fbpx
Բաժիններ

Ինչ տեսք կարող է ունենալ «Հոֆենհայմի» մեկնակային կազմը Սարգիս Ադամյանի հետ (նկար)

Օրերս հայտարարվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգայում: Մեր ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» հետ: Ադամյանն այս մրցաշրջանն անցկացրեց «Յան Ռեգենսբուգի» կազմում՝ ցուցադրելով գերազանց արդյունավետություն: 32 խաղում 15 գնդակ և 11 արդյունավետ փոխանցում: Ցուցանիշներ, որոնք չէին կարող մնալ աննկատ:

Նոր ակումբն իր կարգով, անկասկած, ավելի բարձր է: Այստեղ հաստատվելն անհամեմատ ավելի բարդ կլինի: Բունդեսլիգա, «Բավարիա», «Բորուսիա»: Այստեղ շանսը կարող է միայն 1 անգամ տրվել: Գերմանիայում երկար չեն սիրում համբերել. ցանկացած անհաջողության դեպքում ֆուտբոլիստը կարող է ենթարկվել բուռն քննադատության (Մխիթարյանի առաջին երկու մրցաշրջանները «Բորուսիայում» դրա ամենավառ վկայությունն են): Պարզապես ի տարբերություն Մխիթարյանի, Ադամյանի վրա ճնշումն այդքան մեծ չի լինի: Հենց դա կարող է լինել Ադամյանի հաղթաթուղթը:

Ադամյանն իր բնույթով բազմապրոֆիլ հարձակվող է: Նա հանգիստ կարող է իրեն դրսևորել ինչպես հարձակման սուր ծայրում, այնպես էլ եզրերում: Մեր ֆուտբոլիստի մոտ լավ է ստացվում խաղալ նաև «կեղծ 9 համարի» դիրքում: Դրան մեծապես նպաստում է նրա՝ փոքրամարմին լինելն ու բարձր արագություն ունենալը: Անկախ տակտիկական դասավորությունից՝ թիմակիցները կարող են օգտագործել նրա մեկնարկային արագությունն ու մրցակիցներից պոկվելու ունակությունը: Իսկ հիմա հասկանանք՝ ինչ դիրքում են նրան դիտարկելու նոր թիմում:

Իհարկե, ամեն ինչ կախված է մարզչի ցանկություններից ու նախասիրություններից: Ինչպես հայտնի է՝ այս մրցաշրջանում «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլան Նագելսմանը հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Ռեդ Բուլ Լայպցիգը»: Մեծ է հավանականությունը, որ թիմը կպահպանի իր հարձակվողական խաղը, որովհետև Նագելսմանի փոխարինող Ալֆրեդ Շրոյդերը քանիցս եղել է «Հոֆենհայմի» մարզչական շտաբում, իսկ այս տարի փայլուն «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օգնականն էր:

Այս տարի «Հոֆենհայմը» հիմնականում հանդես էր գալիս 3-5-2 դասավորությամբ: Նագելսմանի նախընտրած կազմում հարձակվողների զույգը կազմում էին Ալժիրի հավաքականի հարձակվող Իլշակ Բելֆոդիլն ու հունգարացի Ադամ Շալայը: Բելֆոդիլը մրցաշրջանում եղել է հիմնական հարձակվողը, իսկ Շալայը միշտ փոխարինվել է՝ տեղը զիջելով խորվաթ Անդրեյ Կրամարիչին: Ենթադրվում է, որ Ադամյանը ձեռք է բերվել հենց 32-ամյա Շալային փոխարինելու համար:

Չի բացառվում, որ մրցաշրջանի մեկնարկում Շալայը դարձյալ լինի հիմնական կազմի հարձակվող, իսկ Ադամյանը լինի փոխարինողը: Ամեն դեպքում մի փոքր դժվար հավատալի է, որ մրցաշրջանի հենց մեկնարկից Շրոյդերը վստահի Ադամյանին: Մեր հավաքականի հարձակվողը, սակայն կարող է շահել դիրքը մեկնարկայինում, եթե արդարացնի սպասելիքները փոխարինման դուրս գալիս:

Դեռևս չավարտված մրցաշրջանում եղել են նաև դեպքեր, երբ Նագելսմանն ընտրել է 4-3-3 դասավորությունը, եթե թիմին անհրաժեշտ էր հաղթանակ ամեն գնով: 3 հարձակվողով տակտիկայի դեպքում Ադամյանը գրեթե 90 տոկոսով կլինի մեկնարկային կազմում ու, ինչպես արդեն նշել էինք, կարող է խաղալ ինչպես կենտրնում, այնպես էլ եզրում:

«Հոֆենհայմի» փառահեղ ուղին, Ադամյանի ապագա մարզչի մոտեցումներն ու կյանքի դաժան փորձը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. Դե Լիխտը ժամանեց Թուրին (տեսանյութ)

Պաշտոնական. «Շտուտգարտի» 18-ամյա հարձակվողը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. «Բորուսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺ

«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

Իբրահիմովիչը պատրաստ է վերադառնալ «Այաքս»

Մոուրինյո. «Ես գերմաներեն եմ սովորում»

L’Équipe. Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը տեղափոխվում է ՊՍԺ

«Հոֆենհայմն» ընկերական խաղում հաղթել է խոշոր հաշվով, Ադամյանը նորամուտն է նշել թիմում

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Կողմերը Դե Լիխտի տրանսֆերի շուրջ շուտով համաձայնության կհասնեն

Տրանսֆերներ, որոնք կփոխեն եվրոպական ֆուտբոլը. VNews-ի նոր նախագիծը

«Յուվենտուսն» ու «Այաքսը» համաձայնության հասան

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Դուշան Տադիչի ապագան որոշված է (Տեսանյութ)

«Մենք մեզ չենք կարող թույլ տալ այդ ֆուտբոլիստի տրանսֆերը». ՊՍԺ-ի սպորտային տնօրեն

Ռայոլան հաստատել է. դե Լիխտը համաձայնություն ունի գրանդ ակումբի հետ