Ինչու Մխիթարյանն ու Գյուլբուդաղյանցը չեն մասնակցել ՖԻՖԱ The Best-ի քվեարկությանը - VNews
Բաժիններ

Ինչու Մխիթարյանն ու Գյուլբուդաղյանցը չեն մասնակցել ՖԻՖԱ The Best-ի քվեարկությանը

Նախօրեին կայացավ ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որում մրցանակներ շնորհվեցին տարվա լավագույններին: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումով տուն վերադարձավ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

Թափանցիկության համար ՖԻՖԱ-ն հրապարակեց մասնակիցների «քվեաթերթիկները», սակայն այդ ցանկից առեղծվածային կերպով բացակայում էին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ու մեր ավագ Հենրիխ Մխիթարյանի անունները:

Այս առիթով ՀՖՖ մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ֆուտբոլային հանրության հարգելի անդամներ, Երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ):

2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները:

Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ադամանդից էլ վառ. Մխիթարյանի փայլուն ելույթը «Սան Պաոլոյում»՝ առանց պարգևի

«Մխիթարյանը կյանք է տալիս «Ռոմային». «Նապոլիի» հետ խաղի գնահատականները

Մխիթարյան. «Ես վստահ եմ, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից»

Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, բայց «Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում (տեսանյութ)

Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Ուդինեզեի» հետ խաղում

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Ամեն ինչ դեռ առջևում է. Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Ռոմայում» (տեսանյութ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ»

«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն