fbpx

Ինչպիսին էր Հայաստանի բասկետբոլի «ՆՈՐ» Ա լիգայի կանոնավոր առաջնության առաջին շրջանը

Այո՛, Ա լիգայի այս մրցաշրջանը շատ հանգիստ կարելի է անվանել «ՆՈՐ», քանի որ այն բացառապես տարբերվում է նախորդից։ Պետք է նախապես նշել, որ փոխվել է մասնակից թիմերի կազմը՝ «Ինժիներին», «Շիրակին» և «Գրանդ Սպորտին» այս մրցաշրջանում փոխարինել են «Էրեբունին» և «Արագածը»։ Ճիշտ է մասնակից թիմերի քանակը կրճատվել է, բայց ինչպես ասում են՝ որակը քանակից կարևոր է։ Ոչ մի կաթիլ չի նվազել լիգայի հետաքրքրությունը, դիտարժանությունը և մակարդակը՝ շնորհիվ երկու նոր թիմերի, որոնք իրենց որակներով ստիպեցին հնաբնակներին ևս լրջորեն փոխել մոտեցումները և վերաբերմունքը Ա լիգայի նկատմամբ։

«Արագածի» ու «Էրեբունու» կազմերը հարուստ են բարձրահասակ, ամրակազմ և ուժեղ լեգեոներներով, որոնք իրենց որակներով ու խաղային մակարդակով նոր թափք ու գեղեցկություն են հաղորդել մեր առաջնությանը։

«Արագածը», որը հաղթել է առաջին շրջանի բոլոր 5 խաղերում և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, խաղը սկսում է բացառապես լեգեոներներից հավաքված մեկնարկային կազմով` Փարսոնս, Գորդ, Կոնտե, Փեյն, Բարսուկով։ Լեգեոներների հենց այս խումբն էլ լուծում է խաղի ելքի հետ կապված բոլոր հարցերը և միայն դրանից հետո զիջում իր տեղը հայազգի բասկետբոլիստներին։

Լևոն Սարմազյան․ «Հաղթեցինք չեմպիոնի գլխավոր հավակնորդին»

«Էրեբունիում» դերերը մի փոքր այլ են։ Թիմի կորիզը նորից հանդիսանում են բարձրակարգ լեգեոներները, սակայն նրանց շատ են օգնում նաև երիտասարդ հայ բասկետբոլիստները, որոնք պարբերաբար փոխարինում են միմյանց և փորձում շփոթություն առաջացնել մրցակցի պաշտպանողական գործողություններում։ Հատկապես աչքի է ընկնում Մխիթար Վարդանյանը, որն իր կայծակնային արագության և ճկունության շնորհիվ երկրորդ շնչառություն է ակտիվացնում թիմի խաղում։

«Արթիկ Ման-Հոլդինգն» էլ իր հերթին ետ չի մնում նորեկներից։ Շիրակի մարզը ներկայացնող թիմը նույնպես համալրվել է նոր լեգեոներներով, և հին ու նոր դեմքերից կազմված թիմը ոչնչով չի զիջում այն «Արթիկին», որը նախորդ մրցաշրջանում հասավ մինչև եզրափակիչ, սակայն մի փոքր չբավականացրեց բաղձալի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։

Կազմի հետ կապված խնդիրներ զգացվում են «Արցախի» մոտ։ Թիմի լավագույն բասկետբոլիստը շարունակում է մնալ Ալբերտ Թադևոսյանը, որը նաև հանդիսանում է Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը։ Բայց միևնույնն է, անգամ եթե Թադևոսյանը մեկ խաղում 47 միավոր է վաստակում, դա չի բավականացնում հաղթանակի հասնելու համար։ Ա լիգայի գործող չեմպիոնները դեռևս հաղթել են միայն 1 խաղում, ինչի արդյունքում հայտնվել են մրցաշարային աղյուսակը եզրափակողների դերում։

Խնդիրներ ունի նաև «Ուրարտու Վիվառոն», և այդ խնդիրների հեղինակները վնասվածքներն են։ Նախորդ մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստներից Էդգար Բաբայանը վնասվածքի պատճառով դեռևս չի կարողանում օգնել իր թիմին։

Վերջին տուրից առաջ վնասվածք ստացավ նաև նորեկ Մետոքսը, որը, քիչ թե շատ, լրացնում էր Բաբայանի բացակայությունը։ Եվ հիմա թիմի առաջատարի դերը ստանձնել է նորեկներից մյուսը՝ Լամոնտ Բոյկինսը, որն արդեն հասցրել է ցուցադրել իր բարձր կարգը և սիրվել հայ բասկետբոլասերների կողմից։

Գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը VNEWS-ի հետ զրույցում նաև հայտնել է, որ ստեղծված իրավիճակում պետք է հույս դնել երիտասարդ հայ բասկետբոլիստների վրա, աշխատել նրանց աճի վրա և ձգտել նրանց հասցնել լեգեոներների խաղամակարդակին։

Նոր լեգեոներներով համալրվել է նաև ՖԻՄԱ-ն, որոնցից ամենամեծ ուշադրությունն իր վրա սևեռել է Բրենդն Փադջեթը։ Գրեթե բոլորը, ովքեր կապ ունեն հայկական բասկետբոլի և Ա լիգայի հետ, խոսում են Փադջեթի մասին։

25-ամյա բասկետբոլիստը լիգայի մեկնարկից առաջ կայացած ընկերական խաղերում արդեն հասցրել էր հայտնի դառնալ հայ բասկետբոլասերների շրջանում։ Իսկ լիգայի մեկնարկային տուրում «Արցախի» դեմ խաղի բենեֆիսը երկրպագուներին ստիպեց յուրաքանչյուր խաղում նրա կատարմամբ նոր հրաշքների սպասել։ Սակայն ինչ-որ բան նրան դեռևս չի բավականացնում կայուն խաղ ցուցադրելու համար։ Փադջեթը առաջատար զույգ է կազմել երիտասարդ հայ բասկետբոլիստ Գոռ Գյագունցի հետ և քիչ-քիչ ընտելանում է առաջնությանը։

Առջևում դեռ 3 շրջան կա կանոնավոր առաջնությունում, որոնցից վերջին 2-ի արդյունքները որոշիչ կլինեն նաև փլեյ-օֆֆի ժամանակ: Սա մեզ խոստանում է ֆանտաստիկ բասկետբոլային գարուն: Այս ամբողջ պատկերը կարող եք էլ ավելի գեղեցկացնել Դուք, եթե Ձեր մշտական տեղը զբաղեցնեք մարզադահլիճներում:

Վահե Ոսկանյան

Բասկետբոլ. Միքայել Պողոսյանի երազանքի թիմը (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վլադան Գլավինիչ. «Նույնիսկ երբ 18 միավորով առաջ էինք պոկվել, վստահ չէի, որ հաղթանակն ապահովել ենք»

Օգի Մոլջևիչ. «Սա առավելագույնն էր, որ կարողացանք անել, բայց բավարար չեղավ»

VNews-ի ֆոտոշարքը․ «Արագած»-«Արթիկ-Ման Հոլդինգ» դիմակայությունը Ա լիգայի կիսաեզրափակիչում

Ա լիգա․ «Արթիկ-Ման Հոլդինգը» զիջեց «Արագածի» դեմ դիմակայության առաջին խաղում (տեսանյութ)

Բասկետբոլի Ա լիգա, 1/2 եզրափակիչ. «Արագած» – «Արթիկ-Ման Հոլդինգ» (ուղիղ հեռարձակում)

Միքայել Պողոսյան․ «Հիմա պետք է հաղթենք հաջորդ 4 հանդիպումներից 3-ում»

Արեգ Վաթյան․ «Ուրարտուի Վիվառոյի» դեմ դիմակայությունը շատ բարդ է լինելու»

«Արցախ» – «Ուրարտու Վիվառո» դիմակայությունը կիսաեզրափակիչում․ VNews-ի ֆոտոշարքը

Ա լիգա․ Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ուրարտու Վիվառոն» զիջեց «Արցախին» (տեսանյութ)

Բասկետբոլի Ա լիգա, 1/2 եզրափակիչ. «Արցախ» – «Ուրարտու Վիվառո» (ուղիղ հեռարձակում)

7 պատճառ, թե ինչու հետևել բասկետբոլի Ա լիգայի փլեյ-օֆֆին

«Ուրարտու Վիվառոն» Հայաստանի գավաթի եզրափակիչում է

Հայաստանի գավաթ. «Արցախը» դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթ․ «Ուրարտու Վիվառոն» կիսաեզրափակիչի առաջին խաղում հաղթել է «Արագածին»

Բասկետբոլի Ա լիգա. «Արթիկ-Ման Հոլդինգ»-ՖԻՄԱ հանդիպումը հետաձգվել է

Բասկետբոլի Ա լիգա, փլեյ-օֆֆ. «Էրեբունի» – «Արցախ» (ուղիղ հեռարձակում)