«Ինչո՞ւ խաղադաշտ դուրս չի գալիս Մեսին». Իսպանական մամուլի փաստարկված դիտարկումները - VNews
Բաժիններ

«Ինչո՞ւ խաղադաշտ դուրս չի գալիս Մեսին». Իսպանական մամուլի փաստարկված դիտարկումները

Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնեց Գրիզմանին: Թվում էր՝ իսպանական գրանդը մրցաշրջանի հենց սկզբից GTA Vice City-ի սարսափազդու զենքերի կոդը հավաքած անցնելու է բոլոր մրցակիցների վրայով: Սակայն մեկնարկային 3 տուրից հետո «Բարսան» ամրապնդվել է իր համար անսովոր 8-րդ տեղում: Այս ամենի պատճառը միայն ու միայն Լեո Մեսիի բացակայությունն է: Գաղտնիք չէ՝ Լեոյով «Բարսան» այլ թիմ է, առանց Լեոյի՝ լրիվ այլ:

Պաշտոնական վարկած

Ասում են՝ Լեոն ապաքինվում է վնասվածքից, որը նա ստացել էր օգոստոսի սկզբին: Այդ վնասվածքի պատճառով արգենտինացին բաց է թողել ակումբի ամերիկյան հավաքն ու ընկերական հանդիպումները: «Ուզում էի լիարժեք մտնել նոր մրցաշրջան, սակայն առաջին իսկ մարզման ժամանակ վնասվածք ստացա: Ուզում էի թիմի հետ լինել ԱՄՆ-ում, բայց չստացվեց: Շուտով կհանդիպենք», – հայտարարել էր Լեոն:

Ենթադրվում էր, որ Մեսին բաց կթողնի, առավելագույնը, մի քանի շաբաթ: Եթե առաջին տուրին նա հասցրած չլիներ ապաքինվել, ապա երկրորդին նա անշուշտ պետք է պատրաստ լիներ: Սակայն առջևում «Բարսայի» 4-րդ հանդիպումն է, սակայն Լեոն «Փառանձեմի պես դեռ եփում ու եփում է». նա կբացակայի նաև «Վալենսիայի» հանդիպումը:

Գալիս գալիս է, տեղ չի հասնում

Բնականաբար, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի համար պետք էր մտածել հատուկ ծրագիր՝ ապաքինումը բնականոն հունով անցկացնելու և արագ ոտքի կանգնեցնելու համար: Սրունքի վնասվածքի պատճառով Մեսին ստիպված էր մարզվել առանձին, ավազի վրա, որտեղ ֆուտբոլիստը շատ է ծանրաբեռնում վնասված մկանները ու վերադառնում բնականոն աշխատանքի: Բացի դրանից, քանի որ ավազի վրա բարդ է արագացումներ ու կայծակնային գործողություններ կատարել, օրգանիզմը սովորում է ծանր ավազի վրա աշխատելուն և խոտածածկի վրա նրա արագությունը լրացուցիչ մեծանում է:

Իսպնական El Chiringuito TV-ն թվիթերյան իր էջում անգամ տեղադրել էր տեսքանյութ, որտեղ Մեսին մարզում է: Այնտեղ երևում է, որ Մեսին աշխատում է, սակայն վերադարձը շարունակում է հետաձգվել:

https://twitter.com/elchiringuitotv/status/1161998351216316422?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1161998351216316422&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fliga%2F2019-2020%2Fstory_sto7455186.shtml

Օգոստոսի սկզբից ի վեր Մեսին մարզվում էր անհատական ծրագրով, սակայն ամսվա վերջում համացանցում հայտնվեց ևս մեկ տեսանյութ, որտեղ երևում է, որ Լեոն արդեն միացել է թիմին: Ընդհանուր վարժությունների ու թիմային մարզման ժամանակ Մեսին նմանվել էր իրեն: Այստեղ օրինակ նա ոչնչացնում է Արտուրո Վիդալին:

Դե հիմա հաշվեք. այս մարզումից հետո Մեսին ևս 5 լիարժեք պարապմունք է անցկացրել թիմի տղաների հետ: Սպասվում էր, որ «Բետիսի» հետ խաղում նրան կտրամադրվի գոնե 60 րոպե, սակայն նախախաղային մարզմանը նա չմասնակցեց, իսկ երբ հայտնվեց հայտացուցակը, Մեսին այնտեղ չկար: Ի՞նչ է կատարվում:

Այ այստեղից սկսած իսպանական մամուլը անընդմեջ տարածել է իրարամերժ տեղեկություններ: Onda Cero-ն շատ զգույշ, անգամ չափից շատ զգույշ տեղեկություն էր հրապարակել, որ «Բարսան» խնայում է իր «Աստծուն» և Մեսին շուտով կվերադառնա խաղադաշտ: Իսկ նույն El Chiriguito TV-ն պայթեցրեց համացանցը՝ հայտարարելով, որ Լեոյի վերադարձը ևս 1 ամիս ձգձգվում է: «Բարսայի» ղեկավարությունը շտապեց հերքել այդ տեղեկությունը, սակայն, ինչպես երևում է, իմաստ չկար. 2 շաբաթ է անցել, իսկ Մեսին ԴԵՌ լազարեթում է:

Այս 2 շաբաթվա ընթացքում Մեսիին մեկ տեսնում էին թիմային լիարժեք մարզումներին, մեկ էլ հանկարծ նա դուրս չէր գալիս մարզման, այլ պարապում էր լրիվ առանձին: El Chiriguito TV-ն փաստորեն մի բան գիտի և հայտնում է ևս մեկ կասկածելի, բայց անհերքելի փաստ. այս ընթացքում միջազգային դադար էր ու Մեսիին կարելի էր ոտքի կանգնեցնել, սակայն…

Բա ինչու՞մ է իրական խնդիրը

Եվ այստեղ գործի է անցնում արդեն ծանր հրետանին: Marca-ն հայթայթել է տեղեկություն առ այն, որ Մեսիի բացակայությունը վնասվածքի հետ կապված չէ. պարզապես արգենտինացին նորից սկսել է կամակորություն անել: Գաղտնիք չէ, որ նա շատ էր սպասում Նեյմարի վերադարձին, մանավանդ որ Բարտոմեուն խոստացել էր արգենտինացուն, որ ամռան ավարտին Նեյը կգա: Դեռևս երբ տրանսֆերային պատուհանը չէր փակվել, El Chiriguito-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը գրեց.

«Նեյմարի գալը չէր էլ պլանավորվել. տրանսֆերային սագան հորինվել էր Մեսիին բանակցությունների վարման հույս տալու և «Ռեալի» ծրագրերի վրա խաչ քաշելու համար»: Ի սկզբանե, «Բարսան» առաջարկում էր պայմաններ՝ իմանալով, որ ՊՍԺ-ն չի ընդունելու դրանք: Այդպես Մեսին կհավատար, որ ակումբն ամեն ինչ արել է, բայց ՊՍԺ-ն չի թողել Նեյին»:

Լրագրողները պնդում են, որ այս պատմությունն անտարբեր չի թողել փոքրամարմին հանճարին, և նա զայրացած է Բարտոմեուի վրա: Առայժմ վերջնագրերի ու նմանատիպ բաների մասին խոսակցություն չկա, բայց այն հանգամանքը, որ հենց այս օրերին է Պիկեն ասել, որ «Մեսին հաջորդ տարի կարող է անվճար հեռանալ», մտածելու լրացուցիչ տեղիք է տալիս, որ խնդիրն իրականում վնասվածքը չէ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Պիկեից

ՊՍԺ. Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Բարսելոնայի» նախագահ. «Մեսին 3-4 տարուց կավարտի կարիերան այստեղ»

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Տեր Շտեգենի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնա». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Գատուզոյի՝ Մեսիին կասեցնելու «հանճարեղ» տարբերակները

Մեսին դիմել է Կասիլյասին նրա կարիերայի ավարտից հետո

Կառլես Պերես․ «Արժանի չէի, որ «Բարսելոնան» վաճառեր իմ տրանսֆերը»

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափոխությանը

«Բարսելոնան» թեկնածու ունի Կիկե Սետյենին փոխարինելու համար

Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին այդ հանդիպումից հետո

«Բարսելոնան» սուպերառաջարկ է մերժել իր երիտասարդ ֆուտբոլիստի հարցով

Չեմպիոնների լիգայի 2 ֆավորիտներն՝ ըստ Արսեն Վենգերի