-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Sport պարբերականը գրում է, թե ինչու է «Բարսելոնան» որոշում կայացրել հրաժարվել հունվարին գնել Էրլինգ Հալանդին, որը «Զալցբուրգից» տեղափոխվեց «Բորուսիա»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն նրանց ներկայացրած ֆինանսական պայմանները «կապտանռնագույնները» հրաժարվել են բավարարել: Նշվում է, որ Հալանդը պահանջել է տարեկան 8 միլիոն եվրո, նրա հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը պահանջել է ևս 8 միլիոն եվրո: Նորվեգացու գործակալ Մինո Ռայոլան պահանջել է 15 միլիոն եվրո, ինչպես նաև ցանկացել, որ պայմանագրում լինի հրաժարագին, ըստ որի՝ Հալանդը 2021 թվականից կարող էր անարգել հեռանալ ակումբից, եթե նրա համար վճարվեր 75 միլիոն եվրո: Բացի դա, «Բարսելոնայի» ղեկավարները ցանկացել են, որ հավանական նոր հարձակվողը Լուիս Սուարեսի խաղաոճն ունենա ու հաջողությամբ հանդես գա ինչպես տուգանային հրապարակում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:
Նշվում է, որ այս պատճառներով Հալանդին գնելու մտքից հրաժարվել են նաև մյուս գրանդ ակումբները՝ «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո