-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Բրազիլիայի հավաքականի ավագ Դանի Ալվեսին, որը ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի: Սակայն տրանսֆերը այս պահին անհնար է, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայում կա լեգիոներների լիմիտ, հաղորդում է Globe Esporte-ը:
Ըստ ԱՊԼ-ի ներկայիս կանոնակարգի՝ ակումբի հայտացուցակում կարող է լինել առավելագույնը 17 լեգիոներ, այդ պատճառով Ալվեսի հետ պայմանագիր կնքելու համար «քաղաքաբնակները» պետք է հրաժարվեն իրենց ֆուտբոլիստներից մեկին: Հավանական է, որ իսպանացի մասնագետը կհրաժարվի Դանիլոյից:
Ալվեսի ծառայությունների նկատմամբ հետաքրրություն են ցուցաբերում նաև «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո