Ինչու Մեսին դեռ պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» հետ. Ակումբը ցավոտ որոշումներ է կայացնելու - VNews
Բաժիններ

Ինչու Մեսին դեռ պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» հետ. Ակումբը ցավոտ որոշումներ է կայացնելու

Screenshot 2 - Ինչու Մեսին դեռ պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» հետ. Ակումբը ցավոտ որոշումներ է կայացնելու

Հուլիսի մեկից անցել է ավելի քան մեկ ամիս: Դա այն օրն է, որից սկսած Լիոնել Մեսին դարձավ ազատ գործակալ: Իսպանական մամուլը, կատալոնական պարբերականներն ու Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում են, որ ամեն ինչ կարգին է, շուտով արգենտինացին կկնքի նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ, տրանսֆերային որևէ սերիալ չի սկսվելու: Ակումբի նախագահ Ժոան Լապորտան նույնպես հայտարարում է, որ բանակցությունները ֆուտբոլիստի հետ լավ են ընթանում, բայց կան խնդիրներ. «Լեոյի հետ բանակցությունները լավ ընթացքի մեջ են, բայց շատ հարցեր կան, որոնք լուծված չեն: Ցանկանում ենք, որ Լա լիգան ավելի ճկուն համակարգ գործարկի, որպեսզի կարողանանք պայմանագրեր կնքել նոր ֆուտբոլիստների հետ»:

Իրականում՝ կա մեկ, բայց մեծ խոչընդոտ «Բարսելոնայի» համար: Ակումբը պետք է վերանայի իր ֆինանսական հաշիվները, զգալիորեն նվազեցնի աշխատավարձերի շեմը, որպեսզի կարողանա պայմանագիր կնքել Մեսիի հետ ու նրան գրանցել թիմում՝ Լա լիգայի առաջիկա խաղարկության համար: Ըստ Լա լիգայի օրենսդրության՝ ակումբի ֆուտբոլիստների աշխատավարձերի ընդհանուր շեմը չպետք է հաղթահարի ակումբի եկամուտների չափը: Իսկ «Բարսելոնան» այժմ իր ֆուտբոլիստներին, ներառյալ հարկերը, վճարում է մոտ 350 մլն եվրո, ինչը շատ ավելին է, քան իր տարեկան եկամուտը: Որպեսզի ակումբը մարզական իմաստով չտուժի, Լապորտան խնդրում է Լա լիգայի ղեկավարությանը փոխել օրենսդրությունը և սահմանել աշխատավարձերի ֆոնդի ավելի բարձր շեմ: Բայց Լա լիգան մերժում է: Ահա, թե ինչու:

1. Օրենսդրությունը փոխելու պատճառ պարզապես չկա

Իսպանիայի առաջնության նախագահ Խավիեր Տեբասին ձեռնտու է, որ Մեսին շարունակի ներկայացնել Լա լիգան, բայց նա վստահ է, որ անկախ ամեն ինչից «Բարսելոնան» Մեսիի հետ պայմանագիր կնքելու է և «զոհաբերի» այլ ֆուտբոլիստների, եթե գործող օրենսդրությունը չփոխվի: Փոխարենը՝ Տեբասն ունի հիմնավոր պատճառներ՝ հանուն «Բարսելոնայի» օրենսդրությունը չփոխելու, քանի որ այդ հավանական փոփոխությունը ենթադրում է մի շարք խնդիրներ:

Joan Laporta takes firm stance on Ilaix Moriba contract standoff - Barca Blaugranes

«Բարսելոնայի» համար առաջնության օրենսդրության փոփոխությանը չեն նպաստի նաև իսպանական մյուս ակումբները: Այդ կանոնադրության մեջ ցանկացած կետ փոխելու համար «Բարսելոնան» պետք է Լա լիգային ներկայացնի դիմում/պահանջ, որի տակ կստորագրեն մնացած 19 ակումբները: Կատալոնական ակումբը փորձել է գնալ այդ ճանապարհով, բայց մերժում է ստացել:

2. Պանդեմիայից հետո առաջացած միջազգային դառը փորձը

2020 թվականը ֆուտբոլում, ֆինանսական տեսանկյունից, բեկումնային ստացվեց: Հիշելի ժամանակներում առաջին անգամ ֆուտբոլում ճգնաժամ սկսվեց, խախտվեց ֆինանսական հավասարակշռությունը, մի շարք ակումբներ մեծապես տուժեցին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

