Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է - VNews
Բաժիններ

Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է

Untitled 1580 - Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:53

-

-

Չեմպիոնների լիգան թևակոխել է ամենակարևոր ու վճռական փուլ: Ինչպես Իսպանիայում են ասում՝ եկել է իրականության պահը. հենց այս փուլից՝ 1/4 եզրափակիչից է սկսում երևալ, թե ինչի են ընդունակ թիմերը, ինչպես կարող են պայքարել տարբեր ճակատներով ուժեղ մրցակիցների դեմ և ինչ խնդիրներ կարող են առաջադրել միմյանց Եվրոպայի ուժեղագույնները:

VNews-ը սուբյեկտիվ և օբյեկտիվ հայացք է նետում մրցաշարին ու փորձում կռահել ֆավորիտներին՝ ամենավճռորոշ փուլին ընդառաջ:

Կցանկանայի, որ հաղթեր «Ռեալը»…

Լինելով «Ռեալի» երկրպագու՝ կցանկանամ «Ռեալին» կրկին տեսնել մեծականջ գավաթը նվաճելիս: «Արքայական ակումբն» այս տիտղոսի մասին երազելու պատճառներ իսկապես ունի: Փետրվարի 5-ին «Լևանտեից» կրած պարտությունից հետո Զիդանն առաջին անգամ զայրացավ ասուլիսի ժամանակ՝ հարգանք պահանջելով ակումբի և ֆուտբոլիստների նկատմամբ: Անվերջ քննադատությունները լցրեցին նույնիսկ ամենահանգիստ Զիզուի համբերության բաժակը:

Լավ մարզավիճակ

Այդ պահից սկսած «Ռեալը» լավ մարզավիճակ հավաքեց, ինչն անմիջապես անդրադարձավ թիմի ցույց տված արդյունքների վրա. 10 անպարտելի խաղ, որոնցից 8-ում «Ռեալը» հաղթել է, 2-ում՝ ոչ-ոքի անցկացրել: Զիդանի թիմը կարողացավ էականորեն փոխել խաղի պատկերը, Իսպանիայի առաջնությունում կրճատել միավորների տարբերությունը առաջատար «Ատլետիկոյի» հետ 6-ի (փրկվելով պարտությունից հենց Սիմեոնեի թիմի դեմ խաղում) և հաղթահարել «Ատալանտայի» արգելքը՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ:

Անհատների գերազանց խաղ

«Ռեալի» հաջող արդյունքները պայմանավորված են նաև որոշ ֆուտբոլիստների անհատական խաղի բարելավման հետ: Առանձնահատուկ պետք է նշել Կազեմիրո-Կրոս-Մոդրիչ եռյակի փայլուն ելույթները դաշտի կենտրոնում. հենց նրանց լավ խաղն էր «Ռեալի»՝ վերջին տարիներին հաջողությունների գլխավոր գրավականներից մեկը: Առջևի գծում էլ շարունակում է հրաշալի արդյունավետություն ցույց տալ Կարիմ Բենզեման. ֆրանսիացին իր վերջին 6 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ, իսկ իր սիրելի մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում դարձավ պատմության 5-րդ ֆուտբոլիստը, որ հատեց 70 գոլի սահմանը:

Eo1DsWaXUAEu5ud 960x671 - Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է

Հարկ է ընդգծել, որ «Ռեալի» հիվանդանոցն աստիճանաբար դատարկվում է. վնասվածքներից վերադարձել են Ռամոսը, Վալվերդեն, Մարսելոն, Վասկեսը և Ռոդրիգոն. միակ «անդրդվելին» շարունակում է մնալ Ազարը:

Չեմպիոնների լիգան «Ռեալի» մրցաշարն է

Անկախ ցանկացած իրավիճակից՝ պետք չէ մոռանալ, որ «Ռեալն» այս մրցաշարի «արքան» է. բոլորից շատ՝ 13 անգամ հենց «Ռեալն» է նվաճել ՉԼ գավաթը: Մադրիդում լավ գիտեն՝ ինչ է նշանակում խաղալ այս մրցաշարում, ինչպես է պետք հաղթահարել ճնշումը, դե իսկ Զիդանն ու թիմի հիմնական կորիզն ունի ՉԼ-ն հաղթելու փորձ. Զիդանը՝ որպես մարզիչ ու ներկա թիմի 12 ֆուտբոլիստ նվազագույնը 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Բարենպաստ ցանցը

