-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», հայտնել է գերմանական թիմ վերադառնալու շուրջ իր տպավորությունների մասին:
«Ես այստեղ երջանիկ եմ, ինձ շատ լավ եմ զգում: Ինձ շատ հարմարավետ է, և դա տեսանելի է խաղադաշտում: Այս մրցաշրջանում կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Շատ էի ցանկանում վերադառնալ «Այնտրախտ»:
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա մադրիդյան ակումբում իմ բախտը չբերեց վնասվածքների հետ կապված իրավիճակի պատճառով: Այդուհանդերձ, լավագույն ֆուտբոլիստների հետ մարզվելն օգտակար էր: Նրանցից շատ բան սովորեցի: Այդ աշխատանքի արդյունքում դարձա ավելի փորձառու և առաջընթաց գրանցեցի: Բայց այնտեղ լիովին այլ փիլիսոփայություն է, ճնշումը շատ մեծ է: Հենց այդ պատճառով էլ որոշեցի, որ ավելի լավ է՝ հետքայլ կատարեմ և հեռանամ, որպեսզի հետո վերադառնամ»,- Յովիչի խոսքերը մեջբերում է Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:
Սերբ հարձակվողն «Այնտրախտ» վերադառնալուց հետո մասնակցել է Բունդեսլիգայի 3 մրցավեճի (բոլոր դեպքերում էլ փոխարինման է մտել)՝ խաղադաշտում, ընդհանուր առմամբ, անցկացնելով 76 րոպե: Այդ ընթացքում հասցրել է 3 գոլ խփել: 23-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալում» նախորդ 1,5 տարում Լա Լիգայում անցկացրած 21 մրցավեճում ընդամենը 2 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո