fbpx

Ինչու «Ալաշկերտը» պետք է հաղթի «Սելթիկին» և ինչով կարող է դրան նպաստել հայ ֆուտբոլասերը

Հուլիսի 10-ը հայկական ֆուտբոլի համար սովորական օր չէ։ Համաձայնվեք, որ հայկական թիմերն ամեն օր չէ, որ խաղում են եվրոպական թոփ-թիմերի հետ։ Ինչպես հայտնի է, այդ օրը՝ հուլիսի 10-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում կընդունի «Սելթիկին»։ Այդ խաղը շատ կարևոր նշանակություն ունի «Ալաշկերտի» և ինչու ոչ՝ ամբողջ հայկական ֆուտբոլի համար։ Վարուժան Սուքիասյանի սաները «Սելթիկի» դեմ ամեն գնով պետք է հաջող խաղ ցուցադրեն և փորձեն հաղթել, իսկ ինչո՞ւ

  1. Որովհետև «Ալաշկերտն» ապացուցելու բան ունի

Հայաստանի Բարձրագույն խմբի 2017/18 մրցաշրջանի վերջնամասը բավականին սկանդալային ստացվեց։ Ինչպես հայտնի է, Գյումրու «Շիրակից» պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի համար մրցաշրջանի վերջնամասում միավորներ հանվեց, ինչի արդյունքում «Ալաշկերտը» չեմպիոնությունը պահպանելու շանս ստացավ։ Վարուժան Սուքիասյանի սաներն օգտվեցին իրենց հնարավորությունից և 3-րդ տարին անընդմեջ հռչակվեցին Հայաստանի չեմպիոն։ Գյումրեցի ֆուտբոլասերներից շատերի կարծիքով «Ալաշկերտն» արժանի չէր այդ չեմպիոնությանը, սակայն, մեծ հաշվով «Ալաշկերտին» քիչ է վերաբերում «Շիրակի» նկատմամբ ՀՖՖ-ի կիրառած պատժամիջոցները։ Ստեղծված իրավիճակում, «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հուլիսի 10-ին պետք է կաշվից դուրս գան, որպեսզի ամբողջ Հայաստանին ապացուցեն, որ հենց իրենք են այս երկրի ամենաուժեղ թիմը և հենց իրենք պետք է Հայաստանը ներկայացնեն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։

  1. Վարուժան Սուքիասյանը նույնպես ապացուցելու բան ունի

Այս օրերին բազմաթիվ ֆուտբոլասերներ մի բան են ասում «Ալաշկերտ» – «Սելթիկ» դիմակայության մասին․ «Խաշմանյանը որ լիներ, կարող ա մի բան անեին»։

Ինչպես հայտնի է, մրցաշրջանի վերջնամասում Աբրահամ Խաշմանյանը լքեց (այս անգամ վերջնականապես) «Ալաշկերտը»։ Թիմը գլխավորեց հայ ֆուտբոլասերներին քաջ հայտնի Վարուժան Սուքիասյանը։ Սուքիասյանի վերջին աշխատավայրը Հայաստանի հավաքականն էր, որտեղից նա հեռացավ ոչ այնքան լավ տրամադրությամբ։

Իսկ ի՞նչ պետք է ապացուցի Վարուժան Սուքիասյանը հայ ֆուտբոլասերին։ Պետք է ապացուցի, որ հաջողությունների հասնելու համար «Ալաշկերտին» ոչ թե Խաշմանյանն է պետք, այլ հենց ինքը։ Պետք է ապացուցի, որ ինքը դեռ անելիք ուներ Հայաստանի հավաքականում։ Սուքիասյանը պետք է իր թիմի 12-րդ խաղացողը լինի այդ խաղում։