«Ռեալի» համար վերջին վիճակահանությունը ավելի քան բարեհաճ գտնվեց: Նախ՝ «Ռեալը» խուսափեց ամենահզոր մրցակիցներին 1/4-ում առճակատվելուց, և որպես մրցակից բաժին հասավ «Լիվերպուլը», որը վերջին 3 տարիների ամենաթույլ «Լիվերպուլն» է: Կլոպի թիմը խոցելի է դարձել, ընթանում է Պրեմիեր լիգայի 6-րդ հորիզոնականում և ունի մի շարք վնասվածքներ պաշտպանությունում: Բացի դա, «Ռեալը» հայտնվել է բարենպաստ ցանցում, այսինքն՝ նույնիսկ կիսաեզրափակիչ հասնելու դեպքում «Ռեալը» չի խաղա ո՛չ «Բավարիայի», ո՛չ «Մանչեսթեր Սիթիի», ո՛չ էլ ՊՍԺ-ի հետ, այլ՝ «Պորտու» – «Չելսի» զույգի հաղթողի հետ:

Untitled 2 1 960x640 - Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է

…բայց կհաղթի «Բավարիան»

Այնուամենայնիվ՝ հարցին օբյեկտիվ աչքով ու իրատեսորեն նայելիս հասկանում եմ, որ մրցաշարը հաղթելու գլխավոր ֆավորիտը հենց գործող չեմպիոնն է՝ «Բավարիան», որն այս պահին շատ ավելի լավ վիճակում է, քան «Ռեալը»:

Կազմն իր «պիկում» է

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնի կազմը նախորդ մրցաշրջանի համեմատ ամենևին էլ չի թուլացել և չի սպառել իրեն: Ավելին՝ թիմի մի շարք ֆուտբոլիստներ իրենց խաղային գագաթնակետում են, ինչը չափազանց կարևոր հանգամանք է՝ մրցաշարի վճռորոշ փուլերում հաջողության հասնելու համար: Թիմը կազմը նաև ամբողջական է ու փորձ/երիտասարդության հրաշալի միաձուլում. դարպասում երկրորդ երիտասարդություն ապրող Նոյերն է, պաշտպանության կենտրոնում իր լավագույն խաղը վերգտած Ալաբան, առջևում էլ ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում Տոմաս Մյուլերը:

Երիտասարդների պակաս «Բավարիան» նույնպես չունի. Բենժամին Պավար, Ալֆոնսո Դևիս, Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա… նրանց «Մանչեսթեր Սիթիից» միացավ նաև Լերոյ Սանեն ու շատ արագ հարմարվեց թիմի խաղային համակարգին: Առանձնահատուկ պետք է ընդգծել Ջոշուա Կիմիխի խաղը. 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է այս «Բավարիայի» խորհրդանիշը: Կիմիխը խաղադաշտի կենտրոնում իր հասուն խաղով արդեն դարձել է Եվրոպայում լավագույններից մեկն իր դիրքում. Ջոշուան նույնիսկ արժանացել է Ժոզե Մոուրինյոյի նման մասնագետի գովեստի խոսքերին. «Կիմիխի մեջ ես տեսնում եմ թոփ աջ պաշտպանի, թոփ ձախ պաշտպանի, թոփ հենակետայինի, թոփ կենտրոնական կիսապաշտպանի: Ջոշուան միշտ զգում է խաղի պահը ու լավ գիտի՝ ինչ պետք է անի խաղադաշտում», – ասել էր պորտուգալացին:

