fbpx

Ինչու չկայացավ «Էրեբունի» – ՖԻՄԱ հանդիպումը․ Թիմերի և Լիգայի պարզաբանումները

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության 20-րդ տուրի «Էրեբունի» – ՖԻՄԱ հանդիպումը չկայացավ: Թեև խաղից առաջ 2 թիմերն էլ խաղահրապարակում էին, սակայն 2 թիմերն էլ պաշտոնապես չներկայացան խաղին, ինչի արդյունքում հանդիպումը համարվեց չկայացած:

Խաղից առաջ 2 թիմերի ղեկավարների միջև տեղի ունեցած զրույցից կարելի էր հասկանալ, որ թիմերը համաձայնության չեն եկել վրացի բասկետբոլիստ Գիորգի Գոգուայի՝ խաղին մասնակցելու հարցում: Վերջինս օրեր առաջ «Էրեբունիից» տեղափոխվել էր ՖԻՄԱ:

«Էրեբունիի» ավագ Հարի Սավայան VNews.am-ի հետ զրույցում նշեց․ 

«Մեզ համար այսօր կարևոր խաղ էր, մենք ցանկանում էինք գործի մեջ տեսնել մեր լեգեոներներին ու լավ նախապատրաստվել փլեյ-օֆֆին: Բայց ցավոք խաղը տեղի չունեցավ: Հարցը վերաբերում էր Գիորգիին: Մենք նրան տրամադրել էինք ՖԻՄԱ-ին, բայց պայմանավորվել էինք, որ նա ՖԻՄԱ-ի կազմում հանդես է գալու միայն փլեյ-օֆֆի խաղերին: Մենք դրա շուրջ փոխադարձ բանավոր պայմանավորվել էինք:

Այսօր, խաղից առաջ ՖԻՄԱ-ի մարզիչները դժգոհություն հայտնեցին այդ հարցի կապակցությամբ: Ես ասեցի, որ եթե խնդիր կա, ապա պատրաստ ենք լուծել, խնդիր չէ՝ թույլ ենք տալիս, որ խաղա նաև այս հանդիպմանը: Բայց նրանք հրաժարվեցին: Մեզ ավելի վաղ ոչինչ չէին ասել, այլապես կլուծեինք այս հարցը:

Իսկ մենք հրաժարվեցինք խաղալ, քանի որ եթե մեզ տեխնիկական հաղթանակ գրանցվեր 20-0 հաշվով, ապա ՖԻՄԱ-ն միավոր չէր ստանա, իսկ մենք 2 միավոր կվաստակեինք ու կբարձրանայինք 5-րդ հորիզոնական: Ես ասել եմ, մենք փլեյ-օֆֆում ուզում ենք խաղալ «Արթիկ-Ման Հոլդինգի» դեմ, այլ ոչ թե «Արցախի»: Այո, եթե խաղը կայանար, կխաղայինք հաղթանակի համար, քանի որ այդ դեպքում ՖԻՄԱ-ն նույնիսկ պարտվելու դեպքում իր 1 միավորը կստանար ու չէր իջնի վերջին տեղ:

Դժգոհ եմ այս ամենից, մենք ծախսեր ենք անում մեր թիմի համար: Բայց, ոչինչ, բոլոր լիգաներում էլ նման բաներ լինում են: Մենք ուզում ենք խաղալ, մենք ոչ մի թիմի հետ խնդիր չունենք: Ընդհակառակը, փորձեցինք լավություն անել, ուրիշ թիմին մեր խաղացողին տվեցինք, բայց ամեն ինչ մեր դեմ շրջվեց: Ոչինչ, այսպես էլ է լինում»:

ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը նշեց, որ «Էրեբունին» Գիորգի Գոգուային երեկ է զգուշացրել, որ չմասնակցի հանդիպմանը:

«Մենք վրացի խաղացողին վերցրել ենք թիմն ուժեղացնելու համար: Կանոնավոր առաջնությունում մեզ 2 խաղ է մնացել, եթե այդ 2 խաղից մեկին էլ չմասնակցի, ապա ո՞րն է իմաստը այդ խաղացողին վերցնելու: Ես տեղյակ չեմ եղել «Էրեբունիի» կողմից նման պահանջի մասին:

Նրանք երեկ են վրացի խաղացողին զգուշացրել, որ չմասնակցի այսօրվա խաղին: Ես նրանց ասացի, որ առանց այդ խաղացողի մենք խաղահրապարակ դուրս չենք գա, բայց դա նրանց չէր հետաքրքրում: Միայն երբ տեսան, որ խաղը իրոք կարող է չկայանալ, այդ ժամանակ նոր ասեցին, որ Գոգուային թույլ են տալիս խաղալ: Բայց վերջինս առանց մարզահագուստի էր և ուղղակի պատրաստ չէր մասնակցելու խաղին»:

Բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը ևս պարզաբանեց ստեղծված իրավիճակը․

«Տեղի է ունեցել վրացի խաղացողի տրանսֆեր «Էրեբունիից» ՖԻՄԱ: Իրար չեն հասկացել այն առումով, որ «Էրեբունիի» կողմից խնդրանք է եղել, որ այդ բասկետբոլիստը իրենց դեմ չխաղա: Մեր կանոնադրությունով թիմը իրավունք ունի նման բան պահանջել: Իրար ճիշտ չեն հասկացել, ՖԻՄԱ-ն փաստորեն չի ընդունել այդ պայմանը, համաձայնությունը բանավոր է եղել:

Խաղից առաջ «Էրեբունին» հայտնել է խաղացողին, որ չի մասնակցելու հանդիպմանը, վերջինս էլ ՖԻՄԱ-ի իր մարզիչներին է հայտնել, որ իր նախկին ակումբը թույլ չի տալիս խաղալ այս խաղում: Երեկ քննարկեցին, իրար չհասկացան: ՖԻՄԱ-ի մարզիչները դեռ երեկ ասում էին, որ առանց այդ խաղացողի չեն խաղալու, քանի որ կարևոր խաղացող է և խաղը նրա շուրջ է կառուցվել: Այսօր նույն խոսակցությունը եղավ խաղից առաջ, «Էրեբունին» կրկին թույլ չտվեց, ՖԻՄԱ-ն էլ հրաժարվեց խաղալ:

Այս պարագայում պետք է ՖԻՄԱ-ին տեխնիկական պարտութուն գրանցվեր 0-20 հաշվով, ու առանց միավորի: Սակայն, ինչ-ինչ պատճառներով, հավանաբար մրցաշարային, «Էրեբունին» անպայման ուզում է, որ այս խաղը տեղի ունենա, դրա համար նրանք էլ հրաժարվեցին խաղալ: Խաղը հետաձգվեց:

Մենք պետք է լիգայի ղեկավարությունով, թիմերի ներկայացուցիչների հետ քննարկենք ստեղծված իրավիճակը, ապա որոշում կկայացնենք: Այս դեպքի համար կանոնադրությամբ հստակ հետևանքներ սահմանված չեն, բայց ՖԻԲԱ-ի միջազգային օրենքներ կան, որում նշվում է, որ նման դեպքերից յուրաքանչյուրը պետք է քննել առանձին ու հասկանալ իրական դրդապատճառները: Այսպիսի դեպք ես չեմ տեսել այլ առաջնություններում: Մենք այսօր կդիմենք ՖԻԲԱ-ին, կհասկանանք, թե ինչ ենք անելու»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

«Արագածը»՝ Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» գլխովին ձախողեց խաղը, «Արագածին» մնաց մեկ քայլ (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արագածին» և կրճատեց դիմակայության հաշիվը (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառո» – «Արագած». Եզրափակիչ շարքի 4-րդ հանդիպումը (ուղիղ հեռարձակում)

«Արագած»-«Ուրարտու Վիվառո» եզրափակիչ առաջին խաղի ֆոտոշարքը

Ա լիգա․ «Արագած» – «Ուրարտու Վիվառո»․ ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» եզրափակչում է. Գերլարված դիմակայություն բասկետբոլի Ա լիգայում (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արցախի» դեմ որոշիչ խաղում և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ա լիգա․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Պայքար եզրափակչի ուղեգրի համար․ «Արթիկ-Ման Հոլդինգ» – «Արագած» (տեսանյութ)

Միքայել Պողոսյան․ «Ալբերտ Թադևոսյանի վնասվածքն ազդեց ամբողջ խաղի վրա»

Արեգ Վաթյան․ «Պատրաստ չէինք Ալբերտ Թադևոսյանի վնասվածքին»

«Ուրարտու Վիվառոն» կրճատեց հաշվի տարբերութունը «Արցախի» դեմ դիմակայությունում (տեսանյութ)

Կարող է որոշվել եզրափակչի առաջին մասնակիցը. «Արցախ» – «Ուրարտու Վիվառո» (տեսանյութ)