Օրինակ՝ Ֆրանսիայում Լիգա 1-ի 2019/20 խաղարկությունն անավարտ մնաց՝ ի տարբերություն մյուս թոփ առաջնությունների, մի քանի տուր չխաղարկվեց: Ակումբները զրկվեցին հեռուստահեռարձակումներից, հովանավորներից ստացվող ու այլ եկամուտներից, բայց ստիպված էին վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ ըստ կնքված պայմանագրերի: Ֆրանսիական ակումբների դրությունը ծանր է՝ բացառությամբ մի քանիսի:

Մեր ընտրանին

Իտալական ֆուտբոլը նույնպես շատ տուժեց պանդեմիայից: Ա սերիայի խաղարկությունն ավարտվեց, բայց իտալական ակումբներն էլ մեծ կորուստներ կրեցին ֆուտբոլիստների բարձր աշխատավարձերի պատճառով: Չմոռանանք, որ խաղերն անցնում էին առանց հանդիսականների ու տոմսերի վաճառքից գումարներ չէին գոյանում: Ընդհանուր առմամբ՝ իտալական ակումբները 1.1 մլրդ եվրոյի կորուստ ունեցան, ինչը վերականգնելու համար Ա սերիայի ղեկավարները մինչև հիմա բանակցում են Իտալիայի կառավարության հետ ու օգնություն խնդրում նրանցից:

Ոչ ոք չգիտի՝ երբ կրկին ֆինանսական աղետ կլինի ֆուտբոլում, ինչն ակումբներից կկանգնեցնի կոտրած տաշտակի առաջ, եթե աշխատավարձերի շեմը բարձրանա: Բացի դա, Իսպանիայում ոչ վաղ անցյալում բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստները լուրջ խնդիրներ ունեցան երկրի հարկային ծառայության հետ, նույնիսկ դատական գործընթացներ սկսեցին, քանի որ ահռելի գումարների խառնաշփոթում միշտ առաջանում էին լուրջ խնդիրներ: Այդ խնդիրներն ի սպառ վերացնելու համար ստեղծվեց հատուկ վարչություն՝ ֆինանսական կառավարման մարմին, որը վերահսկում էր ակումբների ծախսերը: Խնդիրը լուծվեց, և Լա լիգան ոչ մի դեպքում չի ցանկանում վերադառնալ այդ սկանդալային դաշտ: Ակումբները հիմա վերահսկում են իրենց ծախսերը, ֆինանսական արդար խաղի կանոններն էլ պահպանվում են, այն փոխելու իմաստ չկա: «Բարսելոնան» այս հարցում միայնակ է:

3. Լա լիգայի ու «Բարսելոնայի» հարաբերությունները փչացել են Սուպերլիգայից հետո

Լա լիգայի ղեկավարության և իսպանական մյուս ակումբների համար «Բարսելոնային» չօգնելն ունի նաև սկզբունքային նշանակություն: «Ռեալն» ու «Բարսելոնան» դարձել են Խավիեր Տեբասի «աչքի գրողը», մյուս իսպանական ակումբների տրամադրվածությունն էլ փոխվել է այս երկուսի հանդեպ: Թշնամական հարաբարերությունները սկսեցին Սուպերլիգայի գաղափարից հետո, որի հիմնական նախաձեռնողները, ինչպես հետո պարզ դարձավ, «Ռեալի» ու «Բարսելոնայի» ղեկավարներն են, որոնք մինչև հիմա, «Յուվենտուսի» հետ միասին, շարունակում են ողջ պահել այդ նախագիծը:

Barça Universal on Twitter: "Last Thursday, Joan Laporta warned Javier Tebas about the imminent announcement of the Super League. He said that 6 teams were signed up already, and the others would

Լա լիգայում լավ են հիշում՝ ինչպես էին «Բարսելոնան» ու մյուս գրանդները փորձում սեփական «մոլորակը» ստեղծել՝ փորձելով բազմապատկել իրենց եկամուտները՝ ներքին առաջնության հաշվին: Սուպերլիգան ուղիղ հարված էր Իսպանիայի ու մյուս ներքին առաջնություններին, որոնք գրեթե ամբողջովին կորցնելու էին իրենց մարզական նշանակությունը՝ բոլոր հետևանքներով: Սուպերլիգայի գաղափարը տապալվեց, իսկ հիմա «Բարսելոնան», ճակատագրի բերումով, ունի Լա լիգայի օգնության կարիքը, որը դժվար թե ստանան:

«Բարսելոնային» 2 ելք է մնում

Եթե, ի վերջո, «Բարսելոնայի» ու Լա լիգայի բանակցությունները մնան փակուղում և առաջնության օրենսդրության մեջ չփոխվի աշխատվարձերի շեմի մասին օրենքի կետը, ապա «Բարսելոնան» պետք է իր «գլխի ճարը» տեսնի: Կատալոնական ակումբը ստիպված է ցավոտ որոշումներ կայացնել և այդ հարցում ունի 2 ելք:

