Միխայել Շումախերի մարզիչը՝ Սաբին Կեհմը պարզաբանել է, թե ինչու են լեգենդար ավտոարշավորդի առողջական վիճակի մասին հազվադեպ տեղեկություններ հաղորդվում:
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնը 2013 թվականին վնասել էր գլուխը ֆրանսիական ալպերում դահուկներով սահելիս: Այդ պահից սկսած շատ քիչ տեղեկություններ են հայտնի մարզիկի առողջական վիճակի մասին:
«Ընդհանուր առմամբ մամուլը երբեք չի գրել Միխայելի և Կորինայի անձնական կյանքի մասին: Երբ նա Շվեյցարիայում էր, պարզ էր, որ նա իր անձնական գործերով էր զբաղված: Մի անգամ՝ զրույցի ժամանակ Միխայելն ինձ ասաց. «Ինձ չկանչես հաջորդ տարվա համար. ես անհետանում եմ»: Կարծում եմ՝ դա նրա գաղտնի երազանքն էր, և դա է պատճառը, որ ես ցանկանում եմ հարգել նրա ցանկությունը և թույլ չտալ, որ նրա մասին որևէ տեղեկություն տարածվի»,- Սաբինի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Իսկ ահա, Շումախերի նախկին մարզիչը՝ Ժան Թոդտը խոստովանել է, որ ամիսը 2 անգամ այցելում է գերմանացուն:
The Times-ի հետ զրույցում Թոդտը ասել է. «Ես սիրում եմ Միխայելին: Ես տեսակցում եմ նրա ընտանիքին և կցանկանայի, որ իրավիճակը այլ լիներ: Երբ մարդիկ ինձ հարցնում են իմ լավագույն հիշողությունների մասին, ես ասում եմ. «2000 թվական, Սուզուկա»: Այդ տարի Շումախերը հաղթեց»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո