահը 2016թ. առաջնության հանդիպումներում 12 անգամ դարպասն անառիկ պահեց՝ գերազանցելով այդ տարիքում Կարեն Բաբայանի ռեկորդային ցուցանիշը (10 անառիկ):

Anatoly Aivazov

Ձախ պաշտպան

Աղվան Դավոյան – Վերջին տարիներին 26-ամյա ֆուտբոլիստն իր հուսալի խաղով վաստակել է թիմի մեկնարկային կազմում հանդես գալու իրավունքը: Նա անմնացորդ նվիրվում է խաղին, պայքարի մեջ մտնում մրցակիցների հետ: Պաշտպանությունից հարձակման անցնելիս էլ Աղվան Դավոյանն իր կարևոր դերակատարությունն ունի թիմում: Արագաշարժ ֆուտբոլիստը սիրում է միանալ գրոհող խաղընկերներին՝ դիմելով եզրային ճեղքումների:

Կենտրոնական պաշտպաններ

Բորիս Կադիո Դիդիե – Իվուարցի ֆուտբոլիստը «Շիրակում» առաջին խաղից սկսած իր հաստատուն տեղն էր զբաղեցրել թիմի պաշտպանության կենտրոնում՝ աչքի ընկնելով հուսալի խաղով, խաղընկերներին ժամանակին փոխօգնության գալով: Նա իրեն վստահ էր զգում նաև օդային պայքարում: Ընդամենը 1,5 մրցաշրջան հանդես գալով գյումրեցիների կազմում, Բորիս Կադիո Դիդիեն դարձել էր թիմի պաշտպանության հենասյուներից մեկը՝ թիմակիցների հետ արժանանալով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսներին:

Միլոշ Ստամենկովիչ – Ֆիզիկական լավ տվյալներ ունեցող սերբ պաշտպանն «Արարատից» տեղափոխվելով «Շիրակ», թեև ընդամենը 2 մրցաշրջան հանդես եկավ գյումրեցիների կազմում, սակայն դարձել էր թիմի պաշտպանության հենասյուներից մեկը: Բարձրահասակ ֆուտբոլիստը հաճախ էր օդային պայքարում հաղթող դուրս գալիս մրցակցի խաղացողների հետ մենամարտում, ժամանակին փոխօգնության էր գալիս խաղընկերներին, իսկ «Շիրակի» ստանդարտ իրադրությունների իրացման ժամանակ տեղ էր զբաղեցնում մրցակցի տուգանային հրապարակում:

Աջ պաշտպան

Հրայր Մկոյան – Ֆուտբոլային առաջին քայլերը Գյումրիում կատարած Հրայր Մկոյանը թեև վերջին 10 տարիներին ընդամենը 3 մրցաշրջան է անցկացրել հարազատ ակումբի կազմում, սակայն իր հուսալի գործողություններով արժանի է «Շիրակի» մեկնարկային օպտիմալ կազմում ընդգրկվելուն: Հրայրը հաջողությամբ խաղացել է ինչպես կենտրոնական պաշտպանի գոտում, այնպես էլ պաշտպանության եզրերում՝ հարմար առիթը բաց չթողնելով գրոհների ժամանակ միանալու խաղընկերներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Հայ պաշտպանը համալրել է «Շիրակը», առանցքային ֆուտբոլիստներից մեկը հեռացել է թիմից

Ամենակայուն կազմով աչքի ընկած գյումրեցիներն ամենաերկար անպարտելի խաղերի շարքը գրանցեցին

«Արարատ-Արմենիան» զգալիորեն գերազանցում է նախորդ առաջնության իր չեմպիոնական գրաֆիկը

«Շիրակը» շուրջ 15 հազար ամանորյա տոպրակ է բաժանել շիրակցի երեխաներին

115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