  1. Որովհետև ամբողջ Եվրոպան հետևելու է նրանց խաղին

Չեմպիոնների լիգան վերադառնում է և եվրոպական  ակումբային ամենահեղինակավոր առաջնությունը միշտ աժիոտաժ է առաջացնում ֆուտբոլասերների մոտ։ Դե իսկ առաջին փուլում էլ ու՞մ խաղը դիտել, եթե ոչ «Սելթիկի»։ Այդ խաղի շնորհիվ ֆուտբոլային հանրությունը ևս մեկ անգամ կլսի Հայաստանի և նրա չեմպիոն «Ալաշկերտի» մասին։ 2013-ին, բոլորս հիշում ենք, թե ինչպես Կարագանդայի «Շախտյորը» սխրանք գործեց և սեփականի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Սելթիկին»։ Հավատացեք, որ պատասխան խաղի արդյունքն այս պարագայում կարևոր չէ (3-0)։ Քանի որ այդ խաղը դիտած ֆուտբոլասերները միշտ կհիշեն, թե ինչպես ղազախական «Շախտյորը» հաղթեց շոտլանդական «Սելթիկին»։ «Ալաշկերտը» նույնպես պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի մի քանի տարի անց, «Սելթիկի» մրցակիցները հիշեն երևանյան ակումբին և փորձեն կրկնել նրանց սխրանքը։

Սա նաև հնարավորություն է բոլոր այն ֆուտբոլիստների համար, ովքեր դաշտ են դուրս գալու «Ալաշկերտի» կազմում և եվրոպական թիմեր տեղափոխվելու երազանքներ ունեն. նրանց խաղին հետևելու է ամբողջ ֆուտբոլային Եվրոպան՝ սկաուտներ, թիմերի ղեկավարներ, գործակալներ:

Հավատացեք, որ նշված առաջադրանքներն ամենևին էլ անհնար չէ իրագործել։ Ֆուտբոլում 11 հոգին խաղում է 11 հոգու դեմ և մրցավարի մեկնարկային սուլիչից հետո ամեն ինչ էլ կարող է պատահել։ Սակայն թիմը չի կարող հաղթել, եթե չզգա երկրպագուի աջակցությունը։ Հիմա պետք է ներհայաստանյան ֆուտբոլային խնդիրները մի կողմ դնել և բոլորով աջակցել «Ալաշկերտին»։ Եվ ուրեմն, հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին հայ ֆուտբոլասերը պետք է 90 րոպեով հետաձգի իր բոլոր գործերը և գա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, որպեսզի անմիջապես մարզադաշտից տեսնի այն, ինչը հնարավոր է հետագայում դեռ երկար չմոռացվի:

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կայացավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը

Ո՞րն է հայ երկրպագուների կողմից ամենասպասված զույգը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

Չեմպիոնների լիգայի ևս մեկ ցուցանիշ, որով Մեսին գերազանցում է Ռոնալդուին

Որ թիմը լավագույն արդյունքն ունի եվրագավաթների խմբային փուլերում

Ո՞րը կլինի ամենաթեժ զույգը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում

Միայն 5 թիմեր չեն պարտվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ «Պորտուն», «Լիոնը», «Այաքսը» և ևս 2 թիմեր

Թոմաս Մյուլերը ներողություն է խնդրել մրցակցից իր հարվածի համար (տեսանյութ)

Անսահման բարության դրսևորում «Էնֆիլդում» (տեսանյութ)

Մոուրինյո. «Վալենսիայից» կրած պարտությունն ինձ ոչինչ չսովորեցրեց»

Կիևի երկրպագուները անհանդուրժողական պաստառով են դիմավորել «Շախտյորին» (լուսանկար)

«Ման. Սիթին» հաղթեց, «Յուվենտուսը» և «Ման. Յունայթեդը» պարտվեցին, իսկ «Այաքսը» փրկվեց պարտությունից այլ արդյունքներ (տեսանյութ)

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

#Ապրող_ֆոտոներ_6. «Միլանյան դժոխքն ու հազարից մեկ ընկերասեր Մատերացին»

Վալվերդեն՝ Դեմբելեի մասին. «Ոչինչ չգիտեմ. վաղը մարզում ունենք»

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը