fbpx
Բաժիններ

Ինչու «Բարսելոնան» չգնեց դե Լիխտին

Մատեյս դե Լիխտը, որն ամիսներ առաջ բանակցություններ էր վարում «Բարսելոնայի» հետ, ի վերջո, տեղափոխվեց «Յուվենտուս»: Marca պարբերականը մի քանի գործոն է առանձնացրել, որոնց պատճառով կատալոնական ակումբը չգնեց հոլանդացուն:

Գլխավոր պատճառը, ըստ պարբերականի, ֆինանսական էր: «Բարսելոնան» չցանկացավ աստղային աշխատավարձ՝ տարեկան 12 միլիոն եվրո վճարել 19-ամյա խաղացողի և նրան դարձնել թիմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Կատալոնացիները հրաժարվեցին նաև մեծ գումար վճարել խաղացողի գործակալ Մինո Ռայոլային, որը «Յուվենտուսից» ստացավ 11 միլիոն եվրո: Բացի ֆուտբոլիստից ու գործակալից, մեծ էին նաև «Այաքսի» պահանջները: Գրիզմանի ու Դե Յոնգի տրանսֆերներից հետո, հորիզոնում էլ Նեյմարին ունենալով, «Բարսելոնան» պարզապես չէր կարող իրեն թույլ տալ ևս 75 միլիոն եվրո վճարել:

Ինչ վերաբերում է մարզական կողմին, ապա այստեղ էլ պարբերականը նշում է, որ ակումբը պաշտպանության գոտին ապահով է համարում: Թիմում արդեն կան 4 կենտրոնականներ՝ Պիկեն, Լենգլեն, Ումտիտին և Տոդիբոն: Բացի դա, «Բարսելոնայում» կարծում են, որ ի տարբերություն դե Յոնգի՝ դե Լիխտը դեռ կայացած ֆուտբոլիստ չէ ու բարելավելու դեռ շատ տեղ կա:

Եվ, ի վերջո, վճռորոշ է եղել նաև ֆուտբոլիստի դիրքորոշումն ու մոտեցումը: Դե Յոնգը երազում էր «Բարսելոնայում» խաղալու մասին, մինչդեռ դե Լիխտը ամենակարևոր պահին քայլ չարեց Բարսելոնա տեղափոխվելու համար և ընտրեց Թուրինը՝ համարելով, որ այնտեղ ավելի շատ կաճի որպես ֆուտբոլիստ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռոնալդուին ու դե Լիխտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հասնելու համար չենք ձեռք բերել». Խեդիրա

Էրիկսենին հետաքրքրում են առաջարկներ միայն 3 գրանդ ակումբներից

«Յուվենտուսը» Նեյմարին գրավիչ առաջարկ է անում

«Մեսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

Նեյմարին ձեռք բերելու «Բարսելոնայի» հերթական փորձը ձախողվում է

«Յուվենտուսի» սկաուտները հետևել են «Լիոնի»՝ 80 միլիոն եվրո գնահատվող հարձակվողի խաղին

Ռոնալդուն 375 հազար դոլար է վճարել իրեն բռնաբարության համար մեղադրող կնոջը՝ լռության համար

Դեմբելեն մոտ 5 շաբաթ չի խաղա

«Յուվենտուսը» գտել է ՊՍԺ-ի խնդրի լուծման բանալին

Մաուրիցիո Սարին տառապում է թոքաբորբով

Նեյմարի հայրը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ

Պաշտոնական. «Յուվենտուսի» պաշտպանը կարիերան կշարունակի իտալական մեկ այլ թիմում

«Բարսելոնան» վերջին առաջարկն է պատրաստում Նեյմարի համար

«Բարսելոնան» խախտել է «Բավարիայի» հետ ունեցած պայմանավորվածությունը

Դիբալայի ապագան մոտ է հանգուցալուծմանը. գործակալը շուտով կավարտի գործարքը

Հայտնի են Կոուտինյոյի տրանսֆերի բոլոր մանրամասները