210317 Kimmich 02 don 960x540 - Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է

Հաղթանակի քաղցն ու խաղային ձեռագիրը պահպանվել է

«Բավարիայի»՝ Չեմպիոնների լիգայում նախորդ տարվա չեմպիոնությունը պահի կախարդանքի, բախտի կամ մեկ ֆուտբոլիստի անհատական վարպետության շնորհիվ չէր, այլ թիմային հսկայական ու խելացի աշխատանքի, որի հետևում կանգնած է Հանս-Դիտեր Ֆլիկը: «Բավարիայի» խաղային ձեռագիրը չի փոխվել, չի փոխվել նաև խաղի որակն ու ցույց տված արդյունքները. «Բավարիան» շարունակում է աջ ու ձախ ռմբահարել մրցակիցների դարպասները (Բունդեսլիգայում՝ խփած 78 գոլ, ՉԼ-ում՝ 24): Թիմը շարունակում է դավանել իր տոտալ՝ առաջին համարով ֆուտբոլին և խաղով «Բավարիային» գրեթե ոչ մի մրցակից չի հաղթում: Մյունխենցիները Չեմպիոնների լիգայում Ֆլիկի գլխավորությամբ դեռ չեն պարտվել. հաղթել են նախորդ մրցաշրջանի բոլոր խաղերում, այս խաղարկության բոլոր խաղերում՝ բացի «Ատլետիկոյի» հետ անցկացրած՝ իրենց համար ոչ մի նշանակություն չունեցող ոչ-ոքիից:

«Բավարիան» չի կորցրել նաև քաղցը, և այս թիմին չի սպառնում «հագեցվածության սինդրոմը»: Չնայած մեկ տարում նրանք նվաճեցին հնարավոր բոլոր 6 տիտղոսները, բայց այս թիմը պատրաստ է նոր հաղթանակների. դա ակնհայտ երևում է ֆուտբոլիստների աչքերից, նվիրվածությունից, ու ինչու ոչ, նաև խոսքերից. «Այնպես չէ, որ նախորդ մրցաշրջանում ամեն ինչ հաղթելուց հետո մենք ասում են «օքեյ, մենք արեցինք մեր գործը». ոչ, մենք ցանկանում ենք կրկին անել դա: Մենք 2 տիտղոս ունենք պաշտպանելու», – նշել է Սերժ Գնաբրին»:

Մեր ընտրանին

«Բավարիան» նման է չեմպիոնական «Ռեալին»

Այս «Բավարիան» կարող է դառնալ երկրորդ ակումբը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ (1992-ից հետո), որը կպաշտպանի չեմպիոնական տիտղոսը: Առաջինը Զիդանի «Ռեալն» էր, որը 3 անգամ անընդմեջ հաղթեց ՉԼ-ն: «Բավարիան» լավ շանսեր ունի «Ռեալի» սխրանքը կրկնելու համար, քանի որ ունի որոշակի նմանություններ Զիդանի թիմի հետ:

  • Եթե հիշում եք, Զիդանի «Ռեալն» ուներ կազմի խորություն ու երկար պահեստայինների նստարան (Կովաչիչ, Խամես, Իսկո, Ասենսիո, Մորատա): Հանսի Ֆլիկը նույնպես ունի ֆուտբոլիստների լայն ընտրություն. դարպասապահի դիրքում Նյուբելն է, պաշտպանությունում տարբերակները շատ են՝ Բոատենգ, Զյուլե, Լուկաս Էրնանդես, կենտրոնում՝ Խավի Մարտինես ու մրցաշրջանի բացահայտում Ջամալ Մուսիալան, հարձակման գծում՝ Դուգլաս Կոստա և Կինգսլի Կոման: Բացի դա, ֆուտբոլիստներից ոմանք՝ Ջոշուա Կիմիխը, Դավիդ Ալաբան կամ Ալֆոնսո Դևիսը հարկ եղած դեպքում կարող են գործել տարբեր դիրքերում:

 

  • Ինչպես «Ռեալը», «Բավարիան» ևս իր կազմում այս պահին ունի աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Զիդանն ուներ Ռոնալդու, Ֆլիկը՝ Լևանդովսկի. դժվար է հավատալ սեփական աչքերիդ, երբ նայում ես Լևանդովսկու թվերին: Լեհ հարձակվողը գոլ է խփում նույնիսկ իր վատագույն խաղերում. երբ նա խաղում է, «Բավարիան» արդեն խաղը սկսում է նվազագույնը մեկ գոլի առավելությամբ: Այս ֆուտբոլիստին ունենալը շատ մեծ առավելություն է:

obrrt lewandowski 960x540 - Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է

  • «Բավարիան» ունի խելացի մարզիչ, որ կարողանում է շատ լավ կառավարել թիմի էգոները: Ֆլիկը Կլոպի, Գվարդիոլայի կամ Մոուրինյոյի նման հեղինակություն չէ. նա առաջին տեղում է դնում թիմային խաղը, կոնֆլիկտների մեջ չի մտնում աստղերի հետ, ինչի շնորհիվ հանդերձարանում դրական և կարգապահ մթնոլորտն է իշխում: Ֆլիկն առանց ավելորդությունների անում է այն, ինչ պետք է թիմին՝ ինչպես Զիդանն էր անում չեմպիոնական «Ռեալում»:

Ավելի թեթև խաղացանկ

«Բավարիան» մեծ հանգստությամբ է մոտենում Չեմպիոնների լիգայի այս վճռական փուլին: Մյունխենցիները Բունդեսլիգայում հասնում են իրենց մշտական կարգավիճակին ու աստիճանաբար ավելացնում միավորների տարբերությունը «Լայպցիգից»՝ Նագելսմանի թիմին գերազանցելով 4 միավորով:

«Բավարիայի» խաղացանկը բավական թեթև է՝ համեմատած իր մրցակիցների. Բունդեսլիգայում Ֆլիկի թիմին մնացել է անցկացնելու 8 խաղ (Բունդեսլիգան 18 մասնակից ունի, իսկ մյուս թոփ առաջնությունները՝ 20), և դուրս է մնացել Գերմանիայի գավաթի խաղարկությունից: «Մանչեսթեր Սիթին» դեռ Անգլիայի գավաթի ու լիգայի գավաթի խաղեր ունի անցկացնելու, ՊՍԺ-ն դեռ չի կարողանում դուրս գալ առաջին հորիզոնական, «Չելսին» ու «Լիվերպուլը» լավագույն քառյակ մտնելու թեժ պայքարի մեջ են, իսկ «Ռեալը» «Ատլետիկոյի» ու «Բարսելոնայի» հետ չեմպիոնական մրցավազքի մեջ է:

Սա նշանակում է, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները կարևոր խաղերին կմոտենան ֆիզիկական շատ լավ վիճակում՝ թարմ ու առանց վնասվածքների:

bayern 2 960x540 - Ինչու Չեմպիոնների լիգան կհաղթի «Բավարիան». Դոմինացիան շարունակվում է

«Բավարիայի» առաջիկա մրցակիցը ՊՍԺ-ն է՝ այն թիմը, որին հաղթեցին մյունխենցիները նախորդ մրցաշրջանի եզրափակիչում: Փարիզցիները վրեժ լուծելու տրամադրվածությամբ են մեկնելու Մյունխեն, և հեշտ չի լինելու հաղթահարել նրանց պատնեշը: Կիսաեզրափակիչում Լևանդովսկու և ընկերների հավանական մրցակիցը մրցաշարի մյուս ֆավորիտն է՝ «Մանչեսթեր Սիթին»: Բայց «Բավարիայի» համար ՉԼ տիտղոսը պաշտպանելը միանգամայն հնարավոր է. նրանք կարող են անել դա:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Վարանը որոշում է կայացրել

Ռամոսն ու Պերեսը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Խամեսը՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

Ռամոսը, հնարավոր է, հեռանա «Ռեալից», բայց ոչ Իսպանիայից. 2 տարվա առաջարկ

Անչելոտին որոշում է կայացրել Մարսելոյի ապագայի վերաբերյալ

AS. Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

Կոմանը հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում

«Ռեալն» իր պաշտպանին հայտնել է, որ նա Անչելոտիի ծրագրերում տեղ չունի

Կոմանը կգնա Ալաբայի հետքերով. ֆրանսիացին մտածում է «Բավարիայից» հեռանալու մասին

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ վարույթը

Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Ռամոսը փոխել է որոշումը․ նա պատրաստ է մնալ «Ռեալում»