Կրճատել բարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձը

Առաջինը՝ «Բարսելոնան» պետք է խաղադրույք կատարի առաջատարների և ավագների նվիրվածության վրա: Ինչպես տեղեկացնում է Deportes Cuatro-ն, ակումբն արդեն նամակ է ուղարկել թիմի 4 ավագներին՝ Ժերար Պիկեին, Սերխիո Բուսկետսին, Ժորդի Ալբային և Սերխի Ռոբերտոյին՝ խնդրելով նրանց առաջիկա մրցաշրջանում գնալ աշխատավարձի 40 տոկոս կրճատման: Ավագների անձնազոհության շնորհիվ կլուծվեն «Բարսելոնայի» ֆինանսական բոլոր հարցերը, ակումբը կկարողանա գրանցել Մեսիին ու ստիպված չի լինի մեծ վաճառքներ իրականացնել:

Հաղորդվում է, որ նշված ֆուտբոլիստները, բնականաբար, մեծ ուրախությամբ չեն ընդունել այդ նամակը, բայց Լապորտան վստահ է՝ խաղացողները տեղյակ են թիմի ֆինանսական դրությունից ու կօգնեն ակումբին:

The condition of FC Barcelona to Piqué, Busquets, Alba and Sergi Roberto to continue

Վաճառել բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներին

Եթե ֆուտբոլիստները չհամաձայնեն աշխատավարձի կրճատման գնալ, «Բարսելոնան» պետք է վաճառքներ իրականացնի (որոշ դեպքերում՝ ոչ այն գներով, որոնցով կցանկանար)՝ անկախ նրանից՝ դա մտնում է ակումբի մարզական ծրագրերում, թե ոչ: Այլ ելք չկա: Ելքի դռան մոտ առաջինը կանգնած են երկու ֆուտբոլիստներ՝ Ֆիլիպե Կոուտինյոն և Անտուան Գրիզմանը: Միայն այս երկուսի վաճառքից «Բարսելոնան» կնվազեցնի աշխատավարձերի բյուջեն մոտ 50 մլն եվրոյով:

Գրիզմանի տարեկան աշխատավարձը, հարկերը ներառյալ, կազմում է 24 մլն եվրո, իսկ Կոուտինյոն՝ 22 մլն: Մարզական առումով Կոուտինյոն հիասթափեցրել է ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին, Գրիզմանի խաղը չի կարելի անհաջող համարել, բայց նրանից ավելին են սպասում:
Only a great offer would keep Coutinho and Griezmann away from Barcelona

Այլ ֆուտբոլիստներ ևս «Բարսելոնայից» հեռանալու ճանապարհին են: Ակումբը մտադիր է բաժանվել Մարտին Բրեյթվեյթից, Սամուել Ումտիտիից և Միրալեմ Պյանիչից, սակայն այստեղ էլ կան խոչընդոտներ: Ումտիտին ու Պյանիչը ստանում են բավական բարձր աշխատավարձ, նրանց խաղը վերջին շրջանում խամրել է ու այլ ակումբում նրանք զգալիորեն քիչ աշխատավարձ են ստանալու: Կգնա՞ն նրանք այդ քայլին՝ հանուն «Բարսելոնայի» ֆինանսական դրության:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղին

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Կավանին կարող է ձմռանը համալրել իսպանական գրանդ ակումբի շարքը

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

Գուլիտը քննադատել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Վան Բաստենը քննադատել է Դեպայի ցուցադրած խաղը «Բարսելոնայում»

«Բարսելոնան» չի բողոքարկել. Կումանը բաց կթողնի նաև «Ատլետիկոյի» դեմ խաղը

Մեսին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Ֆատին՝ 10 ամիսների ընթացքում «Բարսելոնայում» իր առաջին գոլի մասին

Որ թիմերն են միայն հաղթանակ տոնել ազգային առաջնությունների՝ նոր մեկնարկած մրցաշրջանում

«Խետաֆեն» Լա լիգայում ամենավատ մեկնարկած թիմն է վերջին 25 տարիներին

Կումանի օգնականը մեկնաբանել է «Լևանտեի» դեմ խաղը

Հարոյանի վիճակագրությունն ու գնահատականը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում

«Կադիսը» լարված խաղում պարտվեց, Վարազդատ Հարոյանը՝ թիմի միակ գոլի հեղինակ (տեսանյութ)

Լա լիգայի թվիթերյան էջն անդրադարձել է Հարոյանի գոլին

Հարոյանն առաջին գոլն է խփում «Կադիսի» կազմում (տեսանյութ)